Միխայիլ Զոշչենկո/Գործերը և մարդիկ

Երեկ, գրողը տանի, մազ էր մնացել՝ ուշանամ գործից։

Կարևորը՝ ժամանակին դուրս եկա։ Թեյ խմեցի։ Իջնում ​​եմ աստիճաններով: Տեսնեմ՝ պատուհանի գոգին կատու կա նստած։

Ուզում էի շոյել էդ փիսիկին, բայց հետո մտածեցի՝ սենց հավայի կուշանամ, եթե սկսեմ  կատո-մատու շոյել։

Ու առանց փիսոյին շոյելու արագ դուրս եմ գալիս բակ։

Դուրս եմ գալիս բակ, մոտենում եմ դարպասին՝ անցնելու ձև չկա։ Դարպասի տակ փոս են փորել։ Խողովակները պայթել են, թե ինչ՝  նորոգում են։

Երկու կողմից էլ ժողովուրդ է հավաքվել։ Եվ փողոցում սպասողներ կան, որ չեն կարողանում տուն գնալ, և բակում աշխատավորներն են անհանգստանում՝ չեն կարող շտապել աշխատանքի։

Որոոնք որ փոս են փորում, ասում են.

– Մի ժամից կփակենք, մի անհանգստացեք: Իսկ ովքեր շատ են շտապում, թող փոսի մեջ ցատկեն, մենք վերև կառաքենք։

Մեկը թռավ փոսը, բայց կեղտոտվեց ու չար լակոտի տեսք ստացավ։ Մինչև փորձում էին նրան բարձրացնել, էնքան ցեխով շաղախեցին, որ փողոց դուրս գալուց հետո նա նորից փոսը թռավ և պատվիրեց իրեն բակ բարձրացնել նորից՝ գնաց լվացվելու ու հագուստը փոխելու։ 

Բակում կանգնածները սկսեցին անհանգստանալ.

– Կառավարչին կանչեք,- ասում են,- ինչու՞ է նա՝ էդ սրիկան առավոտյան ժամը ութին քնած։

Գալիս է կառավարիչը։ Նեղանում է․

– Ես աշխատավարձով չեմ աշխատում,- ասում է ն,- ինձ չեն վարձել։ Ես ի՞նչ իմանաչի,, որ նրանք բոլոր դարպասների տակ փորելու են։

Պաշտպանների խորհրդի անդամներից մեկը՝ ոմն Բրիկին, կծող տոնով պատասխանում է.

– Փոքրիկ, բայց հատկանշական փաստ։ Սովորական պատմություն.Սա մեզ մոտ հաճախ է լինում։ Ինչ-որ բան են անում ու մարդկանց մասին մոռանում են:

Կառավարիչնն ասում է.

– Դուք մեր շենքի հայտնի նվնվացող մտավորականն եք։

Մեկ այլ բնակիչ ասում է.

– Օրինակ՝ ես մտավորական չեմ, բայց ես էլ կարող եմ նշել։ Երեկ ուզում էի տկլոր նստել լոգարանում։ Կաթսան վառած է։ Հանկարծ բարև ձեզ, շնորհակալություն՝ ջուրը կտրեցին: Ես տկլոր-տկլոր՝ կաթսայի մեջ ջուր եմ շփում, թե չէ կարող էր պայթել առանց ջրի։ Պետք է զգուշացնել ինձ, որ ջուրը կանջատեք։ Սա մաքուր խայտառակություն է։

Կառավարիչն ասում է.

– Հա դե լավ դուք էլ։ Միշտ բողոքներով։ Ու դեռ պրոլետար եք։

Մեկը, որ փողոցում է սպասում, ասում է.

– Ուրեմն, թողեք անցնենք տների միջով, որտեղից համ էս կողմ են դուրս գալիս, համ էն կողմ։ Ինչի՞ պիտի կանգնեմ, հիանամ քո փոսով։

Կառավարիչն ասում է.

– Բնակարանների միջոցով ճիշտ միտք է: Բայց միայն թե մեր բնակարանները կտտած են։ Որոշները մուտք ունեն այնտեղ, մյուսները՝ այստեղ: Իսկ կոոպերատիվի միջով տնօրենը դժվար թե համաձայնվի այդքան շատ մարդ թողնեպ. նրա ապրանքը կարող են գողանալ: Առավել ևս, որ կոոպերատիվը դեռ փակ է և կբացվի ժամը տասին։

Ես էլ չլսեցի հետագա քննարկումները, այլ մի կերպ, կուչուհուպ գալով սողոսկեցի դուրս նկուղի պատուհանից ու գազ տվեցի:

Տրամվային, իհարկե, չհասցրի, բայց վազեվազ գնացի իմ գրասենյակ: Հենց համարը կախեցի մեխից, տուփը փակեցին։

Դե, պրծա թեթև վախով և սրտի ու ամբողջ օրգանիզմի դողով։

Աշխատանքից հետո վերադառնում եմ տուն։ Տեսնում եմ՝ ընտիր, փոսը լցրել են: Կարող ես քայլել:

Բարձրանում եմ իմ սենյակ։ Ուզում եմ ապուր եփել, ջուր չկա։ Վերանորոգում են։

Վերցրի փոքր դույլն ու գնացի հարեւան շենք։ Կաթ-կաթ ջուր լցրի։ Գալիս եմ տուն, տեսնում եմ՝ ջուրը տվել են։ Բերած ջուրը շուռ եմ տալիս լվացարանի մեջ։ Նայում եմ՝ էլի կտեցին, ջուր չկա։ Փակել են. Վազեցի ներքեւ՝ իմանալու ինչն ինչոց է։ Այո, ասում են, հինգ րոպեով փորձի համար թողել ենք, որ բնակիչները ջուր հավաքեն։

Ասում եմ․

– Բայց ախր, գրողը տանի, պետք է մարդկանց զգուշացնել»: Հո չե՞ն կարող մարդիկ իմանալ, թե ինչ եք մտածում:

Կառավարիչն ասում է.

– Գիտե՞ք, մենք մարդկանց ժամանակը չունենք, մերը գործն է:

Ես չվիճեցի, նորից գնացի ջրի: Ապուր եփեցի։։ Բայց ուտելը չկերա, ախորժակս կորցրի  հոգնածությունից և ջղայնությունից:

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: