Էմիլի Դիքինսոն/Երբ ես մեռնում էի, Ճանճ բզզաց

591

Երբ ես մեռնում էի, Ճանճ բզզաց,
Անդորրը սենյակում
Ճիշտ նույն անդորրն էր, Փոթորկից
Առաջ է որ լինում։

Շուրջս աչքեր էին ցամաքած,
Եվ Շունչն էր կուտակվում խիտ՝
Հույսով Օրհասի, երբ Արքան
Հայտնվի Սնարիս մոտ։

Կտակ թողեցի՝ ամեն ինչ,
Ժառանգել ինչ արժեր՝
Հուշեր, մասունքներ բաշխեցի,
Հայտնվեց Ճանճը եւ՝

Կապույտ, անվստահ մի բզզոց
Արանքում լույսի – իմ,
Լուսամուտները՝ մութ ու գոց,
Չտեսա, թե տեսնեմ․․․

1705

Հրաբուխներ կան Սիցիլիայում,
Ամերիկայում Հարավային,
Դատում եմ ես իմ Աշխարհագրությամբ․
Հըրաբուխներ կան մոտ ավելի։
Լավայի քայլն է ամեն մի պահի,
Հակված եմ արդյոք հառնել
Խառնարան դեպի, որը ես պիտի
Զննեմ․ իմ տանը Վեզուվն է։

Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *