Պոլ Բեատրիս Պրեսիադո/Հնազանդվել կամ մուտացվել

Ներկայիս իրավիճակը մենք կարող ենք ընկալել կամ որպես վատ նորություն, կամ որպես հոյակապ հնարավորություն։

Հենց այն պատճառով, որ մեր մարմինները բիոիշխանության նոր անկլավներ են, իսկ մեր բնակարանները՝ կենսահսկման նոր խցեր, ավելի քան երբեւէ հրատապ է մտավոր ազատագրման եւ դիմադրության նոր մարտավարություններ հայտնաբերելը, հակամարտության նոր ձեւերը գործարկելը։

Ի հեճուկս ընդունված պատկերացումների՝ մեր առողջությունը չեն փրկելու սահմաններն ու անջատումը, այլ միայն աշխարհի բոլոր կենդանի էակների հետ միասնության վերաիմաստավորումը, այլ էակների հետ փոխհարաբերությունը։ Մեզ պետք է խորհրդարան, որտեղ կատահայտվեն ոչ թե ինքնության եւ ազգության քաղաքականություններին առնչվող տեսակետները, այլ Երկիր մոլորակի վրա բնակվող, (խոցելի) մարմինների խորհրդարան։ Covid 19-ի իրադարձությունն ու դրա հետեւանքները մեզ կոչ են անում մեկընդմիշտ դուրս գալ բռնության այն ձեւերի շրջանակից, որոնց միջոցով մենք փորձում էինք հաստատաել մեր սոցիալական իմունիտետը։ Բուժումն ու վերականգնումը չեն կարող սոցիալական նահանջի նեգատիվ ժեսթի, հասարակության իմունոլոգիական փակման անմիջական արդյունք լինել։ Առողջացումն ու վերականգնումը կարող են տեղի ունենալ միայն քաղաքական վերափոխումների գործընթացի շնորհիվ։ Հասարակության առողջացումը կնշանակի նոր համայնքի հայտնագործում՝ հաղթահարող ինքնությունների սահմաններն ու ինքնավարությունը պաշտպանող սահմանների քաղաքականությունը, ինչպես նաեւ կյանքի պարզեցումը հաղթահարող եւ հասնող մինչեւ կիբեռնետիկական կենսահսկման։ Ողջ մնալը, կյանքը երկրագնդի վրա պահպանելը վիրուսին դեմ հանդիման, ինչպես նաեւ բազմադարյա էկոլոգիական եւ մշակութային ավերի հետեւանքների պայմաններում, նշանակում է գլոբալ համագործակցության նոր համակարգային ձեւեր ընունել։ Ճիշտ այնպես, ինչպես վիրուսն է մուտացվում՝ եթե մենք ցանկանում ենք դիմադրել հպատակեցմանը, մենք նույնպես ստիպված ենք մուտացվել։

Մենք պիտի ճարահատյալ մուտացիայից անցնենք մեր ընտրած մուտացիայի ձեւին։ Մենք պետք է քննադատաբար ու նորից յուրացնենք կենսաքաղաքական տեխնիկաները եւ դրանց դեղագործական-պոռնոգրաֆիկական գործիքները։ Առաջինը պետք է փոխվի մեր մարմինների ու կենսահսկման մեքենաների հարաբերւթյունը․ խոսքը միայն կապի միջոցների մասին չէ։ Մենք պետք է սովորենք դրանք համատեղ փոփոխել։ Մենք պետք է սովորենք դիմակայել ինքնաօտարմանը։ Իշխանությունը պահանջում է մեկուսացում ու հեռակապ։ Մենք գիտենք, որ նրանք տանում են դեպի ապակոլեկտիվացում ու հեռահսկում։ Եկեք մեկուսացման ժամանակն ու ուժը ծախսենք ռասայական եւ սեռական փոքրամասնությունների պայքարի ու դիմադրության ավանդույթները ուսումնասիրելու համար։ Եկեք անջատենք մեր բջջային հեռախոսները, եկեք անջատվենք համացանցից։ Եկեք «բլեքաութ» հայտարարենք արբանյակներին, որ հետեւում են մեզ, եւ եկեք միասին մտածենք ապագա հեղափոխության մասին։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Աղղբյուրը՝ այստեղ

Please follow and like us: