Նարե Գրիգորյան/խոսա հետս էնքան բան կա խոսալու

կինը մտնում ա տղամարդու տուն հետը մի երիտասարդ աղջիկ կնոջից մոտ տասը տարով երտասարդ տղամարդը տանն ա հյուր կա հորեղբայրն ա

կինն ու հորեղբայրը սկսում են խոսալ իրար հետ տղամարդը անընդհատ ներկա ա ու երևում ա երիտասարդ աղջիկը ներկա ա չի երևում ոչ մի անգամ 

փակ պատշգամբ

խոսում են սեթևեթ թեթև տոնով կինը նայում ա տղամարդուն ոնց որ սիրո նշանի սպասի նշանի որ իրար հետ են շատ չի կենտրոնանում մթնոլորտը էնքան թեթևա համարյա անկշիռ

հորեղբայրը ակնարկ անող տոնով ասում ա կարծում եք պատահական ա պատերազմի ժամանակ ձեր այստեղ լինելը 

կինը նայում ա տղամարդուն սպասում ա նշանի չի ստանում ասում ա կարծում եմ պետք ա խոսենք թե ինչ ա պատերազմը որ իմ այստեղ լինելու նշանակաությունն էլ հնարավոր լինի քննարկել որովհետև կներեք պատերազմ բառը գրեթե լիովին գրավում ա ուշադրությունն ու տարածքը իմ այստեղ լինելը թողնելով հետին պլանում

հորեղբայրը էլի ակնարկ անող տոնով ասում ա շատ լավ եկեք խոսենք պատերազմի մասին չնայած որ կցանկանայի շեշտվեր ձեր այստեղ լինելը էնքան թեթև ա ասում ոնց որ օդում լինեն

կինը ասում ա պատերազմը իմ կարծիքով տարերք ա բնազդով պայմանավորվող մի բան նման երկրաշարժի ջրհեղեղի կամ համաճարակի որի մեջ հայտվում ենք մենք 

հորեղբայրը ասում ա ահա այսինքն մարդու գործոնը այստեղ շատ քիչ ա չափազանց քիչ

կինը ասում ա թեթև սեթևեթ տոնով այո մարդու գործոնը չափազանց քիչ ա այստեղ միայն այնքանով որ մարդն էլ բնազդի կրողն ա հասկանում եմ հարցը երկրաշարժի կամ համաճարակի դեպքում ավելի հնարավոր ա լինում պատկերացնել ասածս չնայած ինչպես տեսնում ենք էս դեպքում էլ մենք մարդիկս գտնում ենք մեկնաբանություններ մեր գործոնը մեծացնող սկսած կրոնական մեղքի և պատժի սկզբունքից և որ ըստ իս նույնն ա բնությանը վատ վերաբերվելով և հետևանքները կրելով 

հորեղբայրը հանգիստ շարժվում ա ոնց որ մի թեթև պարի ասում ա լավ իսկ կասեք այդ քիչ գործոնը ինչով ա արտահայտվում ինչ նկատի ունեք երբ ասում եք բնազդի կրող այդ բնազդի կրող լինելը նշանակում ա արդյոք ունենալ ազդեցության այդքան փոքր աննշան դաշտ կամ ստացվում ա զրկում ա նաև պատասխանատվությունից կամ անգամ ազատում ես կասեի

կինը արձագանքում ա պարին թեթև անկշռելիության վիճակում պարի նման մի բան ա անում ասում ա հիմա լարվում եմ պատասխանատվություն բառից ինձ ավելորդ ա թվում անիրական իլյուզոր անհավատալի զգում եմ կխաբվեմ հիմա եթե էս ուղղությամբ շարունակենք ազդցության դաշտ ահա էն բառերը որ նախընտրելի են ինձ համար, թող մեկը ասի իշխանություն մյուսը պատասխանատվություն մյուսն էլ իրավունք կամ պարտականություն

միջանցք

խոսելով սահուն պարելանման տեղափոխվում են միջանցք չորսով աղջիկը չի երևում ոչ մի անգամ 

հորեղբայրը մի քիչ ավելի ռիթմ մտցրած պարի մեջ ասում ա փաստորեն դուք լրիվ ի չիք եք անում այն ինչ շատերը կասեն մարդկային կասեն քաղաքակրթություն

կինը ռիթմը բռնած ոչ ամենևին քաղաքակրթությունն ու մարդկայինը կա ես դա տեսնում եմ ամեն վայրկյան ավելի շատ քան ոչ մարդկայինը հարցը այլ ա ինչ ա դա կարող ա քաղաքակրթությունը միակ ազդեցության դաշտն ա որ մարդկային ա անգամ մեր սեփական մարմնի մեջ քաղաքակրթությունը մի երևակայական դաշտ ա որը միակ մարդկային ազդեցության դաշտն ա

հորեղբայրը նույն ռիթմով շարժվումա ասում ա ստացվում ա պատերազմը իրական ա իսկ քաղաքակրթությունը երևակայական

կինը թեթև սեթևեթ մի տեսակ իրա պարի վրա կենտրոնացած ու իրա բառերից հաճույք ստանալով ասում ա ինձ շատ են դուր գալիս էս ձեր ասած բառերը ընդ որում ասեմ որ երևակայականը նույնքան լեգիտիմ ա ինձ համար ինչքան իրականը չէի ուզի ստեղծվի տպավորություն թե երևակայական ասելով բացառում եմ լինելը

հորեղբայրը մի թեթև անջատված բայց ռիթմը պահելով ասում ա եթե քաղաքակրթությունը երևակայական ա ուրեմն խաղաղությունն էլ երևակայական ա այդպես եք տեսնում

խոհանոց

պարելով առանց խոսքը ընդհատելու տեղափոխվում են խոհանոց կինը տղամարդը հորեղբայն ու աղջիկը որ չի երևում նստում են սեղանի մոտ 

կինը ավելի բայց ոչ շատ լուրջ հանգիստ տոնով ասում ա խաղաղությունը էն իմաստով որ կցանկանայի այո երևակայական ա անհնարին անգամ իսկ էն իմաստով որ սկսեցի մտածել վերջերս պատերազմի ժամանակ ավելի մոտ ա իրականին իմ ցանկալի խաղաղությունը հիշողություն ա մինչկոնֆլիկտային մինչխոսքային ժամանակների որի փորձառությունը ես ունեցել եմ երբևէ շատ վաղուց շատ շատ վաղուց երբ չկային բաժանումներ անջատումներ երբ չկայի ես և չկար ուրիշը մեկություն էր հիմա էդ խաղաղությունը երևակայական ա իսկ վերջերս երբ փորձեցի պատկերացնել իրական խաղաղություն մտքիս գալիս ա խոսքը միմիայն խոսքը խոսելը ցավացնող ա տանջալից անգամ տառապացնող տքնաջան աշխատանք ոչ մի կապ չունի երևակայական խաղաղության հետ բայց գուցե իրական խաղաղության ձևն ա

հորեղբայրը պարելուց հոգնած ասում ա ստացվում ա խոսքը բացառում ա երևակայական խաղաղությունը և հնարավոր դարձնում իրականը

կինը ասում ա այո հիշում եմ տասը տարի առաջ արթնացա մի տղայի սենյակում ում հանդեպ վերաբերմունքս էն ժամանակ ձևակերպում էի որպես սեր զարթնեցի ու տեսա արթմնի երազ ես պառկած էի ինքը հետևից ինձ գրկած քնած էր ու իմ բարձին դեմքիս շատ մոտ տեսա փետուր սենյակը մի հատուկ ճիշտ լուսավորում ուներ ու փետուրը էդ լույսի մեջ դեմքիս առաջ ես սարսափեցի տեսածիցս էդ փետուրը էն ցանկալի խաղաղության նման էր ու ես սարսափեցի էդ խաղաղության մեջ խոսք չկար հիմա էլ չի լինում նորմալ նկարագրել ու ես սարսափեցի իմ անասունությունից որի մեջ էր հնարավոր միայն ցանկալի խաղաղությունը ու հիմա ես այստեղ եմ ու նայում ա տղամարդուն սպասում ա նշանի չի ստանում

հորեղբայրը ակտիվանում ա էլի սեթևեթ տոնով ասում ա ահա ձեր այստեղ լինելը հասանք սուբյեկտին ձեզ

ճաշասենյակ

տեղափոխվում են ճաշասենյակ էլի պարելով մի տեսակ ոնց որ չորսն էլ ընդհանուր մի բանով պարանով օրինակ կապված լինեն մի կապույտ զապ ա սենյակի մեջտեղում մեջն են չորսով հորեղբայրն ու տղամարդը դիմացի նստարաններին կինն ու աղջիկը հետևում աղջիկը էլի չի երևում ոչ մի անգամ 

կինը սեթևեթ  ու ինչ որ բան թաքցնող տոնով հարցնում ա այդ ինչպես հասանք

հորեղբայրը ղեկը բռնած ոնց որ մեքենան վարելու տրամադրությամբ ասում ա դե պատերազմը խաղաղությունը իրականը երևակայականը ցանկալին ազդեցության դաշտը խոսելը և չխոսելը մարմինը դուք տասը տարի առաջ ձեր արթմնի երազով ու հիմա վերջապես ձեր այստեղ լինելը 

տղամարդը հետ ա բերում ձեռքը առանց շրջվելու ու ձեռքով նշան անում որ կինը բռնի ձեռքը կինը ասում ա այո սուբյեկտը մի դեպքում ենթական մյուս դեպքում ինքնիշխանը ու մի պահ չի հասկանում ում ա նշան անում տղամարդը իրան թե աղջկան բռնում ա տղամարդու ձեռքը խոսքը շարունակելով քանի ես չեմ ճանաչում իմ  ազդեցության դաշտը դրա սահմանները դրա իրական ու երևակայական լինելը ես ենթակա եմ ես կարելի ա ասել դեռ այնտեղ եմ խաղաղության հիշողության անգամ կարոտախտի մեջ հետևաբար ենթակա եմ որը ենթարկվում ա ազդեցությունների տարբեր ուրիշների ազդեցությունների կլինի դա պատերազմը որպես բնազդ խաղաղությունը որպես երազ խոսքը ձգտող դեպի անասունություն մարմինը որի տերը չեմ ես ուրիշը որին չեմ տարբերում կամ անջատում ինձնից ու գլուխը դնում ա տղամարդու նստարանի մեջքին շարունակում ա իսկ երբ ճանաչում եմ իմ ազդեցության դաշտը փորձարկում եմ այն ճանաչում եմ հնարավորի սահմանները դառնում եմ ինքնիշխան մնում եմ իմ խոսքի հետ որպես իմ միակ ազդեցության դաշտ որպես իմ լինելու միակ վկայություն որպես երևակայականից իրական տանող միակ կամուրջ տղամարդը գլուխը դնում ա կնոջ գլխին կինը մի պահ կենտրոնանում ա տղամարդու իրան կպնելու վրա հետո ասում բարև Ֆրոյդ էնքան բան կա խոսալու

Please follow and like us: