ԿՈՈՆԱՖՈՒՏԲՈԼ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ47 /«Թոխմախի Մհեր» վիրուսի մուտացիան ԱԼՅԱՆ-20-ի / Արփի Մախսուդյան

Մեր թիմի Գրիգորն ասում է՝ հաջողությունը ժպտում է ուժեղներին, ու ես, ազնիվ խոսք, պարտաստ էի հավատալ, եթե վստահ չլինեի, որ հաջողությունն առհասարակ չի ժպտում։ 

Չղջիկի սիրուց ու մարդու ագահությունից ծնված հրեշն էլ action  չի ապահովում, սրություն չկա։ Ամեն ինչ այլևս վերածվել է ստատիստիկայի, ու մեռնողները մեր աչքում այլևս մարդ չեն. նրանք օր օրի ավելացող թվեր են։ Իսկ մենք COVID-19-ի նման և գուցե ավելի ինտենսիվ, փորձում ենք հարմարվել էն նոր աշխարհին, որը ոչ թե մենք նվաճեցինք, այլ մեզ նվաճեց…

Բայց քանի որ մայիսի 4-ին կարանԾյան թուլացվելու է, և մեր ժողովուրդը հեղեղելու է փողոցները ու հատկապես փոքր կենտրոնի հրապարակները, շտապեմ ու մի քանի խորհուրդ տամ։ 

Ոչ, ոչ, ոչ, դիմակ կրել, սոցիալական դիստանցիա պահել կամ միմյանց կարոտակեզ չլպստելու մասին չեմ խոսելու, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ մեր հիմնական ռմբարկու Մեսրոպ Հարությունյանը ճիշտ էր՝ վիրուսը ձեր տանձին չի։ 

Մինչ ես խորհուրդներիս հերթականություն եմ կազմում, տողերը վերև-ներքև տանում-բերում, Արփին, որն առավոտից չգիտեմ էլ թե խի թառել է սեղանին՝ իբրև մայիսմեկին չկայացած ցույցերի կենդանի հուշարձան, սկսում է ասմունքել․ 

-«Բարեւ», մեկ հատիկ այս բառն եմ ասում՝

Կնքված անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման,

Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։

-Սուս, առաջ մի ընկի, թող խորհուրդս տամ, քանի մարդիկ գոմի դուռը ջարդած գարնան մոզու նման չեն վազել «կոֆե կենտրոն» անելու, իսկ հետո միասին կասմունքենք դասական մեծերից Թաթա Սիմոնյանի «Տեսար, տեսար՝ ի՞նչ եղավ»-ը։

-Եվ այսպես, հարգելի ժողովուրդ,- անտեսելով Գևորգ Գիլանցի՝ մի քանի անգամ ինձ արդեն ցույց տված դեղին քարտերն ու ոստիկաններ կանչելու Արփի Ոսկանյանի սպառնալիքները, ընդհատում եմ խաղն ու դիմում հարավային տրիբունայում հավաքված իմ քաջ, բայց Ձախորդ Փանոսի բախտով հայրենակիցներին։ 

Հա, չմոռանամ ասել, որ էդ ընթացքում հասցնում եմ վերցնել Գևորգ Տեր-Գաբրիելյանի ձեռքի զանգն ու ծլնգ-ծլնգացնելով սկսում խոսքս։

-Հարգելի հայու գենի վերջին մոհիկաններ, մայիսի 4-ին տնից դուրս գալուց առաջ փորձեք նախօրոք հետազոտման ժամ պայմանավորվել մի որևէ վնասվածքաբանի մոտ։ Փողոցում փորձեք  ձեզ ընդառաջ եկող մարդկանց աչքերին երկաաաար ու հատկապես բավականին անհասկանալի ձևով չնայել։ Բայց դե մարդ ես, եթե նայել ես ու, Աստված չանի, դիմացից եկողը քեզ ասել է «բարև», էլ ժամանակ չկորցնես, երկու ոտք ունես, երկուսն էլ փոխ առ հարևանից ու պուկ փախի, քանի դիմացից եկողն օրենքի տառին համապատասխան սեփական գլուխը չի տշել ուղիղ ճակատիդ մեջտեղը՝ համապատասխանաբար ջարդելով անհամապատասխան քիթդ։

– Բայց ախր «բարև» մի հատիկ էս բառի մեջ ինչ․․․․

-Այ աղջիկ, սուս, վաաայ, հո շառ չես, ասեցի չի կարելի։ Ասում են՝ նոր վիրուս է ի հայտ եկել։ Ասում են՝ «Թոխմախի Մհեր» անունով վիրուսն է մուտացվել ու արտագաղթել երեսփոխանների պոպուլացիա ու «բարև» բառով է էդ վիրուսը գտնում իր թիրախներին։

-Գիտես չէ, «Կանալիզացիան՝ որպես քաղաքական ատրբուտ» ձեռնարկի հեղինակ  Մարինա Խաչատրյանն  արդեն հայտարարել է, որ այս նոր տեսակի «Թոխմախի Մհեր» վիրուսը, որը կրճատ կոչվում է ԱԼՅԱՆ-20, պարունակում է «Շմայս» վիրուսի տարրեր։ Իսկ  «Թեյի մեջ էրիտրոցիդների պարունակության կործանարար ազդեցությունը միզապարկում պատահաբար հայտնված լեղապարկի քարի վրա» աշխատության հեղինակ Նունե Ներսիսյանը Մասիսի ԲԿ-ի լաբորատորիայում ուսումնասիրել և պարզել է, որ այս մուտացված վիրուս ԱԼՅԱՆ-20-ը և նրաց վիրուսային ընտանիքից մեկ այլ՝ ԷԴՄՈԼ-19-ը պատրասվել են հայտնի վիրուսոլոգ-քաղաքագետ Միշյիկ Փեսյանի կողմից, բայց հետո փախել են լաբորատորիայից ու հայտնվել հայոց երեսփոխաների ժողովում, որտեղ փոխադարձ փոխազդեցությունների հետևանքով դարձել են անկառավարելի ագրեսիվ։

-Սուտ է, ես հենց հիմա թերթում եմ գիտական լրագրերը և չկա որևէ նշում նրանց մարդածին լինելու մասին։ Նրանց ՌՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ վերը նշված վիրուսները բացառապես քյառթածին են և մարդկային պոպուլացիա են ներթափանցել անհիշելի ժամանակներից, երբ Հայկը ճշտով հաղթեց Բելին։

-Թերթերը գրում են նաև, որ ԱԼՅԱՆ-20-ից արդեն մեկ զոհ է գրանցվել, բայց պետք է նշել, որ զոհը վաղուց վարակված է եղել «ԱդեկԲադ» վիրուսով։ Գիտնականները հիպոթեզ են առաջ բրդում, ըստ որի ԱԼՅԱՆ-20-ը, ԷԴՄՈԼ-19-ը և «ԱդեկԲադ» վիրուսները տարբեր ժամանակ պատկանելիս են եղել նույն վիրուսների ընտանիքին, որից երկուսը տարբեր մուտացիաների արդյունքում հայտնվել են երեսփոխանների ժողովում, իսկ մեկը մնացել է կենդանիների՝ մասնավորապես կճղակավորների պոպուլացիայում, ու ամեն անգամ, երբ դրանք հանդիպում են մեկ մարմնում, ինչ-որ մի քիթ անխուսափելիորեն կոտրվում է։ Հետևաբար…

-Զհար ու հետեւաբար։ Ես ձեզ ասում էի, որ պետք է ԱԺ-ն վերցնել կարանտինի մեջ և նվազագույնը հինգ տարով հանրությունից մեկուսացնել։ Չլսեցիք, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե հանկարծ մեծ բարերար, մեծ գործարար…

-Գագիկ Ծառուկյանի անունը չտաս, հերիք եղավ, բոլ էղավ։ Տենց պլոճիկով աղջիկ ես, Գավառի դեպքերի մասին գրի։ Թե՞ գիտես չենք տեսնում, որ փեշդ փռել ես Գեղարքունիքի մարզի վրա ու չես թողում Կոտայքից էն կողմ գնանք,- ասում է Գիլանցն ու  մեր նոր խաղացող Անահիտի թարմ եփած տոլմայի դատարկ կաթսան տշում իմ ուղղությամբ։ 

Բախտս բերում է, որ էդ պահին, թեյի բաժակը գրկած, թուր կեծակին կապած, անհրաժեշտ թխվածքաբլիթների քանակը իտալական մահմուդից կարված խուրջինը դրած, վանեսյան ցեղատեսակի ձին հեծած խաղադաշտ է նետվում Միշիկ Փեսյանը, ու Գիլանցի տշած կաթսան կպնում է սրա գլխին։ Հիմա էս երկու դատարկ առարկաների հանդիպումից մի խլացնող զնգոց է ընկել դաշտ, մի զնգոց, որ էլ ասելու չէ։ Մարինան ժավելն առած վազում է, որ տարածքը ախտահանի, Սաթիկը զանգել է իր Նվարդին, ես ծիխարի ուզում եմ դաշտից թռնեմ, մեկ էլ Միշիկը թե՝ հլը հոպ, արա, էս ի՞նչ եք անԸմ իմ սրտից պոկված, իմ հոգոց կտրված ի՛մ, ի՛մ, ի՛մ ազգիՍ հետ։ Ասում է, եկել եմ ձեզ մի երկու կարևոր բան պատմեմ, բայց դուք ինձ վրա ժավել եք լցնում, կմաշը ցընեմ, արա՛ (վայ չէ, սա էդ կինոյից չէր)։

Մարինան ոտքը կախ է գցում, ու Միշիկը սկսում է, թե բա ՀՀ ԱԱԾ-ընգլապետը Ռոմում (չխառնեք Հռոմի հետ) իրեն ժամոյ է արել ու ասել է, որ եթե մի սիմվոլիկ գումար Փեսյանը դնի ԱԱԾ-ընգլապետի գրպանը, ապա կազատվի Աստծո դատաստանից։ Բայց դե մեր Միշիկը արտակարգ և լիազոր փեսա, կիրթ տղա, խո միամիտ չի։ Ասում է՝ ՎանեՍյան ջան, մինչև էսօր էդ սիմվոլիկ գումարները իմ գրպանն են դրել, դու եկել ես, սատանի մայլում էս ի՞նչ քյանդրբազություններ ես անում։

ՎանեՍյանը ստեղ կատաղում է, ասում է՝ ես՝ ԱԱԾ-ընգլապետս, վեր կենամ գամ ու դու ինձ ասես նյե՞տ։ Վերադառնում է Հայաստան ու խորացնում է Փեսյանի շրջապատի դեմ հարուցված քրեական գործերը։

-Էշ,- զայրացած նետում է Գիլանցը։

-Մի շտապեք վիրավորել այդ ազնվաբարո կենդանում։ Իմ միակ դրդապատճառը, որով ես մերժեցի ԱԱԾ-ընգլապետին այն է, որ ես, դնելով իմ գիտելիքը, իմ կարողությունը, իմ շրջապատը, իմ կապերը․․․․ ըըը, կապեր ասեցի հիշեցի, հիմա ես էս ձիս որտե՞ղ կապեմ,- շրջվելով դեպի խաղադաշտ մտնող Մեսրոպ Հարությունյանը, հարցնում է Միշիկը։

-Գրողիջհանդամը կապի, ռադդ քաշի, մենք մեր խաղը սկսում ենք,- ասում է Հարությունյանն ու գնդակը տշում։

Միշիկը էլեգանտ մագլցում է իր ձին ու իտալերեն ճչում՝ Tornerò ( ես դեռ հետ կգամ)։

Խաղը շարունակվում է առանց հավելյալ միջադեպերի։

Please follow and like us: