EPESEP | ԿԻՆ ԳՐՈՂՆԵՐ. ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ

Գրականությունը կանանց փորձառությունը, հիշողությունը և ձայնը հանրային տարածք բերելու կարևոր միջոց է։ Սակայն կանանց ստեղծագործական աշխատանքը դեռևս հաճախ բախվում է տեսանելիության, ճանաչման և հավասար հնարավորությունների խնդիրներին։

EPESEP սիմպոզիումի շրջանակում նոյեմբերի 7-ին տեղի կունենա կին գրողների միջազգային ընթերցում, որին կմասնակցեն հայ և եվրոպացի հեղինակներ։ Երեկոն հնարավորություն կստեղծի լսելու տարբեր երկրներից և սերունդներից կանանց գրական ձայները, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին և կիսվելու փորձառություններով։

Ընթերցման մասնակիցներն են՝

Միլենա Սաֆարյան — Հայաստան

Սուսաննա Դարաբաս — Գերմանիա

Արփինե Վարդանյան — Հայաստան

Սուզանա Տրատնիկ — Սլովենիա

Ժաննա Հայրապետյան — Հայաստան

Գերլինե Հաքներ — Ավստրիա

Արփի Ոսկանյան — Հայաստան

Սառա Հեքել — Ավստրիա

Սիրանուշ Կոստանյան — Հայաստան

Ջուլիա Հայլիգենբրուններ — Ավստրիա

Աննա Մեյն Կարապետյան — Հայաստան

Սոնա Գևորգյան — Հայաստան

Մադլեն Կիրներ — Ավստրիա

Բյուրակն Իշխանյան — Հայաստան / Դանիա

Լիլի Գոլդե — Ավստրիա

Անի Մանուկյան — Հայաստան

Աշխեն Բախչինյան — Հայաստան

Երեկոյի շրջանակում կբացվի նաև Սիրանուշ Աղաջանյանի, Արփի Ոսկանյանի և Լիլիթ Ստեփանյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներն անդրադառնում են կանանց փորձառությանը, ինքնարտահայտմանը, տեսանելիությանը և հասարակության մեջ նրանց դիրքին։

📅 Միջազգային ընթերցում և ցուցահանդեսի բացում՝ նոյեմբերի 7-ին, ժամը՝ 18:00

🖼 Ցուցահանդեսը՝ նոյեմբերի 7–12-ը

📍 «Հայրենիք» կինոթատրոն, Today Art Initiative

Արշակունյաց պողոտա 38, Երևան

Մուտքն ազատ է։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Creative Europe» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *