(Հատված Փիթեր Սինգերի եւ Էմերսոն Բրուքինգի «Լայքերի պատերազմը» գրքից)
Սոցիալական մեդիայի դարաշրջանում քո կիսածը որոշում է ճակատամարտի ճակատագիրը։
Դա միգուցե ամենատարօրինակ պահանջն էր քաղաքական պատմության մեջ․«Մեջտեղի լուսանկարը վերցված է հունգարական պոռնոյից։ Դադարեցրեք օգտագործել ձեյք լուսանկարները մարդկանց հիմարացնելու համար եւ ստիպելու, որ սատարեն ձեր անհույս գործին»։
2014-ի նոյեմբերի 18-ն էր, ԱՄՆ-ի Պետդեպի կողմից ղեկավարվող, այժմ փակված թվիթերյան հաշվեհամարից արված թվիթով հայտնաբերվեց ապագայի պատերազմի նոր ճակատը՝ թրոլինգը։ Գրառումն այն ջանքերի արդյունքն էր, որը վարչությունը սկսել էր 2011 թ. ահաբեկչական քարոզչությանը հետևելու և դրան հակազդելու համար, նախ ընդդեմ «Ալ Կաիդայի», ապա ընդդեմ արագ թափ հավաքող Իսլամական պետության, որը ձեւավորվել էր իրաքյան բանակի մնացորդներից: (Այն արված էր ի պատասխան Իսլամական պետության հետ կապվող օգտահաշվի էջին հրապարակված մի աղկա նկարով, որին բռնաբարում էին զինվորները- Գ․)
Անմտություն չէր թվում, բայց շուտով մեծ քննադատության արժանացավ: Ծայրահեղականության դեմ առցանց ճակատամարտը սատարելու փոխարեն, Twitter- ի օգտատերերը էջը հեղեղեցին կծու հարցադրումների այնպիսի տարափով, որին ի վիճակի չէին պատասխանելու էջը վարող պետական ծառայողները․ «Ինչպե՞ս է Պետդեպը պարզել, որ կադրը հունգարական պոռնոյից է»,- հարցրեց ինչ-որ մի օգտագտեր @SpaSuzy անունով: «Տղերք, իսկապես տարօրինակ է, որ դուք այդքան շատ բան գիտեք հունգարական պոռնոյի մասին», – ավելացրեց @ 7thhorse- ը:
Այդօրինակ քննադատությունից հետո Պետդեպարտամենը որոշեց, որ ԱՄՆ-ի կառավարությանը հարիր չէ սոցիալական ցանցերի կեղտի մեջ թավալվելը, ավելի լավ է կենտրոնանալ օդային հարվածների վրա, եւ փակեց օգտահաշիվը։
Չորս տարի անց նման մտայնությունը տարօրինակ է թվում։ Դարաշրջանում, երբ նախագահ Դոնալդ Թրամպը ոչ միայն իշխանության եկավ սոցցանցերը գրագետ կերպով օգտագործելու շնորհիվ, այլեւ նույնիսկ հետո օգտագոծեց դրանք իր առաջին պետքարտուղարին ազատելու համար։ Հին պատկերացումներն այն մասին, որ կառավարությունը պետք է սոցցանցերի մակարդակին չիջնի եւ բարձր մնա, վաղուց չկան։ Facebook-ը, Tweeter-ը եւ Youtube-ը դարձել են կարեւոր ռազմաճակատներ թե քաղաքականության մեջ, թե պատերազմում։ Սոցիալական մեդիան մի ասպարեզ է, որտեղ հաղորդագության տարածման աստիճանը ճշմարտացիության հոմանիշն է դարձել։ Այստեղ լսարանի գրավված ուշադրությունը հիմնական ուժն է։ Որքան այն մեծ է, այնքան ուժեղ եք դուք փոխում իրականության նյութը։
Մի սերունդ առաջ «կիբեռպատերազմ» հասկացությունը ենթադրում էր կայքի ու օգտահաշիվների կոտրում։ Այսօր մենք դրա տակ հասկանում ենք «լայքերի պատերազմը»՝ մարդկանց եւ գաղափարների «կոտրումը» այդ ցանցերում, եւ սա պատերազմի՝ անըդնհատ փոխվող բնույթի մեջ ամենաթարմ շրջադարձն է։
* * *
Առաջին հայացքից սոցցանցերում մղվող այս ճակատամարտերից շատերը կարող են պարզ քարոզչություն թվալ, հաճախ էլ դրա հիմար տարբերակը՝ պատանեկան թրոլինգ՝ տեղափոխված համաշխահային ասպարեզ։ Օրինակ, 2017 թվականի օգոստոսին ուկրաինական կառավարության թվիթերյան պաշտոնական էջը հարձակում գործեց Ռուսաստանի վրա South Parkի ծաղրական GIF-ով։ 2018 թվականի հունիսին Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը քննադատեց Իրանի բարձրագույն առաջնորդի՝ այաթոլլա Խոմեյնիի սպառնալիքները՝ «Դաժան աղջիկները» սերիալից վերցրած մեմով։ Իսկ 2018-ի մայիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերը կատակեցին Աֆղանստանում հասցրած օդային հարվածների թեմայով, ինչին թալիբները հակադարձեցին ԱՄՆ-ի նախկին հրամանատար Դեյվիդ Պետեուրսի ապօրինի սիրային արկածների վրա զվարճանալով։
Բոլոր նմանատիպ գոծողությունների նպատակը ոչ միայն զվարճանալն է, այլեւ թշնամիներին ծաղրելն ու ազդեցությունը մեծացնելը աշխարհում, որտեղ առցանց ազդեցությունը կարող է բերել իշխանության իրական կյանքում։ Որքան բախումը լուրջ է, այնքան ավելի ուշադիր է պետք հետեւել դրան, չէ՞ որ դրա ռազմամթերքը իրական ճակատամարտերից վերցված պատկերներն են։ Այսօր մեր գրեթե բոլոր քայլերն ու հետքերը արձանագրվում են՝ քարոզարշավից մինչեւ ռազմական արշավանքներ։
Որոշ «հետքեր» թողնված են հատուկ նպատակով՝ պատերազմի թեժ պահին արված սելֆիներ, սմարթֆոններով զինված դիտորդների գրառումներ։ Մյուսները արձանագրվում են ֆոնային ռեժիմով՝ ինչպես տեսահսկման սարքերի նկարածը կամ գեոլոկացիան կայքեր մտնելու պահին՝ արձանագրված սոցցանցերի հավելվածների օգնությամբ։ Արդյունքում գլոբալ լսարանի կոնտենտն այնքան էլ նշանակալի չէ, մինչդեռ ահաբեկչական խմբերի հարձակումները հաճախ հենց իրենք՝ հանցագործներն են տարածում։ Օնլայն ակտիվիստները նույն մեթոդներն են կիրառում նոր գաղտնիքներ բացահայտելու, ռազմական հանցագործությունները փաստագրելու համար։ Համակարգը հավասարապես արդյունավետ է գործում թե լավ, թե վատ տղաների համար․ ահաբեկիչներն օգտագործում են այն նոր մարդկանց հավաքագրման համար, իրավապաշտպանները՝ խաղաղ բնակիչների ծանր վիճակն ընդգծելու եւ նույնիսկ օգնության հասնելու համար, երբ նրանց վտանգ է սպառնում։ 2016-17 թվականներին Մոսուլի համար մղվող մարտում, որ պատմության ամենափաստագրված պաշարումն է, հազարավոր վիրտուալ դիտորդներ սպասում էին կոնտենտի թարմացումներին՝ անիմջապես տարածելով դրանք։
Թվային ստվերներում ընթացող այս մարտերը ոչ միայն գաղտնիքներ բացահայտելու համար են, այլեւ ճշմարտություններ թաղելու և նույնիսկ սրտեր, մտքեր և գործողություններ ձեւավորելու: Օրինակ, ռուսական ֆեյքերն ու բոտերը ավելի շատ բան արեցին, քան պարզապես խառնվելն էր ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններին: Նրանք օգտագործեցին հին դպրոցի տեղեկատվական փորձն ու թվային մարկետինգի նոր մեթոդները՝ խառը կերպով, իրական կյանքում բողոքներ սադրելու համար, կառավարելով ԱՄՆ-ի տեղեկատվության մեծ քանակ և ազդելով ընտրողների վրա նորագույն պատմության ամենամոտ ընտրություններից մեկում: Օգտագործելով բացառապես առցանց միջոցներ՝ նրանք ներթափանցեցին ԱՄՆ քաղաքական համայնքները այն աստիճանի, որ ամերիկյան իրական, միս ու արյունից բաղկացած ընտրողները շուտով սկսեցին կրկնել Սանկտ-Պետերբուրգում գրած սցենարները՝ վստահ, որ դրանք իրենց սեփականն են: Միջազգային մակարդակում ռուսական տեղեկատվական այս գրոհները հականատոական տրամադրություններ սադրեցին Գերմանիայում ՝ վայրագություններ հորինելով, ինչը պատրվակ դարձավ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա հնարավոր հարձակումների համար` խթանելով էթնիկ ռուսական փոքրամասնությունների քաղաքական հակակրանքը: Ինչպես նաեւ՝ Ուկրաինա իրական ներխուժման համար: Եվ սրանք պարզապես գործողություններ են, որոնց մասին մենք գիտենք:
Այսօրինակ առցանց փոխհրաձգությունները կարող են աննշան թվալ իրական մարտերի համեմատությամբ, որտեղ իրական զենք է օգտագործվում, բայց հիմա դրանք նույնքան կարեւոր են։ Ինչպես հայտարարեց 2017 թվականի ռազմական կոնֆերանսի ժամանակ Հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության նախկին հրամանատար Սթենլի ՄաքՔրիստալը, տեսանելի ապագայում սոցցանցերում տեղի ունեցողը վճռորոշ է լինելու ցանկացած բանավեճի, մարտի եւ պատերազմի համար։ Պատճառն ըստ նրա այն է, որ մարտերը հիմա ընթանում են բուն ճշմարտության համար։ Այս մարտերում «իրականության եւ դրա սուբյեկտիվ ընկալման միջեւ սահմանը լղոզված է լինելու»,- ասում էր նա,- «փաստերը հորինվածքից տարանջատելը բարդ է լինելու անգամ կառավարությունների համար եւ գրեթե անհնար՝ սովորական քաղաքացիների»։
Մաք Քրիստալի մեկնաբանությունները արձագանք ենք գտնում հայտնի դավադրապաշտ եւ դավադրությունների տեսությունների սիրահար Ալեքս Ջոնսի Infowars կայքում , որի կարգախոսն է՝ «կռիվը ձեր բանականության համար է»։ Բայց դա այս դատողությունները ճշմարտացի չի դարձնում։ Մեր անձնական եւ քաղաքական աշխարհընկալման շնորհիվ, որը գնալով ավելի շատ է կախված լինելու առցանց աղբյուրներից, սոցցանցերում ստեղծված պատկերներն ու գաղափարները կարող են ավելի կարեւոր լինել, քան օբյեկտիվ փաստերը։ Ինչպես ասել է ՄաքՔրիստալը․ «Ընկալման ձեւավորումը, թե որ կողմն է արդար կամ որ կողմն է հաղթում, ավելի կարեւոր կլինի, քան փաստացի իրավիճակը»։
Իսկապես, սոցիալական մեդիայի հաղորդագրություններն այսօր ձեւավորում են ոչ միայն կոնֆլիկտների հետեւանքների ընկալումը, այլեւ ազդեցություն են գործում ռազմական արշավանքների ընթացքում որոշումների կայացման վրա։ Ամերիկացի պրոֆեսոր Թոմաս Զեյնթոֆի՝ 2016 թվականի հետազոտության մեջ, որում վերլուծում էր 2012 թվականին Գազայի հատվածում Համասի դեմ իսրայելական զինուժի գործողությունները, արձանագրված էր, որ բախումը կախված էր թվիթերյան առցանց-քննարկումների թեժությունից, գործողությունների արագությունը փոխվում էր նրանից, թե որ կողմն էր առավելություն ստանում առցանց վեճի մեջ։ Զինվորական սպաներն ու քաղաքացիական առաջնորդները հետեւում էին հանրության կարծիքին սոցցանցերում եւ արձագանքում ըստ այդմ։
Երբեմն սոցիալական մեդիայի գրառումները կարող են նույնիսկ հանգեցնել նոր բախումների, հատկապես երբ լարումն ու հակամարտող կողմերի ատելությունը շատ մեծ է։ Շրի Լանկայի կառավարությունը Ֆեյսբուքում բամբասանքի տարածումն էր մեղավոր համարոմ ատելության աճի համար, որը արդյունքում վերածվեց երկրի մուսուլմանական փոքրամասնության վրա դաժան հարձակման 2018-ի մարտին։Հունիսին Հիդկաստանում ագրեսիայի բռնկման հանգեցրին 200 միլիոն օգտատերերի շրջանում տարածվող թեմատիկ նյութերը։ Ֆեյսբուքի ռասիստական գրառումներն ու բամբասանքը շարունակում են սնել Ռոհինյայում եւ Մյանմեում մուսուլմանական բնակչության էթիկ զտումները։
Նման օրինակները վկայում են, որ պատերազմների ընթացքում առցանց գործողությունները կարող են ոչ միայն բախումների ու զանգվածային սպանությունների պատճառ դառնալ, այլեւ յուղ լցնել հակամարտության վրա։ Կրիմինալիստները, որ ուսումնասիրում են բռնությունը այնպիսի քաղաքներում, ինչպես Չիկագոն է, նշում են, որ հանցախմբերի շրջանում բռնության աճը բացատրվում է սոցցանցերում ունեցած բախումներով։ Երբեմն նույնիսկ անարգալից էմոջին կարող է կայծ դառնալ, պատճառներից ամենատարածվածը մոռացված նամակագրությունն է, որ ի ցույց է դրվում լարվածության աճի հետ։ Ի տարբերություն փողոցում տեղի ունեցող շփման (կամ ավանդական բանակցություններում կիրառվող դիվանագիտության), նշանակություն չունի, որ գժտությանը սկիզբ դրած վիրավորանքը արվել է մի տարի առաջ, թե բախման տեղից հարյուր մղոն հեռու։ Նշանակություն ունի միայն մի բան՝ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը հիմա եւ այստեղ, իսկ ինտերնետը երբեք եւ ոչինչ չի մոռանում։ Հեշտ է հասկանալ, թե ինչպես այսպիսի դինամիկան կազդի ապագա բանակցւթյունների եւ զինադադարի վրա, անկախ նրանից՝ դա ապստամբության հանգուցալուծումն է, թե խոշոր միջպետական պատերազմի։ Միշտ մարդիկ կան, որ խաղադրույք են կատարում սռնության շարոնակման վրա։ Եվ համացանցում նրանք երբեք ձայնազուրկ չեն դառնում։
Չնայած վերոնշայլին, սոցիալական մեդիան նոր է սկսել ձեւավորել պատերազմի ապագան։ Աշխարհի միայն կեսն է ապրում առցանց, իսկ «լայքերի պատերազմների» գործիքները այսօր հիշեցնում են 20-րդ դարի պարզագույն ինքնաթիռները։ Իսկապես, նոր արհեսատական բանականությունը գնալով ավելի է դժվարացնում ճմարտության ու ստի զանազանումը եւ միգուցե փոխում է իրականության ընկալման բուն սկզբունքը։ Անցյալ տարվա ընթացքում «արժանահավատ ֆեյքերի»՝ առաջատար նեյրոնային ցանցերի ստեղծած հիպերռեալիստական թվային ֆեյքերի համար անհրաժեշտ գործիքները էլ ավելի հասանելի դարձան։ Այս տեխնոլոգիան ներկայումս կիրառվում է պոռնոգրաֆիայի ստեղծման համար, բայց շուտով կհեղեղի համացանցը քաղաքական գործիչների ռեալիստական տեսանյութերով՝ իրականից չտարբերվող ձայնային նմանակմամբ։ Ինչպեսեւ մնացած ամեն ինչ, այսպիսի կեղծիքները կօգտագործվեն թե քարոզարշավի ժամանակ, թե պատերազմների։ Նման փորձ արդեն կա․ ձգտելով գրավել Մոսուլը՝ Իսլամական պետությունը օգտագործել է իրական ու կեղծ լուրերի քառնուրդ, որպեսզի թույլ տա իր ստորաբաժանումներին նահանջել։ Նույնիսկ ԱՄՆ-ի տեղեկատվական պատերազմի ստորաբաժանումները ներկայումս հմտանում են կեղծ լուրերի տարածման գործում՝ հակառակորդին մոլորության մեջ գցելու համար։ Մի օր մենք կարող ենք նույնիսկ բախվել թվային Տոնկինի ծոցի հեռանկարին, որտեղ իրական պատերազմը կառուցված կլինի ամբողջովին ստերի վրա: (Տոնկինի ծոցի պատահարը բաղկացած է երկու դրվագից, որ տեղի են ունեցել Տոնկինի ծոցում 1964 թվականին ԱՄՆ եւ Հյուսիսային Վիետնամի նավատորմերի մասնակցությամբ։ Երկրորդի արդյունքում ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Տոնկինի բանաձեւերը, որ նախագահ Լինդոն Ջոնսոնին իրավական հիմքեր էին տալիս երկրի զինված ուժերի ուղղակի օգտագործման համար Վիետնամի պատերազմում- Գ)
Այս նորարարությունները փոխում են հակամարտությունների արագությունը, փորձը եւ անգամ ընդգրկումը։ Սոցիալական մեդիայի դարաշրջանում ցանկացած ընտրություն, ցանկացած հակամարտությոն ու բախում միաժամանակ տեղային ու համաշխարհային է։ Նույնիսկ երբ պատերազմի ֆիզիկական փորձառությունը ամեն սերնդի հետ ավելի անծանոթ է դառնում արեւմտյան մարդուն, միաժամանակ դառնալով նաեւ ավելի անձնական, քան երբեւէ։ Մեր ընտրությունը, թե ինչի տակ «լայք» դնենք, ինչը «կիսենք» (կամ ոչ), ձեւավորում է ոչ միայն ընտրությունների կամ ճակատամարտերի արդյունքները, այլեւ այն, թե ինչը կհամարեն իրական մեր ընկերները, ընտանիքն ու աշխարհն ընդհանուր առմամբ։ Ձեզ կարող են չհետաքրքրել պատերազմները, բայց պատերազմի եւ քաղաքականության ապագան մեծապես հետաքրքրված է ձեզնով՝ ձեր մատի կտտոցով։
Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ այստեղ։