ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 42 /Խաղից դուրս եւ գոտկից ցածր/ Գեւորգ Տեր-Գաբրիելյան

Մեկ անգամ ակնարկեց, հետո նորից, ձախ ոտքով, գործս արած-պրծած, էս անձրևից քունըս գլխիս, էսսեն հեշտ է, ինչն է լավ մեզ մոտ՝ էսսեն, էսսե հոմո, լկստվենք մե քիչ, քո մասին գրի՜ր, լավաշ-պռոստինյա, բայց դե պիտի մի հատ հասկանամ ուզածներն ինչ է: Էս դեդլայններն էլ վրայից, ղալա՛թ է արել կառանծյան, Չարենցին՝ գրիր, Հայկին՝ գրիր, թշնամուն՝ մի՛ գրիր («ր»-ով), Արքոյին դե կգրեմ, նա էլ է էսսե ուզում, եղածն ի՞նչ է, կյանքից վերցրած, դե արի ու կյանքից վերցրած բան հիշի, որ դեռ չես գրել, լավ, բութ մատիս ոտքով կգրեմ, Սուսաննայի համար վեպ չտպեցի այս տարի, տպած գիրք է ուզում, ասա տո՛, թափած է՞ էդ տպելը, – բայց դե չկա՝ չկա, էդ գլխացավից պրծանք, մնաց «պսակ» Արփին: Նախ պետք է հասկանալ, ի՛նչ են գրել, դրա համար պետք է քոփի-փե՜սթ, ես կայքից կարդալ չեմ կարողանում, նորմալ դոկի մեջ, գույնը մգեցնել, շրիֆտը-չափսը-տողարանքը, աստված, էլի պիտի ուրիշի գրած կարդա՞մ, արա, էս ի՛նչ բախտաբերություն՝ կա՛րճ են գրում, հուռա՜, ես է՛լ կարող եմ կարճ գրել, բայց կարո՞ղ եմ որ, ախր ամեն էսսեն պատմվածքի չափ նյութ է տանում, մտածմունք, կեանք, ուղղակի էն ծընգըլը չունի մեջը, դե ամեն պատմվածք էլ չունի, սրանցից ի՛նչ գողանամ, գրողուցա՞վ թե գողուցավ, վիրուսը երկու տառ մենակ գողանա՝ հերիք, գրողանա՝ նու՛յնպես հերիք, ընկերս ապրում էր Կրիվոյի կողքի մի փողոցում՝ «Գրողների», տղեքը ցուցանակի միջի «ր»-ն ու «ն»-ն ջնջել էին, ճիշտ էին արել, ի միջի այլոց, պետք կգա, ապե, մանր-մունր ծընգըլները՝ շաղ տված, «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսի», «զիլբա-զիլբա», մթնդած, տռտոզտալ, «եքա ոչխար է, բայց դմակը խուզել, խառնվել է գառներին», «փուշ կուլ տված էշի հայացք», գենդերի հուպտալիզացիա (դուրըս եկավ), լնջեմ: Սրանից դուրս օրվա պաշարս էլ վրայից. փեշ փող, պպռեջ մազ, դարմանատուն, հանիբալիզմ, խտույթ, սելֆ-կոլոնիալիզմ: Էդ հարցում հե՛չ համաձայն չեմ. ա) գրի գողը գող չի, բ) սաղ աշխարհի գիրն իրարից թխոցի է ու միևնույն ժամանակ՝ նորույթի խտույթ (ինտերտեքստուալիզմացիա, կասեին Վիոլետենց կամ Արտերիայենց դեկաֆուտռոնում), գ) էս էլ նույն դեկաֆուտռոնն է, կամ՝ նույնը չէ, ի՛նչ տարբերություն:
Կեանքից դիպված ու խփնված, ո՛րը գրեմ:

Գենդերահուպտվո-ցին հիշեցրեց. 1982-ին (տղերքը սիրում են, չէ՞, Սովետի վախտվա ջահելությունը մեջբերել) մի հատ անօրեն Պատի թերթ էինք արել ֆակուլտետում՝ խոսքի ազատության դրսևորում, մեջը պոեմ էի գրել Բըլդընչայի ծառատունկի մասին, էդ Պատի թերթը հասավ կոմերիտմիության գլխավո՜ր քարտու-ղար Վեհանու՜շ Բրեժնևովնա Եղեռնաքույր Քա-րամյանովնային, ինքը էն ժամանակ սենց բերանը ծուռ, ոնց որ Դեմիր-ճյանինն էր, բերնի արանքից էր խոսըմ, մեզ կանչեց մոտը՝ բա թե «Է՛սս իշշ ես գրե. «աղջիկ-ները բարոյական էին տեղավորվել»»: Պոեմիս տողերից, դե, մեկը: «Բա կարող ա մեր աղջկերքը անբարո-յական էլ տեղա-վորվեի՞ն»: Սկսինք խնդալ: Տեսավ խնդում ենք՝ դուրս արեց իրա սենյա-կից․ «Դու՛ս էկեք իմ սենյակից, անդասծիռակնե՛ռ», Վահրամ Փափազյանի առոգանությամբ, էդ էր ու էդ, դրանից հետո էլ չհանդիպե-ցինք, փառք աստ-ծո, մենակ ծիլիվի-զըռ, ինքը մեկ՝ պատգամաբեռ, մեկ՝ նախաքյառ, ազգի բառոյական կեռպառը բարձր դրոշի ծեռին պահած, պերին ծահած (կասեր էն մըյուս Արփին՝ իսկը ծեփանուշ վայրագգույն), լավ է թավիշ ապրիլից՝ ծիպը թոշակ, դիսկուրսից վերջա-պես դուրս արտա-մղված, վերջը պրծանք կարծես թե, յա՜: Բայց մի օգուտ մնաց. էդ մի տողն էդ պոեմից հիշեցի, իր շնորհն է, էլ բան չեմ հիշում:
Աղջկերքի էդ հարցը՝ դե, պոետիկ մետաֆոր, իբր առանձին վրանում էին գիշերում, էն էլ սուտ մի քիչ, ինչ ձև ասես չէինք գիշե-րում, չէ՞, բայց դե դրա մասին չգրեմ, մեկ էլ տեսար վրես հասնեն, չնայած էռոծի՜կ… Ծիկ-ծիկ-ծիրիկ ա մեր ֆուտբոլյակին պակասում, ա՛յ դրա կոնկուրս անեինք, էս անձվեր կառանծյա, կռավա-թծյան տրամա-դրում է: Բայց դե մեկ էլ տեսար հասան վրնեքս, ոնց որ Արսենի վրա են հասել, բա թե «թորքին ներում ես»: Մեզ հարիր չէ՛: Թորքն էռոծիկ չէ՛: Բա որ իմանայիք է՛լ մտքի խորքում ինչեր ենք մտա-ծու՜մ, ում ենք ներու՜մ, ինչի համա՜ր: Բայց դե չենք գրում: Ռեխներս՝ խու՛փ: Կամ՝ հերոսին ենք տալիս էդ մտքերը: Մեկ ա՝ գիրք կարդացող յոխ: Իսկ ապագայում, երբ դեկաֆուտռո-նագետներ լինեն, կնայեն և կասեն. «Կար բազմաձայ-նակարծություն հայֆուտբոլյակում 2020-ականների»: Ականանետություն:

Կարող եմ մանթրաշիս պատմությունը գրել, լավ, էդ պահեմ Արքոյին:






Պարետը… բանը: Մի խոսքով՝ Վեհանուշ-բան չդառնաք: Հա՞:









Արա հենց «Տառանծինո»-ս դրի մեջը՝ «Գրանիշը» պայթըցրին, սավպաձե՞նիե: Վայ ոնց էի տառապում, նե տառապի՛ս, երեք օր՝ դոստուպ յոխ, էռռըռ- 667, վերջը դզին, բայց դա ի՞նչ է ցույց տալիս: Դա ցույց է տալիս, բարեղամս, շո վռագ նե դրե՛մլետ: Եվ հայֆուտբոլյակից կարևոր բան աշխարհիս երեսին՝ յո՛խ: Թե չէ խի՞ պըտի թորքը թե մեր ներքին տորքը հենց էդ պայթըցներ: Ֆռաց-ֆռաց, միամիտ տեղը պայթըցրեց, հա՞: Քեզ հարիֆի տեղ մի՛ դիր: Որտև ըդտե՛ ա, հայֆուտբոլյակ դեկաֆուտռոնու՛մ ա թաքնված մեր սաղ իմաստության խտույթը խտտված-խտցված, ջղույթը, ճկույթը, բարդույթը, տիրույթը, ցավույթը, մոր կաթի պես, հորըս արև, Տառանտու՛լյան վկա:

Համենայնդեպս, պսակ Արփի, զգու՜յշ: Բոբո՛:

Ասա.
– Ես ինքս ում կուզեմ կվարակեմ: Չէ՞:

Please follow and like us: