Քեյ Սեյջ/Բանաստեղծություններ

Դիտարկում

Ապրում եմ որքան,
Ադքան զարմանում՝
Ոնց է ջուրն այդքան
Մաղի մեջ մնում։

Պատուհանը

Իմ սենյակն ունի երկու դուռ և մեկ պատուհան։
Մի դուռը կարմիր է, իսկ մյուսը՝ մոխրագույն։
Ես չեմ կարող բացել կարմիր դուռը,
մոխրագույն դուռն ինձ չի հետաքրքրում։
Ընտրություն չունենալով՝ ես երկուսին էլ կկողպեմ
և դուրս կնայեմ պատուհանով:

Շինուազրի*

Անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն՝
Ես կարող եմ գրել այս բոլոր լեզուներով,
բայց դրանք թարգմանություններ են
լավագույն դեպքում:

Ես մտածում եմ չինարեն։

Բուրմունք

Հանկարծ մի անուշ բույր եմ զգում․
Օծանելիք՝ լի հիշողություններով
Երիտասարդության, գարնան,
Որ թվում է՝ հետեւում է իմ ժպիտին,
Ձեռքերիս շարժումներին։
Նայում եմ ապարդյուն,
Չեմ կարողանում գտնել,
Թե ինչն է այդպես բուրում։
Եվ հետո հանկարծ
Հասկացա․
Ինքն է,
Այդ բուրմունքը
Հուշն է
Իմ մասին։

* Շինուազրի (ֆրանսերեն chinoiserie բառից, բառացի` չինականություն), ոճավորման նպատակով չինական միջնադարյան ոճական հնարքների կիրառում եվրոպական գեղնկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստում, հագուստներում, պուրակների, այգիների համալիրների ձևավորման մեջ գերազանցապես 18-րդ դարում։

Անգլերենից թարգմանեց Արփի Ոսկանյանը

Please follow and like us: