«Մագաղաթ» հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Գրիգորյանի «Կարմիր կազմով գիրքը», որ նրա նախորդ՝ «Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը» վեպերի հետ ընդհանուր մտահղացման հերթական մասն է եւ շարունակությունը։ Առկա ժանրային անհստակությունը (գիրքը կարող է ընկալվել թե որպես ինքնուրույն պատմվածքների շարք, թե որպես վեպ, որի յուրաքանչյուր մասը կապկցված է մյուսին սյուժետիկ գծերով), նույնպես մտահղացման մասն է։ Գրքի շապիկին գրված է․
««Առանց մեղքերի ապրելը հետաքրքիր չէ, և ոչ ոք չի՛ ուզում անհետաքրիր կյանքով ապրել…»։ «Կարմիր կազմով գիրքը» մարդ արարածի մասին է, որ ամբողջ կյանքում ձգտելով բացարձակ անկախության՝ ի վերջո, դառնում է սեփական կրքերի կամակատարը»։
Գիրքն արդեն վաճառքում է։
Please follow and like us: