Գրելու արհեստը․ խորհուրդներ դասականներից

Ալեքսանդր Դյումա (ավագ)

Սկսեք հետաքրքրականից, ոչ թե ձանձրալիից։ Սկսեք գործողությունից, ոչ թե ներածությունից։ Պատմեք հերոսների մասին նրանց հայտնվելու դեպքում, ոչ թե նրանց բեմ հանեք նրանց մասին պատմելուց հետո։

Մարկ Տվեն

Ես նկատել եմ, որ դուք պարզ լեզվով եք խոսում, կարճ բառերով ու նախադասություններով։ Այդպես էլ հարկ է գրել անգլերեն, դա ժամանակակից ու լավագույն մոտեցումն է։ Հետեւեք դրան, թույլ մի տվեք, որ բմբուլները, ծաղիկնեը եւ շատախոսությունը սողոսկեն ձեր արձակ։

Գաբրիել Գարսիա Մարկես

Եթե դուք ասեք, որ երկնքում փղեր են թռչում, ձեզ չեն հավատա։ Բայց եթե ասեք, որ երկնքում չորս հարյուր քսանհինգ փիղ է ճախրում, ձեզ ամենայն հավանականությամբ կհավատան։ «Մենության հարյուր տարին» վեպը լի է նման հնարքներով։

Խորխե Լուիս Բորխես

Երիտասարդ տարիքում ես միշտ փորձում էի նոր փոխաբերություններ որսալ։ Հետո հասկացա, որ իսկապես հաջող փոխաբերությունները միշտ նույնն են․ դուք համեմատում եք ժամանակը ճանապարհի հետ, մահը քնի հետ, կյանքը՝ երազանքի, եւ դրանք գրականության մեջ հանճարեղ փոխաբերություններ են, որովհետեւ դիպչում են էությանը։ Իսկ եթե դուք հայտնագործում եք նոր փոխաբերություններ, դրանք մի պահ զարմացնում են ընթերցողին, սակայն խոր զգացումներ չեն հարուցում․․․ Ես կարծում եմ ավելի լավ չէ ընթերցողին զարմացնելն ու իրերի միջեւ կապ գտնելը, որը նախկինում ոչ ոք չի նկատել, որովհետեւ ոչ մի կապ չկա։

Անտոն Չեխով

Խմբագրելիս որտեղ հնարավոր է ջնջեք գոյականների եւ բայերի լրացումները։ Դրանք այնքան շատ են, որ ընթերցողի ուշադրությունը դժվար է գլուք հանում եւ հոգնում է։ Հասկանալի է, երբ ես գրում եմ․ «Մարդը նստեց խոտին»։ Հասկանալի է, որովհետեւ պարզէ եւ խութ չի ստեղծում ուշադրության համար։ Հակառակը,ուղեղի համար անհարմար եւ դժվարամարս է, եթե գրում եմ․ «Բարձրահասակ, նեղ ուսերով, միջահասակ, շիկակարմիր մորուքով մարդը նստեց կանաչ, հետիոտների տրորած խոտին, նստեց անձայն, անվստահ եւ երկչոտ շուրջը նայելով։ Սա ուղեղը միանգամից չի ընկալում, իսկ գիրը պետք է միանգամից ընկալվի, նույն վայրկյանին։

Please follow and like us: