Ըստ գրականագետ Ջ. Սքոթ Բրայսոնի՝ էկոպոեզիան բնության պոեզիայի մի տեսակ է, որին հատկանաշական է կենսակենտրոն հայացքը, որն ընդունում է աշխարհի փոխկապակցված բնույթը, արտահայտում է բնության հանդեպ խորին խոնարհում և ակնածանք, թերահավատորեն է վերաբերվում գերռացիոնալությանն ու տեխնոլոգիաներին և նախազգուշացնում է բնության քայքայման, կլիմայական փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքով առաջացող մոտալուտ էկոլոգիական աղետների մասին: Էկոպոեզիան վերելք ապրող ժանր է աշխարհի տարբեր կողմերում ստեղծագործող ժամանակակից հեղինակների շրջանում։
Մերի Պողոսյան
ներբող մայր երկրին
երկիր՝ մայր. նա խոսում է սուլող քամու պոռթկումների լեզվով և ծնում կանաչ դիցուհիներ։
նրա ընտանիքը, մեր ընտանիքը, մեկս մյուսն ենք։ այդ ինչպե՞ս է պատահում, որ մենք՝ դու և ես
անտեսում ենք հենց այն մորը, որը սնում է
մեզ՝ քեզ ու ինձ։
…………………
ես մոռանում եմ, թե ինչպես
մինչ ես փոխվում եմ,
փոխվում ես նաև դու…
բըլթ, բըլթ:
ես մաքրագործվում եմ
քո արցունքների պղպեղացանի տակ։
բըզզ, բազզզզզզզ:
ես թավալվում եմ քո տաք գրկում
մինչ մեղուներն ըմպում են կաթնագույն նեկտարը։
քըրթ, խըրթխրթ, խըրթխրթ:
քո մեղրամած խշխշան տերևների տակ
ես քայլում եմ։
*լռություն
ես օրհնված եմ լռությամբ
դու ինձ պատում ես դատարկ ոչնչով:
թվում է, միայն ես եմ
անվերջ փոփոխվում,
բայց երբեմն մոռանում եմ`
դու նույնպես գեղեցիկ ես փոխվում:
…………………
եղանակ։
նրա հույզերը բացվում են սիրամարգի պոչի պես՝ միաժամանակ բոցավառ ու խամրած: հաճախ թվում է՝
նա միլիոնավոր արցունքներ է արնհաոսում կամ անհունորեն ժպտում՝ ճառագելով լուսավոր ոսկի։
…………………
շնորհակալություն,
մայր։
Թարգմանեց Մերի Պողոսյանը
