ՕԴԸ՝ ԶԳԱԼԻ ԵՎ ՇՈՇԱՓԵԼԻ
NEXA 2026-ը ժամանակակից արվեստի միջազգային փառատոն է, որի առաջին թողարկումը տեղի է ունենում Երևանում։ Այն կենտրոնանում է օդի աղտոտվածության վրա՝ որպես մեր միջև գոյություն ունեցող անտեսանելի, սակայն զգալի և շոշափելի միջավայրի։
Օդի աղտոտվածությունը մեր ժամանակի ամենահրատապ բնապահպանական մարտահրավերներից է։ Երևանում հատկապես մտահոգիչ են PM2.5 մասնիկները, որոնք կարող են խորը ներթափանցել թոքեր և ազդել մարդու առողջության վրա։
Աղտոտվածությունը գործում է նաև բումերանգի նման․ այն, ինչ մենք արտանետում ենք շրջակա միջավայր, վերադառնում է մեր սեփական մարմիններ։
NEXA-ն ուսումնասիրում է օդը ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլև որպես մարմնական, սոցիալական և քաղաքային փորձառություն։
Այս թեմայի ուսումնասիրությունը շարունակվում է նաև Transition to 8: European Societies in Flux (TT8) նախագծի շրջանակում, որի երևանյան ցուցադրությունը ներկայացվում է NEXA 2026-ի ընթացքում։ TT8-ը համադրում է սոցիալական հետազոտությունը, տեխնոլոգիան և ժամանակակից արվեստը՝ ուսումնասիրելու, թե ինչպես են մարդիկ և համայնքները արձագանքում օդի աղտոտվածությանը։
Փառատոնի առաջին թողարկումն անցկացվում է «Հայրենիք» կինոթատրոնի շենքում, որը կարծես շնչում է ու դառնում փառատոնի մի մասը։
«Հայրենիք» կինոթատրոն, Երևան, Հայաստան
3–8 սեպտեմբերի, 2026
Բացում՝ սեպտեմբերի 3, 19:00
20:00 — Կատարում՝ Ջոզեֆ Զաքարյան
TT8 նախագիծը ստեղծվել է Փանոս Գկիոկասի կողմից, իրականացվում է MENTOR-ի (Հունաստան), MoTA – Museum of Transitory Art-ի (Սլովենիա), Electroni[k]-ի (Ֆրանսիա) և Today Art Initiative-ի (Հայաստան) համագործակցությամբ և համաֆինանսավորվում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի շրջանակում։
Կուրատորներ
Կուրատոր՝ Լիլիթ Ստեփանյան
Համակուրատորներ՝
Եկատերինա Դրակունովա
Սիրանուշ Կոստանյան
Մասնակից արվեստագետներ
Էդգար Ամրոյան — Հայաստան
Դավիթ Քոչունց — Հայաստան
Սամվել Սաղաթելյան — Հայաստան
Մարիամ Պապոյան — Հայաստան
Դիանա Կարապետյան — Հայաստան
Սիրանուշ Կոստանյան — Հայաստան
Մարիամ Էներգետիկ — Հայաստան
Ռոբին Չաթեր — Միացյալ Թագավորություն
Արմինե Աթոյան — Հայաստան
Անուշ Դավթյան — Հայաստան
Ռաֆայել Ռայխերտ — Շվեյցարիա
Վիրջինիա Վասիլկիաու — Հունաստան
Իլյա Ռոդին — Ռուսաստան / Հայաստան
Լուսինե Նավասարդյան — Հայաստան
Մարկո Յակշե — Սլովենիա
TT8 նախագծի արվեստագետներ
Սիմինա Օպրէսկու — Բեռլին / Ռումինիա
Կատարինա Գրիվուլ — Ուկրաինա
MAOTIK (Մաթյո Լը Սուր) — Ֆրանսիա
Ֆլորիամա Կանդեա — Ռումինիա
Fraction (Էրիկ Ռեյնո) — Ֆրանսիա
Գիյոմիտ — Ֆրանսիա
Փառատոնի ծրագիրը՝ շուտով՝ այստեղ։

