«Ահա՛, քույրիկ, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Լվացի-արդուկեցի։
Նայի՛ր՝ դա մեր դրոշը չէ,
Այլ ոխերիմ թշնամու,
Թո՛ղ փողփողա բեմի վրա,
Մինչեւ ես գամ վառելու:
Ինչքան զորի մի թույլ էակ
Պատերազմի գործերում
Անել մի բան, թեկուզ տափակ,
Արի հայրենյաց սիրուն։
Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Դու ծածանիր բարձր ու վես,
Համալիրի բեմում մի քիչ
Սարքենք վրեժի հանդես:
Ամեն դեպքում մի պատիժ է՝
Հայտարարություն շատ-շատ,
Բայց կպահենք թասիբն ազգի
Ու կդառնանք հանրահայտ»:
Ասաց, տվեց դիզայները
Խեղճ աղջկան մի դրոշ,
Մետաքսից էր, թանկ-թանկ գործած,
Կիսալուսնով պարզորոշ:
«Քույրի՜կ, – կանչեց դիզայները, –
Այդ դրոշակը պինդ պահի,
Այդ դրոշակին ողջ աշխարհը
Աչքը չռած պիտ նայի:
Թե ինձ բռնեն, դու լայն ժպտա,
Քեզ թարմ դրոշակ պիտի տան,
Նա էլ եմ ես էլի գործել՝
Դեպքի համար հենց նման»։
Ասաց, վազեց դեպի հանդես
Համալիրի բեմում մեծ,
Հայացքների տակ սրատես
Դրոշն այրեց իր գործած։