ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ / ՓՔԱԲԼԻԹՆԵՐԸ

Երբ թխվածքների ցուցափեղկում սպառվեց ամենավերջին փքաբլիթը՝ կանաչ, կտորե պայուսակով խանութ մտավ մի տարեց կին  ու  դողացող մարմնով քայլերն  ուղղեց  դեպի վաճառողուհին։

Կնոջ այն հարցին, թե արդյո՞ք գոնե մեկ փքաբլիթ չի մնացել, թեկուզ պահեստում, վաճառողուհին փոքր-ինչ կոպիտ ու համառ ձայնով ասաց, որ խանութում  ոչինչ  չկաև  կինը  կարող  է  դուրս գնալ։

Մեծահասակ կնոջ համար դա շատ տխուր լուր էր, քանի որ պատրաստվում էր առնվազն տասներկու փքաբլիթ գնել։ Նախաճաշին՝ առանց փքաբլիթի նա  իր կյանքը  չէր  պատկերացնումուստի  պայուսակը  դնելով   վաճառասեղանին՝  ասաց.

-Աղջիկս, ես ուշ եմ եկել, հասկանում եմբայց  շատ  եմ  խնդրում  մի  բան արա, ինձ փքաբլիթ է հարկավոր։

– Մարդիկ դրա համար առավոտյան վեցն անց երեսունից հերթ են կանգնում, գայիք, սպասեիք, Ձեզ էլ կհասներ։

-Սովորաբար գալիս եմ, այսօր չստացվեց։

-Դե ուրեմն այսօր նախաճաշը կանցնի առանց փքաբլիթի։

-Ես չեմ կարող այդպես, կուզես կրկնակի կվճարեմ, միայն թե փքաբլիթով տուն վերադառնամ։

-Սպասեք, տեսնեմ ինչ կարող եմ անել։

Հսկա խանութի բոլոր ցուցափեղկերը համարյա դատարկ էին, մեկումեջ, որոշ դարակներում չնշմարվող պիտակներով պահածոներ էին շարված։ Առաստաղը սպիտակ վաֆլե թխվածք էր հիշեցնում։ Ապակիները կեղտոտ էին, ներսից շրջված տառերով գրված  էր՝  «Մթերք»։ Երբ կինը նայեց շուրջը, նկատեց, որ  խանութում  բացի  իրենից  ոչ  մի  գնորդ չկա։ Երկու վաճառող սուրճ էին խմում,  իսկ  քիչ  առաջ  հանդիպած աղջիկը սառնարանի դարակներն էր փորփրում։ Կինը մոտեցավ խանութի սրահները բաժանող դռներից մեկին,  ու  հպարտորեն  կարդաց  պատին փակցված գրությունը՝ «Շնորհակալություն Հայրենի՛ք՝ մեր երջանիկ մանկության համար»։

-Բախտավոր եք, մի քանի փքաբլիթ գտա,-ասաց վաճառողուհին։

Կինը մուշտակի գրպանից հանելով դրամապանակը՝ դողացող ձեռքը տարավ մետաղադրամներին։

-Այս ի՞նչ եք տալիս,- ասաց վաճառողուհին։

-Վճարում եմ փքաբլիթի դիմաց։

-Մենք այդպես չէինք պայմանավորվել։ Դուք պետք է կրկնակի վճարեք։

-Այդքան գումար չունեմ։

-Իսկ խնդրելուց առաջ այդ մասին մտածե՞լ էիք։

-Մոտս վաթսուն կոպեկ է։

-Ուրեմն կստանաք վեց փքաբլիթ։ Տվեք գումարը։

Վաճառողուհին արհամարհական հայացքով նայեց  տարեց  կնոջըարագորեն  վերցրեց  գումարն ու շրջվեց, որ գնա։

-Իսկ վաղը նույն խնդրի առա՞ջ եմ կանգնելու։

-Եթե չեք ուզում, կարող  եք  առավոտյան  վեցից  հերթ  պահել  կամ այսօր կրկնակի վճարել վաղվա փքաբլիթի համար, ես կպահեմ Ձեզ համար։

Տպավորություն էր, թե վաճառողուհին ու կինը առաջին անգամ են հանդիպում, սակայն կինն իր նախաճաշն առանց փքաբլիթ չէր պատկերացնում, հետևաբար ամեն  առավոտ  գնում  էրիսկ  վաճառողուհին  ամենևին  էլ  սկսնակի տեսք չուներ, ուստի դժվար չէր գուշակել, որ վաղուց էր այդ խանութում աշխատում։ Իրականում նրանք միմյանց լավ էին ճանաչում, պարզապես շփվելու ձևն  էր այդպես՝ մի տեսակ սառն ու անտարբեր։ Վաճառողուհու աչքերում ատելություն կարորն  ուղղված  էր  դժվար  է  ենթադրելթե  ումիսկ  կնոջ  աչքերում՝ վախ, որը կարող էր  լինել  թեկուզ  թխվածքաբլիթներ  չլինելուց։  Կինը  դուրս եկավ փողոց։ Նրա ճանապարհը կտրեց մի հսկա տանկ։ Կնոջը շրջապատեցին զինվորները։ Ուղղաթիռը լուսարձակներն ուղղեց նրա վրա, կրակոցներ լսվեցին։ Կինը պառկեց գետնին ու ականջները փակեց ձեռքերով։

Ռուս զինվորները Ստալինգրադի կենտրոնական փողոցներից մեկում իսկական հերոսամարտ էին ծավալել։ Կրակոցների ու պայթյունների  ձայներն  այնքան ուժեղ էին, որ փողոցում սակավաթիվ ծառերն արմատներով ցնցվում էին։

Մի երիտասարդ մոտեցավ կնոջը, սավանով ծածկեց նրա թիկունքն ու գրկելով առաջացավ  դեպի  քիչ  թե  շատ  անվտանգ  գոտի։

-Այստեղ ի՞նչ եք անում, սա կռվի դաշտ է, ոչ թե փքաբլիթ ուտելու տեղ։

-Ես խանութ էի մտել, վաճառողուհին ինձ վեց փքաբլիթ վաճառեց՝ տասներկուսի փոխարեն։

-Ի՞նչ խանութ, ի՞նչ վաճառողուհի, այստեղ պատերազմ է, խանութ չի մնացել, այստեղ ոչ մի վաճառողուհի չկա։

-Այն փողոցի,– ձեռքով ցույց տվեց փողոցի ավերակների հատվածը,– այնտեղի անկյունային խանութից։

-Այնտեղ խանութ չկա ու չի էլ եղել,– ասաց զինվորականը։

-Զարմանալի է,– շարունակելով ուտել փքաբլիթը՝ ասաց կինը։ Երիտասարդ զինվորականը, փոքր-ինչ տարակուսած, կնոջը խնդրեց հեռանալ ու միացավ զորքին։ Կինը շարունակեց ուտել փքաբլիթը, մեջքով շրջվեց ու քայլեց նեղ արահետով։ Հիշեց առաջին սերը, առաջին համբույրը, առաջին կիրքը, նա այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էր։ Իսկ շուրջբոլորը կրակոցներ էին ու դիակներ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *