-Վո պու չըն տա(չին․՝ես չգիտեմ),գնացեք գտեք բերման ենթարկեք ,լի կըա(հենց հիմա),- այս գոռգոռոցներից հաստագլուխ զինվորների վաշտը իրար խառնվեց, անորոշության մեջ, թե ինչ անել։
-Ցին ցի ցյուն կուա (արտակարգ իրավիճակ) է, այ բալամ, էդ հայերը մեր գլուխը կուտեն,- ներվային շարժումներով մի ծուխ քաշելով ՝ մղկտաց հաստագլուխ կարմրապուտավոր զգեստով գեներալը։
-Նրանց դարդից վո ճըն ծայ յե շը(դիետա եմ պահում),- հոգոց հանեց հաստագլուխի կինը՝կանաչ շորիկի գոտին ձգելով,-օդս էլ չի հերիքում,ազիզ,խեղդվում եմ էս փակ տեղը։
-Բա գիտես՝ իրենց համար հե՞շտ է դիմակով ման գալ,տներում փակել ենք ալամ-աշխարհը, ինչ-խոսք, մալադեց մեզ,բայց մեղքս գալիս են։ Ուղղակի, որ հիշում եմ՝ նրանք մեզ շուտով կսարքեն գործազուրկ, ՌՆԹ-ներս իրար են գալիս,հա՜,ես արդեն ճըն ծայ ճաո կոն ծուա(աշխատանք եմ փնտրում),դաժե համաձայն եմ ծյաո ճիեն ճը(կես դրույքով աշխատանքի),-հուզված ավելացրեց հաստագլուխ վիրուսների միության գլխավոր մասնագետը։
-Հայերը լավ խոսք ունեն, բալամ, մեր բանը բանից անցել է, նահանջի հրաման տվեք։Իրենց վարչապետը մեզ լայվով խայտառակ արեց, ան չուան ֆուու ցի(անվտանգ սերվեր) չմնաց, որ հանգիստ խուճապներս տարածենք, մոնիտորինգ արեց, դառանք չան վեն յեն դա-ի պես(հաճախակի տրվող հարցեր) անհամ թեմա, էս ինչ փորձանք էր, տո․․․
-Վո տան մաո լը(մրսել եմ), պապիկ,-ասաց հաստագլուխ փոքրիկ թոռնիկը,-ժավելաջուրը շփեցին ուղիղ դեմքիս, լիու գան(գրիպ) եմ աչքիս։
-Քոռանա տատի կոռոնալուսը, բալա ջան, ասում էի, չէ՞, գլխներիդ է գալու, մի արեք, իրենք միջոցը գտել են, տեսաք` քանի անգամ գոլ խփեցին մեր դարպասին, ցանցից ց տառն է մնացել։ Զրկին մեզ, զրկին, այ մարդ, էն գյոզալ խաղն էլ աչքիս գրողը դարձրին,արդեն դաժե խոստովանում եմ, որ վո պու սյու ուան կուո ծի ցիան սի (չեմ սիրում շախմատ խաղալ):
-Գրող ասիր՝ հիշեցնեմ, իրենք թիմով են, ու հենց մեկնումեկս կուզենք ասենք՝ հընկաո սյեն ծյեն տաո նյե(ուրախ ենք ձեզ հետ ծանոթանալ), մեկ էլ գնդակը մտցնում են մի հեղուկի մեջ, դե գիտեք՝վախենալու վիրուսասպան ունեն, հայերեն ասում են՝ հումոր, իրենց իմունիտետը դրանից բարձրանում է, մերը՝ հերն անիծվում, բզկտվում․․․
-Ես պահանջում եմ,որ մեզ էլ սոցաջակցություն տան, ինձ հասնում է, որովհետև ես գեներալի ջը նյըն եմ(ախպոր աղջիկը), համ էլ վո վայ յեն լըա (ես հղի եմ)։
-Վայ ալկոգելը քեզ տանի հա, երնեկ քեզ, ոչ խելք ունես, ոչ մեղք, համբերի էլի, այ աղջի, սաղ աշխարհը հեչ, քո կոռոնակոռուպցիոն ցանկությունները՝մեջ․․․Համ էլ թութակությունը մեր բանը չէ,մի մոռացիր,մերը չղջիկն է։ Մերոնցից մեկը նահատակվել է Թիմի գաղտնի խորհրդակցական սենյակի մուտքի մոտ՝հումորագլոբուլինային օվերդոզից, հազար ողորմի․․․․
-Ես մի բան գիտեմ,մեր դիվերսիոն խումբը մեյ մյաոն շինելու տեղ յան ծյոն էլ հանեց, ու մենք ստիպված մատ ենք ըլնում, արա, պատկերցնում ե՞ք,մեր իցյեն-ավորներիս դեմ(հազարավորներ) շըծյըո(19) պաս տվող գրողներ, ու ասենք թե, քարը պայթի` մի քանի յի վան(10000) էլ ֆոլովեր-ընթերցող, ու իրենք մեզ քցել են ոտի տակ, տշում են, իրանց երկնքից մեր կանաչ գլխին կարմիր նուռ է ընկնում արդեն, էն ստեղնաշար փչացնելն էլ չփրկեց, արա, էս ինչ հուա (կրակ)էր, կորոնաաստվածներ ջան․․․
-Նրանք մեզ թուղթուգիր են անում,դասական երաժշտությամբ նավսըմ են, սյաո սյեն(զգույշ եղեք), բալամ, էն Մեյմանդարի շուկեն վկա, փակին, չթողին իրար գանք, հայերի դեմ խաղ չկա։
-Ես հաստատում եմ, որպես էն կողմերում ԴՆԹ-ներս զոհած ու խայտառակ էղած կորոնաբջիջ,գրողուցավ են կպցնում կայծակնային, ապեր, իրանք դաժե ժամանակից առաջ են ընկել, մեզ դրել են պատմության հողը, վրներս խունկ են ծխել, իմբիրի օղիով ջրջնել, մեր մասին հեքիաթներ են պատմում իրենց թոռներին,վայ կորոնամամա ջան, պան ճու ուա(օգնեք ինձ):
Այս խոսքի վրա ձայնագրությունն ավարտվեց,ԿԳԳ-ի(կորոնաֆուտբոլային գաղտնի գործակալություն) անդամները խորհրդավոր իրար նայեցին․
-Էս գաղտնալսումը արվել է առավոտ գիշերով,առյուծի ալկոգել խմած մի խումբ հայ կամավոր ժավելաբջիջներ թաքուն ներխուժել են Յուհանի լաբորատորիայի մկան ծակերին հազար թուման կաշառք տալով պախկված կորոնավիրուսի շտաբի պետի բունկեր, ձայնագրել ու վերադարձել են անվնաս։
-Նրանցից մի մեծ վաշտ, այնումենայնիվ իրենց թագէշը առաջ բրթելու միտումով, չղջիկի աստծուն մատաղ խոստացած, որոշել են կորոնաֆուտբոլի դաշտի մայլեքը քյանդրպաս խաղան՝ հույս դնելով իրենց և դաշտի գույնի համապատասխանության վրա,այդ առումով մեր ազգային 5Ջի-ն աշխատել է գերազանց, որովհետև նրա գրքերի կանաչ ստվերը տեղում անջատել է հաստագլուխ նենգամիտների իմունիտետը, Հովիկի տերմինատորի երկտողից փշաքաղված ՝նահանջել են դեպի Մարինեի սև դաշնամուրը,այստեղ Գիլանցի ու Մեսրոպի պահեստային անսպասելի հարվածից լեղաճարպաճաք եղած՝անզգուշորեն հայտնվել են մարզիչի դիմակավահանապատ տեսադաշտում,սակայն ճամփին Սաթիկի էծերը կերել են նրանց՝բնավ չտարբերելով դաշտի թարմ խոտից։Մի քանիսը,որ հասցրել էին ճողոպրել դեպի տրիբունա, ընկել են թիմի կանանց հումորի ներում-բեկում չունեցող բարձրակրունկների տակ՝ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։Նշեմ,որ ինչպես պարզ դարձավ ձայնագրությունից, հենց նրանցից մի քանիսն էին դավադրաբար հափշտակել ու տուգանային գծից էն կողմ խժռել գյումրեցի խաղացողի ստեղնաշարի «ծ» տառը,ինչի հետևանքով նույն լափամանից սնվածների մոտ գրանցվել էր ծըասակիի սինդրոմ։ Այս ընթացքում արձանագրվել են կորոնաֆուտբոլային վարակման նորանոր դեպքեր,գաղտնալսումներն այլևս համարում ենք անիմաստ, որովհետև ահաբեկված կորոնաբջիջները կորցրել են խոսելու ունակությունը և այս պահի դրությամբ չեն իմանում թոու-ները որ պատով տան։
Դե ֆակտո արձանագրում ենք հաղթական ընթացքի սկիզբը, չնայած գերագույն գլխավորի էջում հենց նոր հայտնված «հուսահատության գազելի» նկարին, որ, իրար վրա լցված ուղևորներով հանդերձ,մերժած ունի օրենք-մօրենք, ինչ կա չկա-միասին, բանկերի դիմաց ու այլ բազմամարդ տեղերում գծանշումները մենակ նկարվելու համար լինելու հանգամանքի ինադու՝մեկ պատուհան,միասնական վիրուս տրամաբանության մեջ,վերջին զանգի ու ատեստատ ստացողների քեֆերին քեֆ չհասնող տրամադրությամբ,հարգելի կորոնաՓՈՒԹԱՈ-ներ(խաղողներ) ջան, ինչպես նաև սիրելի ընթերցողներ, չենք հուսահատվում, լավատեսության իմունիտետը բարձրացնում ենք ՝ճաշակելով Արարատյան դաշտի անարատ շուի ուա-ները(մրգերը)․․․
ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ84/ Հաշվետու քյանդրպաս/Մարինա Գևորգյան
Please follow and like us: