Ինքնամեկուսացում/ Հրանուշ Հակոբյան

Ինքնամեկուսացումն ինձ համեմատաբար ավելի երկար ժամանակով (հետ) բերեց Վանաձոր: Եկա, որ պատերի մեջ չմեկուսանամ, գոնե՝ սարերի: Առաջ՝ երբ դեռ էստեղ էի ապրում, գլխի չէի, որ շուրջս ամեն ինչ նկարելու բան է: Հիմա եկել եմ, պարբերաբար ստուգում եմ ՝ հո սարի վրա նոր սիրուն ամպ չեկա՞վ, որ չըխկացնեմ: Լուսանկարում եմ ու ուղարկում էստեղ-էնտեղ. «տեսեք ինչ սիրուն ա»: Ավելի հազվադեպ, բայց ջրաներկով կամ գուաշով էլ եմ նկարում: Էս տեսարանը պատշգամբիցս է: Մեր թաղամասի կարմիր աղյուսից շենքերը շատ եմ սիրում. սազում են  հեռվի եղևնիների հետ, հատկապես երբ մի թեթև մռթնած է, ոնց որ սքետչում:

Please follow and like us: