Դատավորը ուշադիր նայում է մեղադրյալներին. Նրանք երկուսն են՝ մարդ ու կին։
Ինքնաթոր օղի՝ ցքի քաշողներ։
«Ո՞նց կլինի այսպես,- հարցնում է դատավորը,- ուրեմն, դուք, մեղադրյա՛լ, ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում:
-Հը-ը,- ասում է ամբաստանյալը,- չեմ ընդունում… Նա է ամեն ինչի մեղավորը: Թող ինքն էլ պատասխան տա: Ես սրա մասին բան չգիտեմ…
– Մի րոպե,- զարմանում է դատավորը,- այդպես ո՞նց կլինի: Դուք ապրում եք ձեր կնոջ հետ նույն տան մեջ և ոչնչից տեղյակ չե՞ք: Նույնիսկ չգիտե՞ք, թե ինչով է զբաղվում ձեր կինը:
– Չգիտեմ, քաղաքացի դատավոր… Նա է ամեն ինչի…
– Տարօրինակ է, – ընդհատում է դատավորը և դիմում տիկնոջը,- մեղադրյալ, դո՞ւք ինչ կասեք։
– Այդպես է, ընկեր դատավոր, չի խաբում… Ամեն ինչում ես եմ մեղավոր… Մահապատժի ենթարկեք ինձ… Նա կապ չունի:
– Ընկերուհի,- ասում է դատավորը,- եթե ուզում եք պաշտպանել ձեր ամուսնուն, ապա իզուր է: Դատարանը մեկ է կպարզի. Դուք միայն ձգձգում եք գործը։ Ինքներդ դատեք. հո չե՞մ հավատալու, որ ամուսինն ապրում է նույն բնակարանում և ոչինչ չգիտի… Ի՞նչ է, դուք նրա հե՞տ չեք ապրում:
Մեղադրյալը լռում է. Ամուսինը ուրախ գլխով է անում.
– Ես նրա հետ չեմ ապրում,- ասում է նա,- հենց էդ է, որ հետը չեմ ապրում: Ոմանք կարծում են, որ ապրում եմ, իսկ ես՝ ոչ։ Նա է ամեն ինչի մեղավորը․..
– Դա ճի՞շտ է: – դատավորը հարցնում է կնոջը։
– Ճիշտ է… Մենակ ինձ գնդակահարեք, նա կապ չունի:
– Ահա թե ինչ,- ասում է դատավորը, չեք ապրում… Բնավորությամբ էի՞ք անհամապատասխան:
Ամուսինը գլխով է անում.
– Բնավորությամբ, ընկեր դատավոր, և ընդհանրապես․․․ Նա ինձնից մեծ էլ է․․․
– Այսի՞նքն, ո՞ն թե մեծ եմ,- հարցնում է կինը,- մենք հասակակիցներ ենք, ընկեր դատվոր․․․ Եղածը մի ամսով եմ մեծ։
– Դա ճիշտ է,- ասում է ամբաստանյալը,- միայն մն ամսով: Ճիշտ է ասում, քաղաքացի դատավոր. Դե, բայց կնոջ համար ամեն ամիսը ոնց որ մի տարի լինի: Մանավանդ քառասուն տարեկանում…
-Ես քառասուն չկամ։ Սուտ է ասում, քաղաքացի դատավոր։
– Թեկուզ չլինես էլ, կնկա համար երեսունինն էլ տարիք է։ Քառասունին մոտ մազերն ամեն դեպքում սպիտակում են ու ընդհանրապես էլ…
– Ի՞նչ՝ ընդհանրապես,- վրդովվում է կինը,- ասա, հլա տեսնեմ։ Ինչի՞ ես ինձ ժողովրդի առաջ խայտառակ անում։ Ընդհանրապես՝ ի՞նչ։
Դատավորը ժպտում է.
– Հեչ, Մարուսեչկա… Ես հենց էնպես․․․ Ասում եմ՝ առհասարակ… և մաշկը նույնը չի, և կնճիռներ կան, եթե, ասենք, քառասուն տարեկան… Ես նրա հետ չեմ ապրում, քաղաքացի դատավոր…
– Ահա թե ինչ,- բղավում է կինը,- հավան չես մաշկիս, հա՞: Կնճիռներս, շուն շան որդի, դուրդ չեն գալիս, հա՞։ ՎԻզ ես դրել՝ ինձ խայտառակես, հա՞, մարդկանց առաջ… Սուտ է ասում, քաղաքացի դատավորներ։ Նա ինձ հետ է ապրում, շանորդին։ Ապրում է. Եվ թորման ապարատաը ինքն է առել… Ես էս սրիկայի համար գլուխս շառի տակ եմ դրել, փկում եմ նրան, իսկ նա տեսեք ինչ է անում։ Խայտառակ․.. Թող միասին գնդակահարեն…
Կինը լաց է լինում՝ բարձր ձայնով խնչելով թաշկինակի մեջ։ Ամբաստանյալը ապշած նայում է կնոջը։ Հետո ձեռքը թափ է տալիս հուսահատ։
– Կնիկ, կնիկ, գրողի տարած կնիկ կնիկ… Թող էդպես լինի, քաղաքացի դատավոր… ես էլ… Ես էլ մեղավոր եմ: Թող էդպես լինի․.. Այ քեզ լիրբ…
Դատավորը խորհրդակցում է ատենակալիների հետ։
Թարգմանեց Արփի Ոսկանյանը