Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 22/ Ավստրիական պաշտպանություն / Գրիգոր Գրիգորյան

Մեր թիմի ավստրիացի աջ պաշտպան Պետեր Հանդքեն Նոբելյան բանախոսության երկրորդ նախադասությունում ոսկեղենիկ գերմաներով ասում ա«Մի եղիր գլխավոր հերոս»։ Իսկը իսկ հենակետային կիսապաշտպանների մասին ա էս խոսքը։ Բոլորը սիրում են, զարմանում, հիանում, վայելում, թե ոնց են հարձակվողները խաբկեր անում, գոլային փոխանցումներ կատարում, գեղեցիկ գոլեր խփում, բայց քչերն են տեսնում հենակետային «ֆուտբոլիստների» խաղը, նրանց կատարած «սև» գործը, հակառակորդի գրոհները ջարդելու, իրենց գրոհներ սկսելու ու բոլորին «ստռախովկա» անելու անգնահետելի աշխատանքը։ Իզուր չեն ասում, որ այս «ֆուտբոլիստները» գերազանց խաղ են կարդում, դրանք կարդալուց բացի Գրողուցավում ինչ-որ բաներ էլ կգրեն։ Մի խոսքով, շատերը վայելում են դաշնակահարի անզուգական նվագը, եթերային ելևէջները, բայց քչերն են պատկերացնում, թե ինչպիսի մեծ դժվարությամբ է այդ ծանր դաշնամուրը քարշ տրվել վեցերորդ հարկ, տեղադրվել, բոլոր կարգավորումներն արվել՝ համերգի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Հիմա իմն ա ու մեր աննկարագրելի աղջիկ «խաղացողներինը»։ Մենք պիտի հենակետային գոտին հագեցնենք մեր անընդհատ պատումներով, որպեսզի մեր առջևի խաղացողներ Մեսն ու Գիլանցը ճամպրուկով ու գռադով, հումորով ու խորությամբ, ճեղքեն էդ համաճարակային չինական պատն ու մեզ գեղեցիկ «գոլեր» հրամցնեն»։

Մեր թիմի ավստրիացի ձախ պաշտպան Պետեր Հանդքեն Նոբելյան բանախոսության հենց առաջին նախադասությունում հստակորեն ասում ա«Խաղա խաղը»։ Դե ո՞նց չլսես Պետյային, բայց էս որ ասում ա՝ մեր հարևանին եմ հիշում։ Էնի սաղ օրը դրսում կամ բլոտ ա խաղում կամ նարդի, ու իր սիրած արտահայտությունը «խաղդ խաղա կամ էլ ջանգյուլումդ երգի» արտահայտությունն ա։ Բայց ամենից շատ էս տղեն սիրում ա ավտո լվանալ։ Ես առավոտ շատ շուտ զարթնում եմ, իմ կատարած սխրանքից «դավոլնի» ճպռոտ ու կիսաբաց աչքերով ֆռֆռում խոհանոցում, մեկ էլ պատուհանից նկատում եմ՝ հարևանս արդեն զարթնել ա՝ քիչ ա, մի հատ էլ անտակտ շվշվացնում ու պուլպուլակի դիմաց ավտոն ա պլպլացնում։ Մի անգամ, երբ մի տասը օրով երկրից պիտի բացակայեինք, մեր ավտոն տարանք մերոնց Կոմիտասի հայաթում կանգանցրինք։ Վերադառնալուց հետո հարևանս բռնացրեց ինձ(մի տասնհինգ-քսան օր չէինք տեսել իրար) ու հարցրեց«Ավտոդ ծախե՞լ ես, ապո՛, էս քանի վախտ ա չեմ տեսնում»։ Իմ բացակայությունը հեչ, բայց ավտոյինը նկատել էր ապերոն։ Հաշվել էի եթե ութսուն տարի ապրի և նույն ավյունով ու կրքոտ ջանասիրությամբ շարունակի ավտոլվացման իր խելակորույս սովորությունը՝ ապրած ութսուն տարիների ընթացքում մոտավորապես 26280 ժամ, այսինքն 1095 օր, այսինքն 3 տարի ծախսելու է ավտո լվանալու վրա։ Էս վիրուսա-կարանտինային օրերին նույնպես իրան նեղություն չի տալիս, ավտոն ամեն աստծու առավոտ լվանում ա հայաթում, էն էլ առանց դիմակ-միմակ։ Եվ էդպես ինքն էլ շարունակում ա իր «խաղը խաղալ» ու չի էլ պատրաստվում «ջանգյուլում երգել»։

Մեր թիմի ավստրիացի լիբեռո Պետեր Հանդքեն Նոբելյան բանախոսության մեջ նաև ասում ա«Ունեցիր մասնակցություն, բայց արհամարհիր հաղթանակը»։ Այ էստեղ մի քիչ «պերեբարշիտ» ա անում մեր ավստրիացի կոլեգան, էդ բարոյական հաղթանակներից տեղը տեղին կուշտ ենք, Պետո՛ ջան։ Մեսն արդեն առաջին գոլը խփել ա(ճի՛շտ ա, դեռ պարզ չի ում դարպասը), Գիլանցն էլ հետ չի մնացել նրանից, մի հատ էլ էն ա շրխկացրել աջ անկյունը(WAR-մառ ու ցանկացած այլ կարգավորող համակարգ ոչ մեկի ջրալի մրգին չի), մեր աղջիկները հենակետային գոտում ինձ լիարժեք «պադդերժկա» են անում, նույնիսկ լուր կա, որ Արփին ա պատրաստվում փոխարինման մտնել ու իր սուր, կծող, ծակող պասերով քացու տակ գցել չղջիկածին մեր հակառակորդին, և մենք կհենվենք Բուլատի հայտնի խոսքերի վրա

Когда-нибудь мы вспомним это,
И не поверится самим.
А нынче нам нужна одна победа,
Одна на всех – мы за ценой не постоим.

Էնպես որ մենք ուժեղացնում ենք հենակետային գոտին, շարունկում ենք մեր ագրեսիվ, բայց շատ համուհոտով խաղն ու սպասում նոր գոլերի, որ հաղթական խաղից հետո կրկին հավաքվենք Գարեջրի ակադեմիայում և խմենք համաճարակի նկատմամբ մեր տարած վերջնական հաղթանակի կենացը Համբարձումն էլ էդ անգամ երևի «Հ»-ով ալիտերացիա(էս Մեսն էլ նենց բառեր կասի, մարդու լեզուն կճաքճքվի) բարձրաձայն կարտասանի։

Please follow and like us: