Պոլ Բեատրիս Պրեսիադո/ Հեղափոխության մասին

Դժվար է ասել, թե երբ սկսվեց այս ամենը։ Միգուցե այս հեղափոխության սկիզբը դրեց առաջին #MeToo հեշթեգը, միգուցե՝ մոտ հարյուր սեքս-աշխատավորուհիների՝ Լիոնում Սեն-Նիզյե եկեղեցու գրավմամբ 1975 թվականին։ Իսկ միգուցե որպես մեկնարկ հարկ է նշել 1851 թվականը, երբ աֆրո-ամերիկյան ֆեմինիստուհի Սոջորներ Թրութը սպիտակ կանանց իրավունքների համար Օհայո նահանգի Ակրոն քաղաքում անցկացվող Կոնվենտի ընթացքում վեր կացավ եւ բարձր ձայնով հարցրեց․ «Մի՞թե ես կին չեմ»՝ այդպիսով պատմության մեջ առաջին անգամ ձայնի իրավունք պահանջելով գունավոր կանանց համար։ Դա կախված է նրանից, թե դուք որտեղից եք նայում՝ անձնական դիրքերից, թե տիեզերքից, ազգայինից, թե համաշխարհայինից, եւ նրանից, թե արդյո՞ք ձեզ զգում եք ակտիվ կերպով ներգրավված դիմադրության պատմության մեջ, որը եղել է մինչեւ ձեզ եւ որը շարունակվելու է ձեզնից հետո։ Բայց եթե նույնիսկ մենք չենք կարող գտնել զանգվածային ազատագրման գործընթացի մեկնարկի ճշգրիտ պահը, մենք կարող ենք զգալ վիբրացիաները, որ այն առաջացնում է մարմինների մեջ, որոնց միջով անցնում է։ Չկա եզակի պատում այս գործընացը նկարագրելու համար։ Բնապահպանական, վերֆեմինիստական եւ հակառասիստական շարժումների առանձնահատկությունը ձայների բազմապատկումն է, համասեռ արդյունքների արտաբերումը, լեզուների բազմությունը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Ֆրանսիայում, որը հայրիշխանական, գաղութատրական կայսություններից ամենահինն է ու ամենաագահը (եւ այնտեղ, որտեղ ես հիմա ապրում եմ), մենք հասել էինք դիմադրության եւ պայքարի էներգիա կուտակած ամենի մոբիլիզացիային, որն անհրաժեշտ է նոր վերֆեմինիստական եւ ապագաղութացնող հեղափոխական փուլի մեկնակի համար։

Քսան տարի առաջ արմատական ձախերի գուրու «Տիկուն» խումբը գրել է, որ «աղջիկը» ժամանակակից կապիտալիզմի կոնսումերիզմը ընդունելի ու սովորական դարձնելու մեխանիզմի կենտրոնական դեմքն է, միևնույն ժամանակ օրինակելի քաղաքացի և մարմին, որը լավագույնս մարմնավորում է նեոլիբերալիզմի նոր ֆիզիոգնոմիան: … «Աղջիկ» ասելով «Տիկունը» նկատի ուներ հավանաբար նույնասեռական սպառողին, ինչպես նաև Ֆրանսիայի քաղաքների արվարձանների տիպային բնակարանի՝ աննպատակ կենսակերպ վարող, գունավոր բնակիչներին (ինչպե՞ս է հնարավոր խառնել այս կերպարներին ՝ առանց հոմոֆոբիայի և ռասիզմի մեջ ընկնելու): Նրանք պատկերացնում էին «աղջկան» որպես բարձր մակարդակի ճնշման և երեսպաշտ հնազանդեցման արդյունք, ինչը նրան, փաստորեն, անխուսափելիորեն զրկում էր ցանկացած քաղաքական գիտակցությունից: «Տիկունի» մեր ընկերները չէին կանխատեսում, որ հենց այս խմբերը ՝ երիտասարդ աղջիկները, նույնասեռականները, տրանսվեստիտները և ծայրամասերում ապրող գունավոր մարդիկ են գլխավորելու հաջորդ հեղափոխությունը:

Մի օր, առանց ձախական գուրուներին, նրանց հովվապետերին ու շեֆերին նախազգուշացնելու, բռնաբարված երիտասարդ աղջիկները սկսեցին քշել իրենց բռնաբարողներին ՝ փոշոտ խորդանոցից դուրս բերելով սեռական բռնության և ոտնձգությունների պատմությունները։ Այդպես Թարանա Բըրքի՝ մի քանի տարի առաջ սկսած #MeToo շարժումը վիրուսային դարձավ: Խորդանոցներից դուրս թափվեին եպիսկոպոսներ ու պապեր, ուսուցիչներ և թոփ-մենեջերներ, բժիշկներ ու մարզիչներ, կինոգործիչներ և լուսանկարիչներ: Միևնույն ժամանակ, ամենուր ոտքի էին ելնում գենդերային և ռասայական բռնության ենթարկված մարդիկ՝ տրանսսեքսուալներ, լեսբուհիներ, ինտերսեքսուալներ և հակառասիստական շարժման ակտիվիստներ, տարբերվող մտավոր և ֆունկցիոնալ ունակություններ ունեցող մարդկանց իրավունքների շարժման ակտիվիստներ, գունավոր աշխատողներ, որ կյանքի համար վտանգավոր աշխատանք են կատարում, բոլոր սեռերի սեքս-աշխատողներ, որդեգրված երեխաներ ՝ զրկված իրենց անուններից և անցյալից և շատ ուրիշներ: Այս տարվա փետրվարյան ընդվզումների ֆոնին «Սեզար» (ֆրանսիական «Օսկար») կինոմատոգրաֆիական մրցանակը վերածվեց ապագաղութացման եւ վերֆեմինիստական ուժերի՝ Բաստիլի գրավման հեռուստատեսային ցուցադրման: Գլխավոր դերում հանդես եկավ դերասանուհի Այսա Մայգան՝ դատապարտելավ կինոյի ինստիտուցիոնալ ռասիզմը: Երբ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը հանձնեցին բացակա Ռոման Պոլանսկուն (բռնաբարողը երբեք չկա, բռնաբարողը չունի մարմին), մեկ այլ դերասանուհի՝ Ադել Էնելը, վեր կացավ եւ ռեժիսոր Սելին Սյամմայի հետ թիկունքն արեց կինոյի աքսակալներին ու հեռացավ։ Երկու օր անց Վիրջինիա Դեպանտը միացավ Մայգային, Էնելին և այլոց և, դատապարտելով Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի նեոլիբերալ բարեփոխումները որպես մեղսակցություն ճնշման քաղաքականությանը` ինչպես սեռական, այնպես էլ ռասայական, հայտարարեց ճնշված փոքրամասնությունների համընդհանուր գործադուլ․ «Եվ հիմա մենք վեր ենք կենում և դուրս գալիս»:

Մենք վեր կացանք ու դուրս եկանք հազարներով՝ ընդհուպ մինչեւ մարտի յոթի ակցիան՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին։ Մենք դուրս եկանք Փարիզի փողոցներ, եւ գիշերը դարձավ տեխնո-վհուկների հավաք, որոնց հետապնդում է ոստիկանությունը։ Բայց ոչ ոստիկանությունը, ոչ արցունքաբեր գազը, ոչ անձրեւը չկարողացան տապալել բողոքի ցույցը։ Ես երբեւէ ավելի գեղեցիկ երթ չեմ տեսել՝ տատիկներն ու նրանց թոռնուհիները, միսեռականներն ու նատուրալ-դիսիդենտները, բոլոր սեռերի խռովարարները, ցիսգենդերնեը եւ տրանսվեստիտները, աֆրո-եվրոպացիները, արաբներն ու հակառասիստ սպիտակները, մարդիկ, որ խոսում են բերանով եւ մարդիկ, որ խոսում են ժեսթերի լեզվով, քայլող մարդիկ, եւ մարդիկ՝ հաշմանդամի սայլակով, ներգաղթյալներ, կապույտ օձիքներ, սեքս-աշխատավորներ։ Մենք այլեւս չէինք քննարկում՝ գնա՞լ նայելու Պոլանսկու ողորմելի ֆիլմերը, թե՞ ոչ։ Մենք խոսում էինք հեղփոխությունից։

Այո, թեպետ հնարավոր է՝ դուք չեք իմացել այդ մասին, բայց մենք տրանսֆեմինիստական ապագաղութացման ապստամբության եզրին էինք․ մենք հավաքել էինք մեր կոմանդոսներին եւ, ինչպես սապատիստներն են ասում՝ «մենք սանձել էինք մեր կատաղությունը»։ Բայց այս ամենը տեղի ունեցավ բառացիորեն մի քանի օր առաջ, նախքան Քովիդ19-ը փակի տակ կառներ Ֆրանսիան եւ աշխարհի մեծ մասը, ինչի հետեւանքով մենք բոլորս ստիպված եղանք ինքնամեկուսանալու մեր տներում, ինչի հետեւանքով մեր մարմինները դարձան զուտ բիոլոգիական օրգանիզմներ՝ ընկալունակ վիրուսի տարածման եւ վարակման տեսանկյունից, ինչի հետեւանքով մեր պայքարի մատվարությունները անջատ-անջատ, իսկ մեր ձայնը փշուր-փշուր եղավ։

Եթե համաշխարհային տեխնոհայրիշխանական կապիտալիզմը ցանկանար Հոնկոնգից մինչեւ Վարշավա ու Բարսելոնա դիսիդենտական շրժումների ոչնչացման համար համընդհանուր մարտավարություն մշակել, չէր կարողանա ավելի լավ բանաձեւ գտնել, քան վիրուսի պարտադրածն էր՝ տնային կալանք եւ սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված անվտանգության միջոցառումներ, ինչպես նաեւ նորագույն թվային վերահսկողություն պոտենցիալ վարակակիր հեռա-քաղաքացիների նկատմամբ։ Շոկի վարդապետությունը, որ բացահայտեց Նաոմի Քլայնը եւ դրա պարզ տեսանելի փուլերը՝ «բնական» աղետի գործիքավորումը, արտակարգ դրության հայտարարումը, ճգնաժամի վերածումը կառավարման ռեժիմի, բանկերի եւ վերազգային կորպորացիաների փրկությունը եւ հազարավոր մարդկանց բախտի քմահաճույքին թողնելը, եւ ադպես շարունակ՝ քիչ-քիչ ծավլվեց մեր աչքի առջեւ համաշխարհային մասշտաբով։ Այս ամենը տեղի է ունենում իրականում, սակայն փստելը, որ Քովիդ19-ի ազդեցությունը անհատական ու կոլեկտիվ գիտակցության վրա հաշվի չառնող համարժեք մարտավարական դիմադրությունն անհնար է, նշանակում է բնական դարձնել ճնշումը, ընդունել այն որպես անհրաժեշտություն, կապիտալիզմին տալ ստորագրած «մաքուր չեկ» դեպի ապոկալիպսիս։

Պետք չէ դիմել կրոնին՝ հասկանալու համար հասարակական ու քաղաքական փոփոխությունների ընդգրկումը, որ հարուցել է Քովիդ19-ի համավարակը, ինչպես մի հսկայական տեխնո-շամանական ծես «աշխարհի կանգառի» համար։

Ի՞նչ կարող ենք մենք իմանալ Քովիդ19-ի նեոլիբերալ կառավարման մասին, եթե դիտարկենք այն ապագաղութային տրանսֆեմինիզմի եւ հակառասիզմի դիտանկյունից։ Հենց այսպիսի պահերին մենք պետք է ֆեմինիստ եւ ապագաղութային քաղաքական տեսաբան Ֆրանսուազա Վերժեսի բառերով ասած՝ ակտիվացնենք ուտոպիական մտածողությունը որպես ապստամբության էներգիա եւ վառելիք, որպես երազանք ազատագրման մասին եւ որպես մերժման ժեսթ։ Մենք պետք է ընդունենք, որ Քովիդ 19-ի կառավարումը ծնեց ոչ միայն քաղաքկան ատակարգ դրություն եւ հանրային օրգանիզմի հիգիենիկ կարգավորում, բայցեւ այն, ինչ Ֆելիքս Գվատարիին ու Բյուլի Ռոլնիկին հետեւելով կարելի է անվանել միկրոքաղաքական արտակարգ դրություն՝ գիտակցության, ընկալման, իմաստի եւ նշանակության ենթակառուցվածքի ճգնաժամ։ Եվ այս միկրոքաղաքական բացահայտումը մեր միակ հնարավորությունն է։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: