Մարիամ Կարապետյան / Փաստաթղթեր խոհանոցից

Բանաստեղծություններ՝ գրված 10 րոպեում՝ մակարոն խառնելիս

(Գազը նոր էին տվել, թույլ էր, մակարոնը երկար էր բովվում։
Հ․ Գ․ Բա որ կետադրական նշաննե՜րը հանեի․․․)

ՍԱ ՊՈԵԶԻԱ ՉԷ։

***
Ծորակը երկար բացեցի,
շատ հոսեց,
ափսոսեցի,
մազերս թափեցի ուսերիս,
երկար էին,
Հայելուն երկար նայեցի․․․

***
Ամեն օր հեքիաթ եմ պատմում,
ամեն օր նոր բան։
Ցանկացած բառով սկսվող,
Որ բառի անունը կուզես՝
տուր։
Ես հեքիաթասա՜ց եմ,
բարի լո՜ւյս, ավելի ճիշտ՝
Բարի երեկո։

***
Դուռը բացվեց։
Կողքի սենյակն աղոտ էր
երևում։
Ոտքս դուրս դրեցի։
Ներս քաշեցի։
Վախեցա․․․

***
Էս է, որ կա,
բա ի՞նչ։
Կարաս պատուհանը բացես։
Մաքուր չի,
մաքուր չի․․․

***
Բա ճտճտո՜ցը․․․
Էն, որ յուղը նոր ես ես դնում։
Թավայի մո՜տ մնա,
Տա՜ք ա։
Դրսում էլ։
Հուլի՜ս ա․․․

***
Կորոնա՜ն,
գրականությո՜ւնը,
դրա՜նց տեսեք։
Հազար ու մի գո՜րծ կա։
Թարգը տվեք։

***
Սարը երևում է։
Տեղն ասե՞մ։
Աչքերդ որ բացես,
Երևում ա։
Լուրջ։
Համարյա սկզբից երևում ա։
Բարձր չէ։

***
Էլի ճոճվում ա։
Ուզում ես՝ անշարժ մնա։
Մեկ ա՝ ճոճվում ա։
Լվացքը։
Քամին։
Դու ես ճոճվում։

***
Բա՜ն ասա,
մի բա՜ն ասա,
թեկուզ հազար բա՜ն ասա
ավելի լավ ա՝ մի ասա,
մոտս արի։

***
Չգիտեմ՝
ինչ ա լինելու։
Լուսամուտից չի երևում։
Աչքերից էլ չի երևում։
Ուր ուզում ես՝
նայի,
թեկուզ Ֆեյսբուք։

***
Չգիտեմ էլ՝
տան պատուհաննե՞րը լվամ,
Ֆեյսբուքի՞նը,
գուցե երեկվա օ՞րը․․․
Չէ, հատակը մաքրեմ
նոր գործիքով՝
Տելեմարկետի։
Ո՜ւխ․․․

Չարի վերջը

Բաժակ շրջեմ,
դանակ սրեմ,
Մոտ գաս,
ասեմ՝ արի,
հեռանաս, ասեմ՝
էլի արի։
Նամակով։
Թեկուզ Ֆեյսբուքում։
Թեկուզ ֆեյսբուքում
նակակով․․․

***
Հեռախոսիս պաշտպանիչ շերտը
ճաքել ա,
էլի գցել եմ։
Բառերի կեսը չի երևում։
Կեսից չեմ հասկանում։
Նկարները չեմ տեսնում։
Կարոտում եմ․․․

Please follow and like us: