Ռումինիայի Բրաշով քաղաքի «Անտիթատրոն» թատրոնը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում ներկայացրեց ժամանակակից դրամատուրգ Մատեի Վիշնիեկի «Կինը՝ մարտադաշտ» պիեսը: Սա պատմություն է երկու կանանց՝ Դորայի ու Քեյթի մասին, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվել է պատերազմի հետևանքով, բայց որոնք համառորեն չեն հանձնվում, չեն համակվում ատելությամբ:
Նրանց երկխոսությունը վաղուց դադարել է լինել միայն անձնական վերքի պատմություն․ այն վերածվում է ժամանակի ու ազգության սահմանները հատող զրույցի՝ հանուն տեսնելու և բարձրաձայնելու այն, ինչը սովորաբար մնում է լռության մեջ։ Ներկայացման առանցքում են մայրության, սեփական կյանքի նկատմամբ ունեցած իրավունքի և ընկերության թեմաները, որոնք ներդաշնակորեն հյուսվում են իրար՝ ձևավորելով զգացմունքային ու հոգեբանական լարվածությամբ լի բեմական աշխարհ:
Վիշնիեկի լեզուն միաժամանակ խիստ ու պոետիկ է․ այն չի մեղմում պատերազմի իրականությունը, բայց նաև չի կորցնում մարդկային պատմության ներքին զգայունությունը: «Կինը՝ մարտադաշտ» ներկայացման առանցքում կնոջ մարմինն է՝ որպես պատերազմի գլխավոր վկա։ Այն տարածքն է, որտեղ բախվում են գաղափարախոսությունները, իսկ բռնությունը թողնում է իր ամենախորը հետքերը։ Սահմանափակ բեմական տարածքը և սառը լուսավորությունը դերասանուհիներին թողնում են գրեթե մենակ՝ իրենց կերպարների ներաշխարհի հետ: Դերասանուհիներ Միհաելա Ալեքսանդրուն և Լորենա Զեբրուցանուն նուրբ ու ճշգրիտ դերասանական աշխատանքով վերափոխում են բեմը…
Բեմադրական լուծումները հետևողականորեն խուսափում են ակնառու դրսևորումից՝ առաջարկելով նրբացրած, բայց ազդեցիկ ձևեր: Ձայնային շերտավորումներ, ճիչերի ու շնչառության մոդուլյացիաներ, կոտրտված, անհանգիստ շարժումներ, որոնք մարմնավորում են սարսափի հետ արձագանքող մարմինը՝ առանց դիտողական ավելորդ գայթակղության: Դրվագների միջև ձայները շարունակում են պատմությունը՝ երբեմն որպես ապացույց, երբեմն՝ որպես ներքին մենախոսություն։ Բեմանկարչության առումով առկա է «հիշողության սենյակ» կոնցեպտը:
Դորան պատերազմի զոհ է: Խմբային բռնաբարության ենթարկված և հղի լքված Դորան պետք է սովորի ընդունել, որ իր մարմնի վրա տեղի ունեցած ողբերգությունը վերածել է նրան կենդանի հիշողության՝ մի տապանաքարի, որն անընդհատ կրում է պատերազմի հետքերը: Քեյթը շեշտում է. «Քո որովայնը եղբայրական գերեզման է»՝ խիստ սարսռազդու մի տող: Պայքարելով սեփական դևերի դեմ՝ Քեյթը, ով Դորայի հոգեբանն է, պետք է վերաիմաստավորի, թե ինչու է նա ի սկզբանե ընտրել այս աշխատանքը՝ Բոստոնում իր երկու դուստրերի հետ մնալու փոխարեն: Նրան հետապնդում են այն մարմինները, որոնց նա չի կարող փրկել, այն կյանքերը, որոնք այժմ մարել են և կուտակվել այն զանգվածային գերեզմաններում, որոնք նա ուղարկվել էր հետազոտելու: Դորային օգնելու փորձը Քեյթի համար աստիճանաբար վերածվում է անձնական առաքելության՝ նրա գոյության իմաստներից մեկի։
Ստեղծագործության մեջ կան նաև մի քանի անսպասելի հումորային կամ գրոտեսկային շեղումներ, որոնք հանդիսատեսին հնարավորություն են տալիս շունչ քաշելու՝ նախքան հերթական ծանր բացահայտումը։ Վիշնիեկը նպատակ ունի պատկերել տագնապալի, թեև անհրաժեշտ պատկեր պատերազմի, ազգայնականության, էթնիկ բաժանարար գծերի, ընկերության և, իհարկե, կանանց դեմ իրականացվող բռնության մասին: Կանայք շատ հաճախ պատերազմի ամենախոցելի զոհերն են։ Կանանց նկատմամբ գերիշխելը, նրանց վերահսկելը և նրանց մարմինների վրա իրավունքներ հաստատելը նշանակում է հնագույն հաղթանակի մի ձև մի մարտադաշտում, որը չունի աշխարհագրական կամ բարոյական սահմաններ:
Նրանց խաղը կառուցված է դերասանական փոխըմբռնման վրա․ յուրաքանչյուր արձագանք, հայացք և լռություն ծնվում է մյուսի ներկայությունից։ Սա անհավանական ընկերություն է, բայց այնպիսին, որը դերասանուհիները դարձնում են միանգամայն արժանահավատ: Մենախոսությունների և ինքնաբացահայտման տեսարաններում դերասանները հանդիսատեսին տալիս են հենց այն, ինչ անհրաժեշտ է՝ «չորրորդ պատը» քանդող անկեղծություն, որը խոսում է իրենց կերպարների՝ թե՛ իրենց կրած հսկայական ծանրությունից ազատվելու, և թե՛ միևնույն ժամանակ իրենց տառապած, հոգնած հոգիների համար փափուկ վայրէջքի վայր գտնելու կարիքի մասին:
«Կինը՝ մարտադաշտ» ներկայացումը մեր իրականության հետ անմիջական երկխոսություն է: Այն հիշեցնում է, որ պատերազմների քարտեզները միայն սահմանային գծեր չեն, դրանք մարդկանց դեմքերի, մարմնի ու հիշողության քարտեզներ են: Եվ գուցե աշխարհում բազմաթիվ պատմություններ հենց մարդու ներսում ամփոփվելով են ավարտվում կամ մնում են անավարտ: Բայց թատրոնը կարող է այդ անավարտությունը դարձնել խոսք և պատասխանատվություն: Այս բեմադրությունը հենց այդ մեխանիզմն է՝ էսթետիկայի միջոցով լսելի դարձնել լռեցված ցավը:
Վիշնիեկը կասկածի տակ է դնում պատերազմի ավարտից հետո հաստատվող թվացյալ խաղաղությունը։ Նրա համար կարգուկանոնը հաճախ պատրանք է, եթե դրա տակ թաղված են չլսված պատմություններ և անթաղ ցավեր։ Պիեսը հիշեցնում է, որ պատերազմի ավարտը դեռ չի նշանակում բռնության ավարտ։ Դրամատուրգը հրաժարվում է խուսափել այն առավել տագնապալի թեմաներից, որոնք արդիական են դառնում պատերազմի ժամանակ և դրանից հետո, մասնավորապես՝ բռնությունը մարդկանց նկատմամբ և այն, թե ինչպես է այս բռնությունն ու դրա պատճառած ավերածությունները ստիպում նրանց ներքին ոգուն ընկճվել, պոռթկալ, վերակողմնորոշվել և հետո ինչ-որ կերպ առաջ շարժվել իրենց կյանքի ոչ պատերազմական տարբերակում:
Երևանյան բեմում ռումինական «Անտիթատրոնի» այս ներկայացումը դարձավ այն հայելին, որտեղ մենք տեսանք ոչ թե ուրիշի հեռավոր ցավը, այլ մեր սեփական դիմադրողականության արտացոլանքը։ Այս ներկայացումը չի սփոփում, այլ սթափեցնում է՝ թույլ չտալով, որ ներքին ճիչը վերածվի լռության։
Վովա Արզումանյան/ Կինը դիմադրության տարածքում