ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ / ՇՈՊԵՆԻ ԹԱՂՈՒՄԸ

– Մենք անիվներ ունենք, կարելի է տեղադրել դաշնամուրի տակ, այդպես հնարավոր կլինի տեղաշարժել:

– Այո, ես կարծում եմ, որ եթե հաջողվի երկրորդ հարկ տանել՝ շատ լավ կլինի:

– Եթե վերելակի մեջ տեղավորվի՝ կարող ենք ցանկացած հարկ բարձրանալ:

– Չեմ կարծում, որ վերելակի մեջ կտեղավորվի, սա հսկա դաշնամուր է:

– Իսկ եթե շրջե՞նք: Գլխիվայր վիճակում, գուցե հնարավոր լինի ներս մտցնել:

– Նախ եկեք անիվները տեղադրենք:

– Դուք երկու կողմից բարձրացրեք, ես անիվը կտեղադրեմ:

– Չի ստացվում, շատ ծանր է:

– Հրեք վեր, ավելի ուժեղ: Այ այդպես, մի քիչ էլ: Լավ է: Շատ լավ է Այդպես մի վայրկյան պահեք:

– Արագացրու:

– Բան չմնաց վերջացնում եմ: Վերջինը մնաց:

– Չեմ դիմանում:

– Վերջ, վերջ, կարող եք վայր դնել:

– Որքան ծանր էր:

– Ոչինչ, հիմա անիվների վրա ավելի հեշտ կգնա: Մի րոպե սպասեք ստուգեմ, արդյոք ամուր եմ կցել:

– Հուսով եմ՝ կատակ ես անում:

– Կատակ չէ, իրոք դժվար է մի քանի վայրկյանում անիվները ճիշտ տեղադրել: Հատկապես՝ վերջին երկուսը:

– Դու երևի շատ ես դաշնամուրի անիվ փոխել: Արագ գործը գլուխ բերեցիր:

– Դե մաեստրոն սիրում էր, որ ամեն ինչ իր տեղում լինի, իսկ ես չէի կարող ցանկացած մանրուքի վրա ուշադրություն չդարձնել:

– Լավ, իսկ հիմա ի՞նչ ենք անելու: Անիվները կցված են, բայց ինչպես շենք մտցնենք:

– Դուք երկու կողմերից դուռն ամուր պահեք, ես հրեմ:

– Ինչպե՞ս ես հրելու: Շատ ծանր է:

– Ոչինչ, մի անհանգստացեք, ես բացի անիվները փոխելուց նաև հաճախ էի այն սենյակից սենյակ տեղափոխում: Էլ չեմ ասում՝ քաղաքից քաղաք: Մաեստրոն առանց իր սիրած դաշնամուրի ոչ մի հյուրախաղի չէր մասնակցում:

– Դե հա, պարզ է, մարդիկ սիրում են կապվել իրերին:

– Սա իր չէր նրա համար, սա իրից էլ թանկ էր: Պատկերացնում եք, երբ նստում էր այս կախարդական գործիքի առջև, աշխարհը մի պահ դադարում էր գոյություն ունենալ: Եվ եթե բախտդ բերեր ու հայտնվեիր այդ պահին նրա սենյակում, միանգամից կախարդական ուժի զորությունը կզգայիր: Այդպես կասկածանքով եք նայում, որովհետև չեք տեսել նրա վարպետության դասերը: Ներկա չեք եղել մոգական կատարումներին:

– Ես դեմ չեմ, նա լավ էր նվագում, բայց դաշնամուրից առանձնապես բան չեմ հասկանում, ինձ համար ավելի էական է, թե նրան որքան էին վարձատրում օրական մի քանի ժամ մատները շարժելու համար:

– Հաստատ մեզանից տասնապատիկ անգամ ավելի:

– Մենք առավոտից գիշեր չարչարվում ենք, ողնաշար ենք ծռում, բայց ինչ-որ մեկը իր փափուկ մատները աջ ու ձախ տանելու համար այդքան շատ է վարձատրվում: Անարդար աշխարհ է:

– Հավատացնում եմ Ձեզ, թերևս դա միակ արդար բանն է, որ այս աշխարհում գոյություն ունի: Դուք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեք, որ բանվոր եք աշխատում:

– Թե չէ դու ճարտարապետ ես:

– Դե ասում եմ Դուք, որովհետև ես այդպես չեմ մտածում: Ոչ ոք ձեզ չի խնդրել բանվորությամբ զբաղվել: Միգուցե երեխա ժամանակ երազել եք ջութակահար դառնալ: Իսկ հետո չի ստացվել, որովհետև հետամուտ չեք եղել, օրական ժամերով չեք աշխատել:

– Ավելի լավ է հրիր դաշնամուրը, մենք դեռ երկրորդ հարկ պետք է բարձրացնենք:

– Ուժեղ, մի քիչ էլ:

– Կարծես՝ ինչ-որ բան խանգարում է:

– Ինչ-որ բան է տակը:

– Հիմա կհանեմ, մի վայրկյան, ահա, կարծես ստացվում է:

– Սա դեռ ոչինչ, ինձ ավելի շատ վերելակն է անհանգստացնում:

– Մի կերպ կմտցնենք:

– Ես միշտ էլ ասել եմ, մարդիկ իրենց տարօրինակություններով եթե աչքի չընկնեն, այս աշխարհն այլևս գոյություն չի ունենա:

– Դե նրանց կարելի է, հանճարներին չեն դատում:

– Թույլ տուր քեզ մի հարց տալ: Ողջ կյանքդ որպես բանվոր ծառայել ես նրան, ոչ վճարել են նորմալ, ոչ էլ հատուկ ուշադրություն դարձրել: Ինչո՞ւ ես քեզ պատեպատ տալիս նրա համար:

– Դե, ոմանց համար վարձատրությունը փողի տեսքով է, ոմանք էլ այլ պատկերացումներ ունեն աշխարհի մասին: Ինձ երբեք չի անհանգստացրել նրա վճարումը, ու դեռ հարց է՝ ե՞ս եմ ավելի շատ վաստակել, թե՝ նա: Նրա արածն անգին է ու, որպես բանվոր, ես շատ հպարտ եմ, որ նրա համար աշխատել եմ:

– Ինձ թվաց, կասես՝ շատ «հպարտ եմ», որ նրա հիմար ցանկության կամ, ավելի ճիշտ, կամակորության զոհն եմ դարձել, ու ողնաշարս ծռելու հաշվին ցանկանում եմ մի կերպ երկրորդ հարկ բարձրացնել այս անիծյալ դաշնամուրը:

– Դե ինչպես որ կամենում եք, կարող եք մեկնաբանել: Բայց ես կնախընտրեմ լռել: Ի դեպ, չե՞ք ցանկանում սեղմել վերելակի կոճակը:

– Իհարկե, դա ամենահեշտ բանն է, որ հնարավոր է անել:

– Ես ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ: Չէ՞ որ Դուք այս աշխատանքի համար վարձատրվում եք:

– Եվ ի՞նչ:

– Ի՞նչ կարիք կա անընդհատ բողոքել մի բանից՝ ինչով զբաղվել ես և զբաղվում ես ու գումար ես վաստակում:

– Վերելակը եկավ, ավելի լավ է մտածեք, թե ինչպես ենք խցկելու ներս:

– Դե հորիզոնական դիրքով չի ստացվի, մնում է ուղղահայաց փորձել:

– Դե դու այդ գործում լավ էիր, չէ՞, մենք բռնենք, դու բարձրացրու:

– Հրե՛ք: Ահա, դեպի ձեզ քաշեք, շատ լավ է, չի ստացվում, վերևի մասը ներս չի մտնում:

– Ավելի ուժեղ հրիր:

– Չէ, կվնասեմ:

– Ոչինչ, մեկ է, էլ չի նվագելու:

– Հետ բերեք, ավելի լավ է թողնենք առաջին հարկում, քան վնասենք գործիքը:

1849թ. հոկտեմբերի 17-ը տխուր օր էր Փարիզի բնակչության համար՝ այդ օրը մահացել էր Ֆրեդերիկ Շոպենը: Միգուցե, դաշնամուրը երկրորդ հարկ տանելու կարիք չկար, իրականում նրա բնակարանը առաջին հարկում էր:

ս եմ ավելի շատ վաստակել, թե՝ նա:

Նրա արածն անգին է ու, որպես բանվոր, ես շատ հպարտ եմ, որ նրա

համար աշխատել եմ:

– Ինձ թվաց, կասես՝ շատ «հպարտ եմ», որ նրա հիմար ցանկության կամ,

ավելի ճիշտ, կամակորության զոհն եմ դարձել, ու ողնաշարս ծռելու

հաշվին ցանկանում եմ մի կերպ երկրորդ հարկ բարձրացնել այս անիծյալ

դաշնամուրը:

– Դե ինչպես որ կամենում եք, կարող եք մեկնա-

բանել: Բայց ես կնախընտրեմ լռել: Ի դեպ, չե՞ք ցանկանում սեղմել

վերելակի կոճակը:

– Իհարկե, դա ամենահեշտ բանն է, որ հնարավոր է անել:

– Ես ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ: Չէ՞ որ Դուք այս

աշխատանքի համար վարձատրվում եք:

– Եվ ի՞նչ:

– Ի՞նչ կարիք կա անընդհատ բողոքել մի բանից՝ ինչով զբաղվել ես և

զբաղվում ես ու գումար ես վաստակում:

– Վերելակը եկավ, ավելի լավ է մտածեք, թե ինչպես ենք խցկելու ներս:

– Դե հորիզոնական դիրքով չի ստացվի, մնում է ուղղահայաց փորձել:

– Դե դու այդ գործում լավ էիր, չէ՞, մենք բռնենք, դու բարձրացրու:

– Հրե՛ք: Ահա, դեպի ձեզ քաշեք, շատ լավ է, չի ստացվում, վերևի մասը

ներս չի մտնում:

– Ավելի ուժեղ հրիր:

– Չէ, կվնասեմ:

– Ոչինչ, մեկ է, էլ չի նվագելու:

– Հետ բերեք, ավելի լավ է թողնենք առաջին հարկում, քան վնասենք

գործիքը:

1849թ. հոկտեմբերի 17-ը տխուր օր էր Փարիզի բնակչության համար՝ այդ

օրը մահացել էր Ֆրեդերիկ Շոպենը: Միգուցե, դաշնամուրը երկրորդ հարկ

տանելու կարիք չկար, իրականում նրա բնակարանը առաջին հարկում էր:

– Թույլ տուր քեզ մի հարց տալ: Ողջ կյանքդ որպես բանվոր ծառայել ես

նրան, ոչ վճարել են նորմալ, ոչ էլ հատուկ ուշադրություն դարձրել: Ինչո՞ւ

ես քեզ պատեպատ տալիս նրա համար:

– Դե, ոմանց համար վարձատրությունը փողի տեսքով է, ոմանք էլ այլ

պատկերացումներ ունեն աշխարհի մասին: Ինձ երբեք չի անհանգստացրել

նրա վճարումը, ու դեռ հարց է՝ ե՞ս եմ ավելի շատ վաստակել, թե՝ նա:

Նրա արածն անգին է ու, որպես բանվոր, ես շատ հպարտ եմ, որ նրա

համար աշխատել եմ:

– Ինձ թվաց, կասես՝ շատ «հպարտ եմ», որ նրա հիմար ցանկության կամ,

ավելի ճիշտ, կամակորության զոհն եմ դարձել, ու ողնաշարս ծռելու

հաշվին ցանկանում եմ մի կերպ երկրորդ հարկ բարձրացնել այս անիծյալ

դաշնամուրը:

– Դե ինչպես որ կամենում եք, կարող եք մեկնա-

բանել: Բայց ես կնախընտրեմ լռել: Ի դեպ, չե՞ք ցանկանում սեղմել

վերելակի կոճակը:

– Իհարկե, դա ամենահեշտ բանն է, որ հնարավոր է անել:

– Ես ուղղակի մի բան չեմ կարողանում հասկանալ: Չէ՞ որ Դուք այս

աշխատանքի համար վարձատրվում եք:

– Եվ ի՞նչ:

– Ի՞նչ կարիք կա անընդհատ բողոքել մի բանից՝ ինչով զբաղվել ես և

զբաղվում ես ու գումար ես վաստակում:

– Վերելակը եկավ, ավելի լավ է մտածեք, թե ինչպես ենք խցկելու ներս:

– Դե հորիզոնական դիրքով չի ստացվի, մնում է ուղղահայաց փորձել:

– Դե դու այդ գործում լավ էիր, չէ՞, մենք բռնենք, դու բարձրացրու:

– Հրե՛ք: Ահա, դեպի ձեզ քաշեք, շատ լավ է, չի ստացվում, վերևի մասը

ներս չի մտնում:

– Ավելի ուժեղ հրիր:

– Չէ, կվնասեմ:

– Ոչինչ, մեկ է, էլ չի նվագելու:

– Հետ բերեք, ավելի լավ է թողնենք առաջին հարկում, քան վնասենք գործիքը:

1849թ. հոկտեմբերի 17-ը տխուր օր էր Փարիզի բնակչության համար՝ այդ օրը մահացել էր Ֆրեդերիկ Շոպենը: Միգուցե, դաշնամուրը երկրորդ հարկ տանելու կարիք չկար, իրականում նրա բնակարանը առաջին հարկում էր:

Please follow and like us: