Սամո/ԹՐՔՈՒՀԻՆ ԵՎ ԼԱՈՅԻ ՔՈՒՆԸ

Արվեստանոցիս ստեղծագործական քաոսի լռությունը խախտեց փողոցից լսվող ահագնացող մի գվվոց, որի միջից լսվում էին ինչ-որ ծանոթ հեռավոր, մոռացված երգից բառեր……..

–Զարթնի՛ր….. զարթնի՛ր……

Մտքերս խառնվեցին…. հը՞…. ով զարթնի՞…..

–Լա՛ո…. լա՛ո…. լա՛ո…..մեռնիմ…….

Երգն ուժգնանում էր ու դառնում խրոխտ…..

–Ի՞՞՞նչ, ով մեռնի՞՞՞…. ինչի՞՞՞՞……  քզի….. քզի…..

Ախ հաաաաաա՜…… հիշեցիիիիի՜….. պարզ ա: Վաղուց չէի լսել……. նորից վերակենդանացրին:

Վերջին օրերի «փրգիչների» երթն էր:

Ու միանգամից կարծես պայծառացավ ուղեղս ու հիշեցի տարիներ առաջ պատահած մի դեպք, երբ ԱՄՆ-ից Երևանում էր գտնվում կարկառուն դաշնակցական սփյուռքահայ ընկերս:

Երևանի քլաբերից մեկում նստած էինք և այն պահին, երբ ընկերս ոգևորված՝ յութուբից մի վիդեո նյութով ներկայացնում էր իր ֆավորիտ, բայց ինձ համար անընկալելի բեյրութահայ մի երգչի «Զարթնիր, լաո» երգի կատարումը, ճիշտ ժամանակին խախտելով մեր «ռազմահայրենասիրական» անդորրը, մեր սեղանին մոտեցավ այդ ժամանակ Երևանում գտնվող ինձ ծանոթ մի թրքուհի:

Ծանոթանալուց հետո թրքուհին նստեց մեր սեղանին և միանգամից մտավ ազատ շփման դաշտ՝ ուշադրություն չդարձնելով ընկերոջս մի քիչ սառը լարվածությանը, ինչը հետո արդեն աստիճանաբար հալվեց՝ շնորհիվ ակնհայտ սեքսուալ համակրանքի աճի, որն էլ, դատելով հեռախոսը մի կողմ դնելուց, իմ զգացողությամբ աստիճանաբար խլացրեց ցածրաճաշակ բեյրութահայի «Զարթնիր, լաոյի» կատարումը, և Լաոն շարունակեց իր կազդուրիչ քունը՝ դաշնակ ընկերոջս դեմ հանդիման թողնելով ցանկալի «ոսոխի» հետ:

Խոսակցությունն ավելի ջերմացավ և թեթևացավ ալկոհոլի շնորհիվ:

«Ոսոխն» է՛լ ավելի բացվեց, ինչից դաշնակ նվիրյալը, լրիվ մոռանալով պահանջատիրական մղումները, դարձավ պակաս խոցելի՝ արձակելով դրական էներգիայի ֆլյուիդներ:

Խոսակցության մի կուլմինացիոն պահին, երբ նոր նյութ դեռ չէր առաջացել, թրքուհին ետ ընկնելով բազկաթոռին, հաստատուն, բայց նաև սիրահետող հայացք ուղղելով դեպի ինձ՝ մի քանի վարկյան սևեռուն նայելուց հետո ասաց.

–I wanna have sex with you (Ես ուզում եմ սեքս անել քեզ հետ)։

Անսպասելի իրավիճակից մի քիչ մանթո՝ ես մեխանիկորեն արտաբերեցի.

–Ինձ հե՞տ……

Ու նայեցի ընկերոջս, որը մի տեսակ շվարած ինձ էր նայում:

Թրքուհին, նկատելով շվարանքս և ըստ երևույթին զգալով ընկերոջս ներքին հուզումները՝ նորից խոսեց.

–If you want, I can have sex with both of you….. threesome…. why not?… I like you guys… (Եթե կուզեք, կարող եմ երկուսիդ հետ էլ սեքս….. թրիսոմ…. ինչու չէ՞ որ, երկուսդ էլ լավն եք, տղերք):

Դաշնակ ընկերս մի ակնթարթ սառեց, բայց քանի որ Լաոն հանգիստ քնած էր, իսկ ինքն էլ հեռախոսը մի կողմ էր դրել բեյրութահայի տափակ հայրենասիրական երգերի հետ միասին, որոնք ոչ մի կապ չունեին հայ երգարվեստի ու ընդհանրապես արվեստի հետ… աշխուժացավ, ժպտաց դոնժուանական ժպիտով, ինչով ցույց տվեց, որ բոլորովին դեմ չի:

Քայլը իմն էր…… բայց քանի որ պահն օրհասական էր, ես հասկացա, որ պետք է մանևրեմ և թողնեմ նրան իր «ոսոխի» հետ դեմ հանդիման այս ինձ շատ հետաքրքրող «ճակատամարտում», ուստի և անմիջապես պատճառ բռնեցի, որ ժամադրված եմ և պետք է գնամ:

Չնայած որ թրքուհու աչքերի մեջ ինչ-որ զղջման կայծեր զգացի, այնուամենայնիվ, արտահայտելով իմ հիացմունքը նրա այդ անսպասելի համարձակ առաջարկի հանդեպ, հաստատեցի իմ չմասնակցությունն այդ տարածաշրջանային օրգիային: Բայց, խոսքը մեր մեջ, շատ հետաքրքիր և կոնցեպտուալ օրգիա կլիներ՝ հայաստանցի հայ, սփյուռքահայ….. էն էլ ի՞նչ սփյուռքահայ՝ դաշնակ, ոսոխի նկատմամբ վրեժով դաստիարակված բեյրութահայ՝ «մահ կամ ազատություն» խորագրով և մի համարձակ թրքուհի, որը հանդիսացավ նախաձեռնողը սույն եռապատկերի:

Բայց, ամեն դեպքում որոշումն ընդունել էի. հրաժեշտ տվեցի և ցանկանալով բովանդակալից ժամանակ՝ հեռացա, թողնելով դաշնակցական սփյուռքահային և թրքուհուն պարզելու հայ- թուրքական հարաբերությունները սեքսուալ դաշտում:

Հաջորդ օրը հեռախոսի զանգն արթնացրեց ինձ:

Հեռախոսի էկրանին հայտնվեց դաշնակ ընկերոջս խրոխտ դեմքը.

–Բարի լույս, ազիզ ընգեր:

–Բարի լույս….. հը՞… ոնց ե՞ս… ո՞նց անցավ գիշերը…

–Հոյակա՛պ,– հնչեց նրա զվարթ և բավարարված պատասխանը։– Աղվոր աղջիգ էր, առդուն ջամփեցի:

–Ուրախ եմ քեզ համար: Լավն է՞ր սեքսի մեջ:

– Շատ լավն էր: Վաղուց նմանը չէր հանդիպած:

Խոսելու ելևէջներից նրա մեջ զգացվում էր ինչ-որ նոր էներգիայի հոսք։

–Հրաշալի… բայց մի հարց ունեմ քեզ՝ ինձ հետաքրքրող, կոնցեպտուալ հարց ա ու պետք ա ինձ անկեղծ պատասխանես, քանի որ, նախ քեզ շատ եմ սիրում ու հետո՝ ես ազատ մարդ եմ ու դու էլ ազատ պետք ա լինես ինձ հետ ու մոռանաս քո կուսակցական պատկանելիությունը… ինձ կասե՞ս, էն բանից արեցի՞ր աղջկան…

–Ո՞ր բանից:

–Ո՞ր…. լավ էլ գիտես՝ ինչ նկատի ունեմ… pussy pleasure… did you eat her Turkish pussy???… Արեցի՞ր էդ հերոսական քայլը՞…

Մի քանի վարկյան լռելուց, իսկ հետո ախորժակով ծիծաղելուց հետո, որ ինձ բավականին երկար թվաց, խոսեց այնպես, կարծես սրտից մի ծանր քար էր ընկել.

–Այո, ղուրբան…. քեզնից գաղտնիք չունեմ….. ըրի… ըրի: 

– Դե աբրիս, որ արեցիր…..

Որպես վերջաբան.

 ……իսկ էդ Լաոյին հանգի՛ստ թողեք…… թող քնի էդ էրեխեն, կազդուրվի, աճի, կրթվի, մեծանա առողջ և ուժեղ, խելացի ու ազատ մարդ դառնա….. ազատագրված այդ «մահ կամ ազատություն» կարգախոսի տխմարությունից… որ սուտ հայրենասիրական կոչերով էդ Լաոյին չտանեն նոր պատերազմի բովը գցեն ու զոհաբերեն, իսկ իրենք դրա հաշվին հարստանան, ինքնահաստատվեն սին և անիրական կուսակցական գաղափարներով, որ էդ Լաոն կրթվի ու հասկանա, որ երբ ասում ես «մահ կամ ազատություն», առաջին տեղում մահն ես դնում, իսկ երբ ասում ես «ապրի՛ր ազատ», առաջնայինը կյանքն ես դնում… և հաստատում ես քո ապրելու և արարելու իրավունքը:

Մայիս 2022, 

Երևան

Please follow and like us: