ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ53/ Ֆուտբոլոլա/ Մարինա Գևորգյան

Ես խաղաղ նստած էի ինձ համար, գնդակս քցում-բռնում էի, ալկոգելված նյարդահամակարգով առաջին պարբերությունը համարյա մտքում գրածիցս արտագրել էի թղթին, մեկ էլ լսեմ՝ պատուհանի տակ մեկը կճվճվա.
– Քյավառա ձկներ, քյավառա գրագետ ձկներ․․․
Հարևանս թե.
Ձկների գրագետը որն ա՞, համ էլ կառանծյա, մեկուսացյա է, ի՞նչ ես խախտել պարետի հրահանգը։
էս մարդը թե.
-Իմ կնիկ Մարետի հրահանգից էն կողմ ընձի խըմար օրենք չկա։
-Ախպեր, մենակ ձո՞ւկ ես բերել։
-Չէ, քուրո ջան, կոռտոլ էլ ունիմ, հեսա, Մարտունա խաս կոռտոլ, խավեսով ցանուկ ա, օրաղով ջրուկ ա, օխորժակով հավքուկ ա․․
Էս պահին մեկ էլ հայոց կոստյումավորների ժողովից լսվեց՝
-Մեծ մարդ ես, լարվածություն ես առաջացնում, մի արա, այ գլխուդ մեռնեմ․․․
Մենք՝ դաշտում դիրքավորված թիմով հայացքներս դարձրինք էդ կողմ, մեկ էլ ի՜նչ՝տրիբունայում ծեծոցի, շիշ շպրտոցուն մազ պակաս, էն ինչ էր անունը՝ իսկական կինոյի նյութ, ֆուտբոլոլա… Էդ ամեն ինչի լայվի տակ մեկն էլ կըսե՝ մենք ըստեղ ալկոգելին կակա կըսենք, սրանք գյոզալ շշով լի կուզեն իրար վրա շպրտեն։ Էս խեղճին հայհոյեցին, մի քանի հոգի լայքեցին հայհոյողներին, մի քանիսն էլ սրտիկեցին հայհոյողներին լայքողներին, մի խոսքով՝ COVID-19-ի վարակակիրների շղթայի նման կայծակնային արագությամբ դեպքերի զարգացում տեղի ունեցավ Սֆաթադավթարում՝ այս ամենը այլ ամենի ներքո․ Դիմակավոր կնանիք, Հադի, Հյուդի, Չատի, Մատի, ելել-ընկել են մեյդան, էդ գիտահանրամատչելի լայվասիթքոմը կոռոնաբջջի նման հո կատաղած չի մեծանում ու մեծանում, դահլիճի շնչառական համակարգը ախտահարել, իմուն-համակարգը մանր քերիչով քերել(հյուսիստիզբոներեն՝ ծյոռկել), տեսախցիկները ապշած կորցրել են կոորդինացիան, արտաքին թաղանթի կողքուբոլորն էլ մի քանի հոգի ձեռքերով անկանոն շարժումներ կենեն, իբր՝ խչոն էլ խանչալ ունի.․․
Վրդովվածներին խորհուրդ տվին դուրս գալ, մեկը ժամանակաչափ կշտկե, մեկը կարձանագրե, որ ոմնը եկավ, թաքուն մեջքից գոլ զարկեց, մրցավարին չեն լսում, տեղները նստելու հորդորակը քցել, տշում են։
– Ինձ խփել են, նստեք, ինձ խփել են , ար՜ա.․․
– Օխպեր ջան, եկեք կոռտոլ տարեք, խաշեք կերեք,- անդարդ մեջբերեց քյավառա գրագետ ձկների հովանավորը։
Խաղավարը շշկռվել, քարտերի գույները խառնել է, չի կողմնորոշվում՝ դեղին, կարմիր, ինչ գույն ցույց տա։
– Քա,մեկդ ըսեք ժավել ցանեն վրեքները, ժավելը վիրուսին լավ է,- sms-ով գրել է քյավառա ձկների հովանավորի կին Մարետը։
Մեկ էլ էդ խառը պահին եկան, խաղավարի ականջին բան-ման փսփսացին, ու քանի բանը բանից չէր անցել, էս մարդը սուլիչը զարկեց բարձրախոսին ու թե՝ խաղն ընդհատվեց․․.
Էս մեր ձկնագետը հեչ բան չհասկըցավ էս իրավիճակից, ավտոն քշեց, գնաց, բայց դե, աստծուն փառք, փոխարինիչ գտնվեց։
-Կարի մեքենա ունե՞ք, կարի մեքենա վերանորոգեմ,- ճամպրուկը ձեռը, շլյապը դրած՝ մի ծերուկ շենքի բակում դիրքավորվեց։
-Գնա մե էն ղալմաղալ էնողներին քից օվեռլոկի տակ, խոսակցական համակարգը կարկտե, քանի չեմ գնացե մախաթս գործի դրե,- վերին հարկից գոռաց Վարդիշաղ տատը․․․-սև Գրողուցավ բերեմ ես ըդոնց գլխին, հլը աշե հլը, էն Թույնայանը ինչղ էլ հուզված է, շշկռված աշկերտի նման ելույթ կունենա, ըսեց՝ նախանձում եմ, ինքնավստահությունից եմ ուզում։ Է հա, հըմի քնից ելնողը բանըմ կուզե, էս էլ որոշել է հետ չմնա, էլի, մարդը ինքնավստահություն կուզե.․․Վայ տնաշենի Վարչապետ, սաղին երես տվիր, քցիր ջաններիս կրակ։
Տատը որ սև ասեց, միտքս եկավ մեր Գրիգորը, որ մի պահ մեր խաղի մեջ սրության տեղը սևություն մտցրեց, երբ որ մեջբերեց էն ֆուտբոլիստին՝ Նգոլո Կանտեին, կուզենամ ըսեմ, որ մեր կոստյումավոր ելույթավորները թեև չունեն անզեն աչքով տեսանելի էդ սևությունից, բայց իրանց պահվածքով էն տղու գույնի թնդությունը գլուխը քարն է տվել, մերոնք ձեռի հետ էլ համը հանին։ Խնդրանքս ինչ է, որ հըմի Գրիգոր ջանը իրա 5G հնարավորությունը կենտրոնացնե ու հավաքագրե էս հարցի մասով աշխարհի քոմենթչիների կարծիքները, որ իմանանք՝ էս խմորը ինչքան ջուր կքաշե, ու Մարտունա կոռտոլով թխված քանի «պեռաշկի» մարդա կհասնի, սոցաջակցության թազա կետ մտցնենք արտահերթ, բաժնենք, նստին ծամեն, քիչմ գլուխներս դինջանա․․․
Ու քանի որ հեռուստացույցը մտքերս կտրելու սովորություն ունի, լսեցի, որ աճել են սեփականության դեմ հանցագործությունները, ասում եմ՝ իյաաաա,էս ինչ կխոսա, գույքի բռնագանձում, բան-ման, ըսոնք չդնեն մեր կորոնադաշտն էլ առգրավեն։ Հետո հիշեցի դաշտի կողքուբոլորը՝ գովազդային վահանակներին, Հովիկի տեղադրած «Ես կվերադառնամ, քո Տերմինատոր» բազմատողատակ հատվածը, որ վազող տողով անընդհատ կսթափեցնե առյուծի ալկոգել խմածներին, որոնք կուզենան իրանց վրա զգալ էդ ամեն ինչի գոլային հարվածի ուժը, հաստատ կվախենան ու մոտիկ չեն գա, հանգիստ շունչ քաշեցի, Անահիտի երեխեքի կողքը տեղ պահեցի, որ խաղը ավարտվի, ես էլ իմ կապուչինո-պաղպաղակը խաղաղ նստեմ, ուտեմ, մեկ էլ թե՝ հարգելիս, դուք կամ ձեր ծանոթները եթե ավանդներ եք դնում ու «էդ փողերը հանեք» ասողին հավատում եք, ուրեմն բութ եք, ավելի ճիշտ՝ սրիկա եք։ էն անեկդոտը հիշեցի, ասի՝ մեկը փոխանցե էս անինքնավստահ ելույթավորին, թե ՝ախպեր, դու մի փիլիսոփայա, դու մատով ցույց տուր։
Անկեղծ պիտի լինեմ, որ իրադարձությունների պակաս իրոք չկա, հնդկական կինոյի նման անսպասելի մեկ անձրև կուգա, մեկ իրար կծեծեն։
Կնանիքից մեկն էլ (դեմիքն բան կար, չճանաչեցի), տրիբունայից վազեվազ ճեղքելով կորոնաշերտի հավանական լիպիդային շերտը, հակակատաղության վակցինան փորձեց ներարկել լարված մթնոլորտում․․․ Հետո ռեժիմը փոխինք չափածոյի․

Կրթություն, գիտություն, ջահելություն՝
սաղ կոլապսի եզրին է, այո, եզրին է, այո, կոլապսի։

Ու հանգավոր տաղաչափականը միացրած․

-Դեռևս, համենայնդեպս, առավելևս,
կամ և կամ, ինչ,
ինչևիսկ, մինչև իսկ զրկվելու ռիսկ,
դրական տեղաշարժ՝այո կա,
մսուրի խմբերում չոչ անողների մեջ արդեն քայլող կա․․․

Ես երևի չդիմանայի մինչև վերջ, եթե չհնչեր սպորտ բառը, պարզվեց կառավարության ծրագրում սպորտին վերաբերող հատվածը չորս տող է՝ այսինքն քառատող, ասել է, թե քառյակ։ Չդիմացա, ԱԺ սիթքոմի լայվի տակ քոմենթ գրեցի․ «Ձեր քառատող սպորտային ծրագիրը իմ պասով կտրեմ, հլը մի էստի համեցեք, տեսեք՝ Գրողուցավի լաբորատորիայում ֆուտբոլային բաժնի գիտաշխատողները ինչ ռեկորդներ կզարկեն, դուք, Աժժժժ ջան, նիստերի ականջում կոճակ սեղմելու ռեժիմի վրա քնած եք»։ Ինձ պատասխանեցին անձնական նամակով․ «Ձեր առաջարկն առանք ի գիտություն,ի բարօրություն ազգիս հայոց առաջիկա օրերին կհամենանք՝ ճանաչելու զիմաստություն և զխրատ և իմանալու զբանս կորոնաֆուտբոլավիպասանաց»։
Էս մտքերով ռեսպերատորը դրի,առևտրի ցուցակ գրելու համար թուղթ կփնտրեի,ձեռքս ընկավ տեղաշարժի ժամկետանց թերթիկս,բայց ես դրա վրա հաստատ բան չեմ գրելու,թանգարանային նմուշի պես պիտի պահեմ,որ որպես գիտական շրջանակների համար էս օրերից մնացած փորձանմուշ հանձնեմ ՀԱՅՈՑ ԿԱՌԱՆԾՅԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ մեկուսացիայի արխիվային նյութերի ֆոնդին։

Please follow and like us: