Դաղալ, դաղալ, էսքան էլ դաղա՞լ, ոնց որ էս Գիլու ձագն է:
Ի՞նչ, ընկերոջը տենց բան չեն ասի՞: Բա ընկերը ընկերոջ նկատմամբ տենց դաղալություն կանի՞: Էն էլ թիմակցի: Ինչ է` գոլը ինքը չի խփել, մի սկանդալ սարքեց, մի բան՝ «մեր դարպասին է խփել»…
էն էգոիստ ֆուտբոլիստի նման, որ ընկերոջ գոլը չի նշում նախանձությունից…
Էն սուտի WAR-ն էլ մեջտեղ գցեց…
Լավ եմ անում, որ ասում եմ, որովհետեւ ինչպես ժամանակին ճշտիվ նշել է մեր մահլեցի «Սոկոլ» Սոկրատը իր հարեւան «Պլատին» Պլատոնի մասին. «Դիմեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային»… Վայ, չէ,չէ, սա մեր հարեւան «Ասկյար» Աստապն էր ասել, իսկ «Սոկոլ» Սոկրատն ասել էր՝ «Պլատոնն իմ հընգերն ա, բայց ղորթը մնում ա ղորթ, ու ղորթը պլատինից թանկ ա»:
Իսկ ղորթը, դե ճշմարիտն էլի, էն է, որ ես՝ Հաթամաց Մեսրոպս, Արփիի խնդրանքով մի պատմվածքանման բան գրեցի, մեկ էլ կողքից մի ձայն լսեցի. «Բիձ, կարա՞մ ես էլ խաղամ…»: Դե ես էլ սկզբում ասացի, սենց. «Տղա ջան, ես քո կարողություններին ծանոթ չեմ, ի՞նչ իմանամ՝ կարա՞ս, թե՞ չկարաս… Ես դեմ չեմ, բայց կարաս, թե չէ՝ դու կիմանաս»:
Էս ասելուց հետո շրջվեմ՝ տեսնեմ ինձ «Բիձ» ասողը մեր էս Գիլանցն է… Այ տնաշեն, էդ հոգուս հետ ես, հա՞, խաղում՝ ինձ «Բիձ» ասելով: Ինչքան ուզում ես խաղա, ախպեր, կարող է՞ մենք ընկերներ չենք, կարող է՞ էն խորովածը միասին չենք արել Ավոյի այգում, խաշն էլ՝ ուստալիք (վրադիր՝ մեղրիերեն):
Ինքը մտավ խաղի մեջ: Սկզբում լավ էր խաղում, բան չունեմ ասելու: Բայց հենց ես իրեն գոլային փոխանցում արի ու ինքը գոլ չկարեցավ խփի, սկսեց դաղալություններ անել, կարծես ես եմ մեղավոր, որ ինքը ծուռոտ ա: Իսկ հենց ես գոլ խփեցի, մի սկանդալ… Քիչ էր մնում ասի՝ «Գնդակս տվեք, ես հելա տուն…»:
Հիմա ստիպված եմ ասել. «Դու էդ ձեր Արմավիրում ի՞նչ ես ծխել մտել դաշտ…», որ Կորոնայի դարպասը մեր դարպասից չես տարբերում հերիք չի, հալա ընկերոջդ վրա էլ մարդ ես բերում… Էէէէէէէէէ, ասում եմ մարդ … Ընկերոջդ վրա WAR ես բերում:
Ու էդ WAR բերելուց շատ WAR-ի բան ստացվում…
Լավ, դոզան հերիք էր, թե չէ էս ինտերնետում լիքը անհումոր մարդ կա, լուրջ կընդունի: Գիլու ձագը, իհարկե հումորը կընկալի, բայց իր ֆեյքերը կարող է չհասկանան ու մի հարձակում սկսեն վրես, մի հարձակում…
«Նամյոկ պոնյալի» կարծում եմ:
Չքաղաքականացնե՛լ…
Գրեցի էսքանը ու չգիտեմ ինչու հիշեցի վերջերս կարդացած մի պատմություն հայտնի սովետական երաժիշտներ՝ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ դաշնակահար Էմիլ Գիլելսի մասին: Բառացի չեմ թարգմանում, պատմում եմ:
Ուրեմն, էս Ռոստրոպովիչն ու Գիլելսը ԱՄՆ-ում համերգներով հանդես գալու հրավեր են ստանում: Դե, նոր սերունդը չի իմանա… Հատուկ նրանց համար ասեմ, որ հրավերը քիչ էր, պետք է նաեւ կոմունիստական իշխանությունները թույլ տային, որ կարողանային վիզա ստանալ ու մեկնել:
ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրությունից (էսօրվա տերմինալոգիայով մշակույթի նախարարությունից) թույլտվությունը ստանում են, բայց վերապահումով. պետք է մեկնեն առանց իրենց կանանց: Սովետը վախենում էր, որ եթե կանանց հետ գնան, կարող է էլ հետ չգան: Իսկ երաժիշտները, ընդհակառակը, ուզում են անպայման կանանց հետ գնան: Մի խոսքով, հասնում են մինչեւ կուլտուրայի մինիստր, որ էն ժամանակ կուլտուրան ավերած հայտնի Ֆուրցեւան էր: Սրան մի կերպ համոզում են, բայց էդ տիկին մինիստրն ասում է՝ պետք է լուրջ հիմնավորում գրեք:
Գիլելսը, որ Ռոստրոպովիչից 11 տարի մեծ էր (այսինքն սրա համեմատ «Բիձ» էր, էլի), գրում է.
«Քանի որ ես տառապում եմ լյարդի հիվանդությամբ եւ մշտական հատուկ խնամքի կարիք ունեմ, իսկ հյուրախաղերը ԱՄՆ-ում տեւելու են երկուսուկես ամիս, խնդրում եմ թույլատրել, որ կինս էլ հետս գա»:
Ռոստրոպովիչը կարդում է Գիլելսի գրածն ու ինքն էլ իր հիմնավորումը գրում.
«Քանի որ ես գերազանց առողջություն ունեմ, իսկ հյուրախաղերը ԱՄՆ-ում տեւելու են երկուսուկես ամիս, խնդրում եմ թույլատրել, որ կինս էլ հետս գա»:
Մինիստրությունում մի բոլ խնդում են (տենց էլ էր պատահում ԽՍՀՄ-ում) եւ երկուսին էլ թույլատրում:
Այ սենց են գոլ խփում տոտալիտարիզմի դարպասը, Գիլու ձագ, թե չէ՝ ճայտրուկ, WAR, չգիտեմ ինչ գրողուցավ, պարետ-մարետ:
Ո՞նց Մարետն ով ա: Դե էն երգի հերոսուհին էլի՝
«Սիրուն, Մարետա,
Ինչու ես տխրում…»:
Գնամ, գնամ գոլս նշեմ գոլը գնահատողների հետ, որ նստած են տրիբունայում ու ինձ են ծափահարում՝ ոմանց դաղալություններին ուշադրություն չդարձնելով: