Թիմ եմ ասել է՜:
Խաղացողները ամեն մեկը մի թոփի գյուլլա, ոչ հոգնել ունեն, ոչ գլուխ պահել, ոչ մեծ գիտեն, ոչ փոքր…
Արփին (Ոսկանյան) համ խաղի կազմակերպչն ա, համ մրցավարը, համ էլ արդեն խաղացող-մարզիչ, էս ամեն ինչի հետ էլ պասերը համեմում ա ծաղրանկարներով, տալիս համտեսի, հետո էլ հյուրասիրում…
Մեսրոպը՝ պապայիս «Ձախ ձեռքի կանոնը»( որի մասին մի օր մեզնից մեկը հաստատ կգրի) ոտի վրա կիրառելով, գոլեր ա խփում ու դրանք չտեսնալու համար չուզող ա պետք լինել:
Գիլանցի խաղն ու հընթացս վերլուծությունները ալամ աշխարհի աչքն են կոխում կորոնաֆուտբոլի եզակիությունը:
Գրիգորը, էդ նույն ալամ աշխարհի մամուլը շպցրել ա կորոնագնդակի պոզին, քացու տակ քցել ու ո՜նց ա տշում:
Արփիի(Մախսուդյան) խորքային մասնագիտական խաղը հասկանալու համար մինիմում կորոնաֆուտբոլի բակալավր ա պետք լինել:
Մարինայի փոթորիկների մասին էլ չասեմ, անգամ կորոնան ա շշմում ու շշկռվում: Ես էլ, ես… ես ի՞նչ, ես ձեր շնչառությունը (դըխանին էլի) չունեմ, բայց դե հուշս հալա չի քաշվել:
Ու պասերով, պասերով… հա դէ մեկ- մեկ էլ իրարից պասեր թռցնելով: Ու կարծես մեր Գրողուցավի կորոնաֆուտբոլում պլավնի ներդրվում ա ևս մի կանոն. «Պասագողը գող չի»:
Հիմա էլ չասեն գողական ենթամշակույթն ենք գովաբանում: Բայց չէ՜, որովհետև ոչ Պասագողն ա գող, ոչ Ռուբին Հուդը, ոչ էլ Գող Հովհաննեսը: Պարզ ա չէ՞:
Իմ Սաթիկ տատը կարճահասակ կին էր, բայց մի գլուխ բոյովանում էր, երբ հպարտությամբ ասում էր. «Ես Գող Հովհաննեսի աղջկն եմ»:
Տարեց վանքեցիները շատ պատմություններ գիտեն Գող Հովաննեսի արկածներից, դրանց մասին մի ուրիշ անգամ մեզնից մեկը կգրի կամ չի գրի, իսկ Էս մեկը, որ ամուսնուս հորեղբայրը՝ մեր Ռաֆիկ հեբին ա սիրում պատմել, կարծում եմ շատ արդիական ա:
Ուրեմն մի անասնագողությունից հետո Հովհաննեսին ու իրա երկու ընկերներին Վանքից Մեղրի են բերում, ինչպես Ռաֆիկ հեբին ա ասում՝ երգեղեցի (ոնց որ դատարան էլի), որ օրթում ուտեն (ոնց որ ցուցմունք տան): Մեր մեծ պապը ընկերներին ասում ա. «Ինչ որ կասեմ իմ հետևից արագ-արագ կկրկնեք»:
Եկեղեցում Ավագների ներկայությամբ տերտերը թե.
– Դե հիմա երդվեք, որ անասունը դուք չեք գողացել:
Սկզբում Հովհաննեսը, նրա հետևից էլ ընկերները, իրանց Վանքի բարբառով կրկնում են.
-Այ երգեղեցի, մըսը փըրումս, կաշին վընդներիս, իս չըմ արած… մըսը փըրումս, կաշին վընդներիս, իս չըմ արած…
– Լավ, լավ դուք չեք՝ դուք չեք, եկեղեցում էդքան չեն խոսում, գնացեք, ազատ եք:
Դատը սենց կլինի է…. Հասկացաք չէ՞…
Դատը թավիշ, կարանԾյան թավիշ…
Էս կորոնաֆուտբոլում կապ չունի պասը երբ են տվել, երբ ու ոնց հարմար ես գտնում կարող ես բռնել կամ չբռնել:
Ու եթե Մարինեի հարևան Վարդիշաղ տատին, իր վաղամեռիկ ամուսնու ղեկավարությամբ պաշտպանեց «տասնչորսհարկանի անեծքաքֆուրները որպես ֆոլկլորի մասնիկ» դիսերտացիան, ապա կեսրարիս ղեկավարությամբ մեր խոշոր եղջուրավորները պաշտպանեցին «Ուշունցի ազդեցությունը կովերի կաթնատվության վրա» թեզը:
Ուրեմն մի օր ամուսինս՝ Սեյրանը, իր ընկեր բնիկ մեղրեցի, այսինքն շաաատ դասական, Դոբրիի տղա Ավետիսի հետ ինչ որ գործով մեր Բրդհոնջի հանդամաս էին գնացել, որտեղ կիսուր-կեսրարս այգի էին մշակում, ձեռի հետ էլ մի քանի գլուխ խոշոր էին պահում ու Ավոյի հալ-հարցանքին՝ կիսուրս թե.
-Լավ ենք, ամեն ինչ լավ ա, բայց դե Վանիկը էս անասուններին շատ ա ուշունց տալիս:
Ավոն էլ իրան հատուկ բարի ժպիտը դեմքին դինջ հումորով՝
-Ա, ոչինչ էէ՜, Ժենիկ տոտա, ասում ա էլի, հո չի անում:
Թավիշ ա չէ՞, բա ի՞նչ թավիշ առանց շանսի:
Խնդրեմ, էս էլ շանսը:
Դե գիտեք, որ ցուլը ոչ միայն կովերի ամուսինն ա, այլ նաև մսացու: Մի օր էլ Սեյրանն ու իրա ընկեր Դոբրիաց Ավոն պատրաստվում են մեր մսացուն մսի վերածել: Բայց ոնց հետո պարզվեց, մսացուն դեմ էր ու փորձեց օգտագործել իրան տրված միլիոնից մեկ շանսը: Ֆիլմում տեսնայիք, կասեիք՝ ա դե կինո ա, էլի:
Ոչ մեկը տենց էլ չհասկացավ, թե ոնց Սեյրանի ոտքը հայտնվեց էս ցլի վզից կապած թոկի մյուս ծայրի լասոյի մեջ: Ցուլը թռավ այգեմիջյան քարքարոտ դունդ ու փոս ճանապարհով՝ հետևից տանելով անհավանական ջանքերով իրան կիսանստած պահող, ձեռքերով գլուխը պաշտպանող, արմունկներով ռեգիրովկա (իրա խոսքն ա) տվող Սեյրանին: Հեռվից նայողին կթվար, որ էս զույգի հետևից վազող, ձեռքերը անկանոն էս ու էն կողմ թափ տվող և անհոդաբաշխ (բառ եմ ասել, է) բառեր գոռգոռացող հսկայամարմին Ավոն ա ցուլին քշում: Էս սպրինտը ավարտվեց մի 400 մետրից, երբ թոկը կտրվեց, ու ցլի թվացյալ հաղթանակը պոզից թռավ:
Շանսը սենց բանա, էսօր քո ձեռքին ա, վաղը՝ ուրիշի (բա դուք ի՞նչ մտածեցիք)….
Հ.Գ
Ուսանողական կարանտինի ժամանակ, ապրիլի 24-ին փախել էինք ДМ-ի (սա հայհոյանք չի, ոչ էլ դիմելու ձև, սա «Մեքենաների մասեր» առարկայի ռուսերեն հապավումն ա) լեկցիայից: Հաջորդ ДМ-ի դասին մեր դասախոս Պողոսյանը, իրա «Ցուցադրական ելույթները հարգանքի նշան չեն» բարոյահոգեբանադաստիարակչական պորտատեղադրումն ավարտեց «Մասիսի գագաթից թքեմ ես ձեր ճակատին» արտահայտությամբ: