Արփի Ոսկանյան/Վիեննա

Այնուամենայնիվ, այցը Աստծո տուն մեզ ներքին խաղաղություն բերեց։ Եթե մինչ այս մենք սկսել էինք կասկածել, որ լվերը իրականում գոյություն չունեն, եւ մեր գաղութացված ուղեղն է ստեղծել դրանց, եւ որ դա խորապես հոգեբանական խնդիր է, հիմա լվերի հարցում փոխզիջումային տարբերակ ընտրեցինք՝ նրանք համ կան, համ չէ։ Մենք ընդունեցինք, որ ինչ-որ լվեր այնուամենայնիվ եղել են, իսկ թե մենք դրանք Հայաստանից էինք բերել քաղաքակիրթ Եվրոպա, թե դրանք բնիկ եվրոպական արարածներ էին, այդ պատմագիտական հարցը փ ակեցինք որպես հետաքքրության առարկա չներկայացնող հարց։ Կարեւոր էր ընդունելը, որ դրանք եղել են։ Եղել են, եւ այս բայի անցյալ ժամանակն արդեն հուշում է, որ հիմա այլես չկան, մեն հաղթահարել ենք այդ արհավիրքը, վենք կարողացել ենք վերապրել դրանից։ Որովհետեւ պարզապես հնարավո չէր այդքան թույնի մեջ ողջ մնալը, նույնիսկ մենք՝ այդ անզեն աչքով անտեսանելի արարածներին չափսերով հազարավոր անգամներ գերազանցող արարածներս արդեն կիսամեռ վիճակում էինք։ Այսինքն, մենք, իհարկե, էդ կարգի չէինք գժվել, որ ամբողջ այս սարսափը հորինեինք մեր գլխին, բայց մի թեթեւ գժվել ենք, որովհետեւ այդ սարսափը հաղթահարելուց հետո մեզ շարունակում է թվալ, թե այն դեռեւս չի ավարտվել։ Մի խոսքով, մենք համոզեցինք մեզ, որ լվերն այլես անցյալ են, եւ մեզ ժամանակ առ ժամանակ համակող քորը ֆանտոմային քոր է։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս միտքը այնպիսի արմատներ գցեց մեր հոգու խորքերում, որ լվերի պատմությունը արդեն հաղթահարված համարեցինք եւ, տեղի տալով Հերբերտի համառ հրավերներին, ուղեւորվեցինք Վիեննա։ 

Ճանապարհը տեւում էր մոտ երեք ժամ, նույնքան, որքան Երեւանից Ստեփանավան, բայց ճանապարհի երկարությունը դրա կրկնակին էր։ Մեզ համար, որ տեղի բնակիչ չէինք, որեւէ դժվարություն չներկայացրեց Գրացից գնացքով Վիեննա հասնելը, այնինչ Երեանից Ստեփանավան հասնելը եւ կամ հակառակը միշտ կապված է հոգեբանական դժվարությունների հետ։ Ու խնդիրը նույնիսկ տրանսպորտային հարցի կարգավորումները չեն, ես վաղուց նկատել եմ, որ տարածության խտությունն այդ ճանապարհին ասես փոխվոմ է,  ասես իմ հայրենի քաղաքն ու մայրաքաղաքը տարբեր հասարակական-մշակութային միջավայրներում լինեն եւ անգամ տարբեր ժամանակներում, եւ այդ ճանապարհը, որ տեոմ է երկու եւ կես ժամ, իրականում վեաբերում է ոչ միայն տարածությանը, այլե ժամանակին։ Այնպիսի տպավորություն է լինում միշտ, ասես երկար ճանապարհ պիտի գնաս։ Այստեղ մենք նման բան չզգացինք, բայց չէր բացառվում, որ տեղում ապրող մարդիկ նման դժվարություն ունենային։

Հերբերտն ու Իրման մեզ ընդունելու համար պատրաստություն էին տեսել, որը ճիշտ ժամանակին էր, քանի որ երկար ճանապարհի ընթացքում հասցրել էինք սովել։ Նրանք փոքրիկ տղա երեխա ունեին՝ մի քանի ամսական, անունը՝ Սամո։

– Դա Սամվելի հետ կապ չունի,- իսկույն ասաց Հերբերտը՝ ենթադրելով, թե մենք ինչ կարող ենք մտածել,- այդ անունով մեծ առաջնորդ է եղել։

Ընթիքից հետո Հերբերտը մեզ տարավ պտտելու գիշերային Վիեննայով։ Քայլում էինք, մեկ էլ մեր առջեւ մթության մեջ բացվեց մթությունից էլ մութ Շտեֆանսդոմը՝ գոթական տաճարը։

Արդեն ասել եմ, որ Գեղարվեստի ակադեմիայում սովորելուս տարիներին ծանոթանալով տարբեր դարաշրջանների ու երկրների մշակույթներին՝ ես միանգամայն բավարարվոմ էի ճարտարապետական հուշարձանների մասին կարդալով եւ ինձ համար տարբերությոն չկար՝ այդ հուշարձաննեը որտեղ էին գտնվում, ես բոլորովին չէի երազում այդ տեղերն այցելելու ո հուշարձաններն իմ աչքով տեսնելու մասին։ Եվ թեեւս առաջին անգամ այստեղ էր, որ ես հասկացա՝ գոթական տաճարի՝ գրքում տպված լուսանկարը, ցուցադրվող տեսագրությունը չի կարող փոխարինել այն իրականության մեջ տեսնելուն։ Դա երեւակայությունից դուրս, անիրական մի բան էր։ Իհարկե, հաջորդ օրը, երբ նորից այցելեցինք տաճար լույսով ու արդեն առանց Հերբերտի, տաճարն այդ աստիճան հեքիաթային ու աներեւակայելի չթվաց, ինչպես մթնով։

– Մարդկությանը այ այս հեքիաթն ա պետք,- այդ օրն ասաց Համբարձումը, եւ հեքիաթի հիշատակումը պատահական չէր, քանի որ մենք վերցրել էինք իմ դեռեւս անտիպ ֆուտբոլային հեխիաթի շարվածքը՝ Վիեննայում տպելու համար, քանի որ Գրացում նման ծառայությոն չկարողացանք ճարել։ Հաջորդ օրը Հերբերտը նորից մեզ տարավ քաղաքը ման տալու։ Գնացինք շինհրապարակ, որտեղ խոյանում էին ժամանակակից նորակառույցներ՝ ահռելի շենքեր, նախատեսված բիզնես կենտրոնի եւ կրթական կամպոսի համար։ Հերբերտին շեները կարծես թե դուր չէին գալիս, բայց հետաքքրականն այն էր, որ նա մեր ծանոթացումը քաղաքի հետ սկսել էր ոչ թե իր հավանա շենքերից, այլ նրանցից, որոնք իրեն դուր չէին գալիս։ Դա նման էր նրան, որ Լոիզը գար Երեան ե մենք տանեինք նրան Հյուսիսային պողոտա։ Նույնը Իվանան ու Լուիզն էին արել՝ մեզ հորդորելով անպայման տեսնել էկլեկտիկ ոճի եկեղեցին, որն իրենց զարհուրելի անճաշակ է թվում։ Միգուցե սա է մեր ու եվրոպական մտածելակերպի տարբերությունը, մենք ամեն դեպքում կձգետինք ցուցադրել այն, ինչ համարում ենք արժեքավոր ե ոչ թե այլանդակ։ Հերբերտը մեզ նաե Բելվերդեր ու Ալբերտինա տարավ։ Պատկերասրահ մենք առանց իրեն մտանք, իսկ հետո իր ուղեցույցով գտանք այն օբյեկտը, որտեղ պիտի տպեինք ֆայլը։ Տարօրինակն այն էր, որ ծառայությոնների մատուցման այդ օբյեկտում ոչ ոք չէր պատրաստվում մեզ ծառայությոն մատուցել, եւ շուտով պարզեցինք, որ այդտեղ ինքնասպասարկում է։ Մենք պետք է ընտրեինք մեր ուզած համակարգիչը, բացեինք ֆայլը, տայինք «տպել» հրամանը, սակայն գերմաներեն չիմանալու պատճառով մեզ համար բավականին դժվար էր այդ ամենը կազմակերպելը։ Իսկ աշխատողը հրաժարվում էր մոտենալ, ասում էր, որ իրավոնք չունի միջամտելու։ Պարզվեց, որ այդ օբյեկտը մի ամբողջ ցանց է Վիեննայոմ, ե ամենոր՝ ինքնասպասարկում։

Չգիտեմ՝ ինչու էր մեզ թվացել, թե Վիեննայում պիտի ավելի տաք լինի եւ համեմատաբար թեթեւ վերնազգեստ էինք հագել։ Երեւի առաջնորդվել էինք հայաստանյան իրականությամբ, որտեղ մայրաքաղաքը ամենաշոգ վայրերից է։ Բայց պարզվեց՝ Վիեննայում ցուրտ է, տհաճ ձնախառը անձրեւ ու անտանելի սառը քամի, որը ծածանում էր իմ մազերը։ 

-Այս քամին լավ է,- ասաց Հերբերտը,- թույլ չի տալիս, որ օդը կանգնի, միշտ թարմ օդ է Վիեննայում։

 Այդ օդը մեզ քշեց, բերեց տուն, բայց Հերբերտը մտմտում էր՝ ուր տանի մեզ՝ հասկանալով, որ Աստված գիտի մեկ էլ երբ կունենանք Վիեննան տեսնելու հնարավորություն։ Նա որոշեց կազմակերպել երկու այց իր երկու ծանոթների տուն, որ ըստ իրեն կարող էին մեզ հետաքրքիր լինել։ Մեկը ավստրիահայ բժիշկ էր, որը երկրաշարժից հետո նախաձեռնել էր Գյումրիում հիվանդանոցի բացմանը՝ բոլորովին նոր ու թանկ սարքավորումներով։ Հերբերտը մտածել էր՝ արժե, որ հայ ընթերցողը վերհիշի հայ հանրության համար գործ արած մարդուն, բժշկին ասաց, որ մենք գրողներ ու լրագրողներ ենք, որ ուզում ենք զրուցել իր հետ։ Բժիշկը, որ համակրելի մի տղամարդ էր եւ որի անունը արդեն մի քանի տարի անց ես բոլորովին չեմ հիշոմ, սիրով ընդոնեց մեզ եւ հոժարակամ սկսեց պատմել, թե ինչպես է կազմակերպել Գյումրիի հիվանդանոցի վերստեղծման աշխատանքները։ Միեւնույն ժամանակ նա ամենեւին հետաքրրությոն չցուցաբերեց մեր անձերի նկատմամբ, թեպետ Հայաստանի հետ կապված վերջին նորությունը հենց մենք էինք, որովհետեւ մեզ էր իր երկրորդ հայենի Ավստրիան հրավիրել ծանոթանալու եւ պատվելու։ Բայց սփյուռքահայի համար վերջին նորությունը շարունակում էին մնալ ինքն ու իր բարի գործը։ Դա շատ հետաքրքիր էր, ու մինչ բժիշկը ոգեւորությամբ պատմում էր իր հուշերը, ես մտածոմ էի՝ արդյո՞ք նրա անտարբերությունը նեկայի նկատմամբ չի արժեզրկում իր գործը՝ կատարված անցյալում։ Չէ՞ որ մենք այսօր հայրենիքի համար պայքարում ենք (ամեն մեկն անում է իր կարեցածի չափով, պայքարելն էլ այն է, ինչ գալիս է մեր ձեռից) ոչ միայն նրա համար, որ լավ լինի այսօր, ավելին՝ մենք հո գիտենք, որ միանգամից լավ չի լինելու, բայց մենք պայքարում ենք, որ լավ լինի հատկապես վաղը, որ վաղը բերքը հասնի, որ գիտնականը հայտնագործություն անի, որ արվեստի լավ գործեր ստեղծվեն, որ հայ մարդն ավելի լավ ապրի, որ հայ բժիշկն ավելի լավ բուժի հայ մարդուն։ Եթե մենք կենտրոնանանք մեր այսըրվա վրա, դա չի՞ նշանակի արդյոք, որ մենք հավերժորեն կփակվենք անցյալում, ինչպես այս հարգելի ու համակրելի բժիշկն էր, որի հետ հարցազրույցը մենք չսղագրեցինք ու չհրապարակեցինք, եւ վստահաբար նա նույնիսկ չիմացավ այդ մասին, որովհետեւ նա ամբողջովին պարփակված էր այն հեռավոր 88-ում։

– Ինձ բոլորն ասում էին՝ ինչո՞ւ ես գնում Հայաստան, ի՞նչ կա այդ Հայաստանում, թողնում ես Ավստրիայի հրաշալի բնությունը եւ գնում ես մի տեղ, որ չունի գեղեցիկ բնություն․․․

Հայաստանի չնաշխարհիկ բնության մասին այս դատողոթյունը մեզ անակնկալի բերեց, հետո զվարճացրեց, հետո գցեց տարատեսակ մտորումների գիրկը։ Հայաստանի մասին ինչ ասես կարելի էր ասել, շատերն են ասել, ու շատ բան էինք լսել, բայց որ բնությունը գեղեցիկ չէ,  նորություն էր։ Բնությոնը Հայաստանի այն քիչ բաներից է, որի գեղեցկությունը մեզ միշտ անվիճելի է թվացել, եւ ահա․․․ Իսկ ի՞նչ, եթե գեղեցիկ բնություն որպես այդպիսին ընդհանրապես չկա։ Միգուցե մարդը գեղեցիկ է համարում այն վայրի բնութոնը, որտեղ անցել է իր մանկությունը, կամ միգուցե երիտասարդությոնը, որտեղ համբուրվել է, ապրել է երջանկության պահեր։

Մեր մյուս այցը կատարեցինք ավստրիացի լրագրողի ու իրավապաշտպանի տուն։ Հերբերտը նախապես պատմեց, որ նա բազմաթիվ հայ ընտանիքների է օգնել ինտեգրվել ավստրիական հասարակությանը, որ լավ գիտի իրավիճակը, որ տիրոմ է Հայաստանում, բայց այն, ինչին հետո բախվեցինք մենք, մեզ թոյլ տվեց կասկածել, որ Հեբերտն ինքը այնքան էլ լավ չի պատկերացնում այն, ինչ կատարվում է Հայաստանում։ Սառը, խիստ գործնական, ինքնավստահ ավստրուհին մեզ ընդունեց քաղաքավարությամբ, բայց առանց առանձնակի ջերմության, իր ժամանակը բարձր գնահատող մարդու պես անմիջապես առաջարկելով անցնել հարցազրույցին։ Մեզ համար անակնկալ էր, որ մենք պիտի հարցազրույց վերցնենք նրանից, եւ մեզ անհայտ մնաց՝ արդյո՞ք Հեբերտն էր նրա հետ այդպես պայմանավորվել, որպեսզի տիկինը ժամանակ գտնի մեզ ընդունելու համար, թե՞ այդ կնոջ ուղեղն էր այդպես դասավորել դեպքերն ու դեմքերը, մասնավորապես մեր դեմքերը։ Այնուամենայնիվ, կար հետաքրքիր մի բան այդ փաստի մեջ, որ Եվրոպան մեզ կանչել էր, մեզնով հետաքրքրվել էր ո տեղում ոչ թե մեր մասին էր փորձում ավելի շատ բան իմանալ, այլ փորձում էր անել այնպես, որ մենք իր մասին ավելի շատ բան իմանանք, որ մենք իր մասին պատմելու բան ունենանք։ Եվրոպան՝ նույնիսկ Հերբերտի հայասեր եւ մասամբ հայկական դեմքով։ Մենք էինք հյուրերը, մեզնով պիտի հետաքրքրվեին, մեզնից պիտի հարցազրույց վերցնեին, բայց մենք էինք հարցազրույց վերցնում։ Եվրոպան թվոմ էր ինքնաբավ ու ինքնասիրահարված, ասես նրան մնացած աշխարհը պետք էր սոսկ որպես հայելի, որի մեջ կարող է հիանալ իր արտացոլմամբ։ Բայց մենք ծուռ հայելի էինք, մենք անկարող էինք միայն հիանալ Եվրոպայով, մենք սովոր էինք նայել քննող եւ թերություններ փնտրող հայացքով ու մենք տեսնում էինք Եվրոպայի թերությունները։ Ինքնագոհ ու ինքնավստահ տիկինը, որ ապրում էր սեփական կարեորության անխախտ զգացումով, Գրացում մեր հանդիպած անհոգի-անգաղափար փախստական հայերի հակոտնյան էր, մեդալի հակառակ երեսը՝ իր ամեն ինչով, անգամ մտքի թռիչքով նույնական նրանց։ Նա զբաղված էր հավաքելով մարդկանց պատմությոններ, որոնք փախել էին Հայաստանից ավելի լավ կյանքի համար եւ ապաստան ստանալու նպատակով Եվրոպայի համար քաղաքական հալածյալության անտաղանդ պատմութոններ հորինել։ Նա արդեն մի քանի գիրք էր գրել այդ տառապած մարդկանց մասին, որոնք իրենց հայրենիքում իբր մտավորականներ էին ու քաղաքական գործիչներ, բայց որոնց անունները ոչինչ չէին ասում մեզ՝ քաղաքական պրոցեսներոմ ակտիվորեն ներգրավվածներիս։ Երբ մենք ազնվորեն, ամոթը ստներումս փորձեցինք բացատրել տիկնոջը, որ ինքը խաբեության զոհ է, նա մեր վարքը համարեց այդ մարդկանց հանդեպ իրականացված քաղաքական հալածանքի լրացուցիչ ապացույց ու դրսեւորում։ Հարցազրույցի ընթացքում, երբ նա փորձում էր ուռճացված նեկայացնել եվրոպական կառույցների դերը Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործում, Համբարձոմը նրան ասաց․ շատ ավելի լավ կլիներ, որ Արեւմուտքը չխառնվեր դեմոկրատիա հաստատելու մեր ջանքերին, դուք ամեն անգամ վավերացնում եք մեր կեղծված ընտրությոնների արդյոնքնեը, լեգիտիմացնում մեր չընտրված իշխանություններին, որովհետեւ ձեզ դեմոկրատիան վերջին հերթին է հետաքրքրում, եթե ընդհանրապես հետաքրքում է։ Տիկնոջ աչքերը լայնացան, չռվեցին, նա քահ-քահ ծիծաղեց։ Նա վստահ էր, որ մենք Հայաստանի իշխանության պաշտպաններն ենք՝ այն նույն իշխանության, որը իր գրքերի հերոսներին քաղաքականապես հալածելով ուղարկել էր Եվրոպայի ծոցը։ Նա մեր հանդեպ այլեւս ոչ մի համակրանք չուներ։ Հարցազրոյցը տպագրվեց «Հրապարակ» օրաթերթում հնարավորինս կոռեկտության պահպանմամբ, առանց մեր վերաբերմունքի ցուցադրության։ Մենք այդ տնից հեռացանք տխրած Եվրոպայի համար։ Մենք իմացանք, թե որքան դատարկ ու անմիտ էր Եվրոպան։ Մենք տեսանք Եվրոպայի մտքի ու հոգու սնանկությունը։ Եվրոպան ո եվրոպաիներն ապրում էին միֆերի մեջ։ Ասել, որ նրանք պարզամիտ էին, որ նրանց հեշտ էր խաբել, սխալ կլինի, նրանք պարզապես հավատում էին նրան, ինչին ուզում էին հավատալ։ Այդ թվում՝ սեփական ազնվությանն ու վեհությանը։ մենք առանց բառ փոխանակելու ծիծաղում էինք՝ հիշելով հայազգի բժշկի՝ Հայաստանի ու Ավստրիայի բնության համեմատությունը։ Մենք երախտապարտ էինք Հերբերտին, որ մեզ ցույց տվեց ավստրիական հասարակության այդ երկու կտորը՝ մեկը, որ թվում է պետք է մոտ լիներ մեզ, որովհետեււ հայազգի էր, եւ մյուսը, որ կարծես թե տիպիկ ավստրիական էր։  Մեզ համար զարմանալի էր, իհարկե, որ Հերբերտը մեր զրույցի ընթացքում չէր փորձում բացատրել տիկնոջը, որ Հայաստանի քաղբանտարկյալները Եվոպայում ապաստան չեն փնտրում, եւ նույնիսկ Վանո Սիրադեղյանը, որ բառացիորեն վտարանդի է, հավանաբար նույնիսկ չի դիմել որեւէ եվրոպական իրավապաշտպանի։ Հերբերտը չէր փորձում խաթարել նրա աշխարհը։ Նա ասես ընդունում էր այդ ամենի պայմանականությունը։ Կարեւոր չէ ճշմարտությունը, կարեւոր է, թե դու ինչը ճշմարտություն  կհամարես։  Եվ, իհարկե, հավատը՝ հավատը այդ «ճշմարտության» նկատմամբ։

Please follow and like us: