Սքեյթբորդի հրապարակը Երեւանում

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երեւանում կա սքեյթպարկ։ 1 միլիոն դոլար արժողությամբ այս հրապարակը, որ Ուկրաինայի հայերի նվերն է Երեւանին, արդեն հասցրել է սիրելի վայր դառնալ ոչ միայն սքեյթբորդի, այլև անվավոր չմուշկների ու BMX հեծանիվների սիրահարների համար:

Սքեյթբորդի հրապարակի նախատիպը ամերիկյան առանձնատների հետնաբակում կառուցված լողավազաններն են, որոնք ունեին կլոր եւ թեք անկյուններ։ Ցրտած եղանակին, երբ դրանց մեջ ջուր չէր լինում, լողավազանի թեք, սահուն պատերին եւ հատակին հարմար էր լինում սքեյթ քշել։

Սքեյթբորդի հրապարակը, լինելով ժամանակակից քաղաքային կյանքի ու ժամանցի վայրերից, Երեւանի քաղաքային լանդշաֆտի մեջ գեղեցիկ գույն մտցրեց։ Հայաստանի քաղաքային ճեպանկարիչները այցելեցին սքեյթպարկ եւ փորձեցին որսալ գույներ ու գծեր։

Հռիփսիմե Ղազարյան- թուղթ, ջրաներկ

Իննա Խոլոդովա- սքեչբուք, մատիտ

Իննա Խոլոդովա- սքեչբուք, մատիտ

Արփի Ոսկանյան- սքեչբուք, մարկեր

Համայնքին միանալու համար հարկավոր է միայն սեր նկարչության հանդեպ, ժամանցի հետաքրքիր ձեւ ու նոր ընկերներ գտնելու ցանկություն։

Urban Sketchers Armenia խմբի մասին տեղեկություններ՝ այստեղ եւ այստեղ

Urban Sketchers շարժման մասին՝ այստեղ

Please follow and like us: