Պոլ Բեատրիս Պրեսիադո/Կենսաքաղաքականությունը դեղագորածության ու պոռնոգրաֆիայի դարաշրջանում

Արտակարգ դրության հայտարարման շնորհիվ համավարակները  վեր են ածվում նորամուծությունների մեծ լաբորատորիաների, մարմնական միջոցառումների եւ իշխանության տեխնոլոգիաների վերակազմավորման առիթի։

Համեմատելով  բորոտության կառավարումը  ժանտախտի կառավարման հետ եւ վերլուծելով անցումը առաջինից երկրորդին՝ Ֆուկոն ցույց տվեց, թե ինչպես են նոր ժամանակներում կիրառվում իշխանությունն արդյունավետ դարձնելու կարգապահական  հնարքները։ Մինչ բորոտների նկատմամբ կիրառվում էին մահվան քաղաքականության միջոցներ, որոնք հեռացնում էին նրանց՝ դատապարտելով եթե ոչ ֆիզիկական, ապա առնվազն սոցիալական մահվան՝ համայնքի սահմաններից դուրս կյանքի, ժանտախտի դեմ պայքարի ճիգերը, որ արվում էին Նոր ժամանակի սկզբին, ուղեկցվում էին քաղաքի կարգապահական կառավարմամբ՝ քաղաքի խիստ հատվածայնացմամբ եւ յուրաքանչյուր մարմնի մեկուսացմամբ իր տան մեջ։

Քովիդ19-ի դեմ պայքարող երկրների մարտավարությունները ներկայացնում են կենսաքաղաքական տեխնոլոգիաների երկու բոլորովին տարբեր տեսակներ։ Առաջինը, որ հենվում է ամբողջ բնանկչության տնային մեկուսացման վրա, եւ կիրառվել է սկզբում Ուհանում (Չինաստան), ապա Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, հետո նաեւ Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում, խիստ կարգապահական միջոցառումներ է կիրառում, որոնք շատ առումներով չեն տարբերվում 18-րդ դարի՝ Ֆուկոյի նկարագրած մոտեցումներից։ Տարածքային խիստ սահմանափակում, քաղաքների մուտքերի փակում,  տարածքներից դուրս գալու արգելք։ Բոլորին հրամայված է մնալ տանը։ Եթե անհրաժեշտ է տնից դուրս գալ, դա պետք է անել մենակ՝ խուսափելով հանդիպումներից։ Վերահսկումն ամենուր է։ Բոլորը փակված են վանդակում, բոլորը նստած են պատուհանի մոտ։ Միայն քաղաքային ծառայողները, բժիշկների բրիգադները եւ ոստիկանները կարող են տեղաշարժվել փողոցներով, մի վարակված մարմնից դեպի մյուս վարակված մարմինը, մի դիակից դեպի մյուսը՝ «ագռավները» կամ «տերմինատորները», որոնց կարելի է թուլ տալ մահանալ․ դրանք բանվորներ են, որպես կանոն այլազգի, «որոնք տանում են հիվանդներին, թաղում մահացածներին, մաքրում են եւ կատարում բազմաթիվ սեւ ու ոչ պատվաբեր գործեր»։ Վերընթերցեք «Հսկել եւ պատժել» աշխատության՝  Եվրոպայում ժանտախտի դեմ պայքարի մասին գլուխը ե զարմանքով կհայտնաբերեք, որ համաճարակների կառավարման առումով  ֆրանսիական քաղաքականությունը հարյուրամյակների ընթացքում   նշանակալի փոփոխություններ չի կրել։ Այստեղ գործում է ճարտարապետական սահմանի տրամաբանությունը, որը շեշտը դնում է ոչ միայն տնային կարանտինի վրա, այլեւ՝ հիվանդանոցային մեկուսացված պալատներում վարակը բուժելու։ Այս միջոցառումները չեն ապացուցել իրենց լիարժեք արդյունավետությունը։

Երկրորդ մարտավարությունը, որ իրականացվում է մասնավորապես Սինգապուրում, Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում ու Ճապոնիայում, նախատեսում է անցում կարգապահական եւ ճարտարապետական վերահսկման ժամանակակից մեթոդներից դեպի դեղագործական պոռնոգրաֆիկ մեթոդներ։Շեշտն այստեղ դրվում է վարակված անհատներին հայտնաբերելու վրա, թեստերի քանակի բազմապատկման եւ բջջային հավելվածի միջոցով հիվանդների մշտական թվային վերահսկման վրա։ Բջջային հեռախոսները եւ բանկային քարտերը դառնում են հսկման գործիքներ, որոնք թույլ են տալիս ուշադիր հետեւել առանձին մարմիններին, որ կարող են վարակի կրողներ լինել։ Մեզ պետք չեն կենսաչափական ապարանջաններ։ Բջջային հեռախոսը լավագույն ապարանջանն է։ Ոչ ոք նանից չի բաժանվում անգամ քնած ժամանակ։ GPS-ը տեղեկացնում է ոստիկանությանը ցանկացած կասկածյալի տեղաշարժման մասին։  Մարդու ջերմությունն ու այլ կենսական  ցուցիչները ռեալ ժամանակում հսկում է  կիբեռավտորիտար աչքը։ Այստեղ հասարակությունը օգտատերերի համայնք է, իսկ ինքնավարությունը՝ առաջին հերթին թվային տիրապետություն եւ մեծ տվյալների կառավարում։ Ապրիլին Apple եւ Google ընկերությունները պայմանագիր ստորագրեցին Քովիդ19-ի համար սմարտֆոններին հետեւելու նպատակով ստեղծված հավելվածի մասին։ Թեստավորման դրական արդյունքի դեպքում հավելվածը տեղյակ է պահում առողջապահական մարմիններին, ապա՝ բոլորին, ում հեռախոսը մոտեցել է վարակվածի հեռախոսին վերջին տասնչորս օրվա ընթացքում։ Սակայն քաաքական իմունիզացիայի այսպիսի միջոցները նոր չեն եւ նախկինում էլ են կիրառվել այսպես կոչված ահաբեկիչներին հայտնաբերելու ու կալանավորելու նպատակով։ 2010-ականների սկզբին, օրինակ,  Թայվանը օրինականացրեց բոլոր տեսակի սեքս-հավլվածների հասանելիությունը ՁԻԱՀ-ի տարածումը եւ համացանցի միջոցով մարմնավաճառությունը կանխելու ցուցադրական նպատակով։  Քովիդ-19-ը օրինականացրեց եւ ընդլայնեց  կենսահսկման այսպիսի պետական գործունեությունը եւ թվային վերահսկումը՝ ստանդարտացնելով այն եւ դարձնելով «անհրաժեշտ»՝ ժողովրդի առողջության եւ իմունիտետի պահպանման համար։ Այնուամենայնիվ, թվային հսկման ծայրահեղ միջոցներ կիրառած կառավարությունները մինչ օրս չեն փորձել ոչ արգելել վայրի կենդանիների վաճառքն ու օգտագործումը, թռչունների ու կաթնասունների բուծումըը, ինչը վիրուսների (այդ թվում՝ SARS-COV-2)   ի հայտ գալու պատճառ դարձավ, ոչ էլ  կրճատել CO2-ի արտանետումները։ Արդյունքում բարձրացավ ոչ թե հանրային իմունիտետը, այլ քաղաքացիների հանդուրժողականությունը պետության եւ խոշոր ընկերությունների կողմից կիբեռնետիկական վերահսկման նկատմամբ։

Քովիդ 19-ի քաղաքական կառավարումը որպես կյանքի եւ մահվան կառավարում ձեւավորում է նոր սուբյեկտիվություն։ Այն, ինչ կհորինվի ճգնաժամից հետո, իմունիզացված հասարակության նոր ուտոպիան է եւ մարդկանց մարմնների նկատմամբ բարձրտեխնոլոգիական վերահսկման նոր ձեւը։  Նորազատական  տեխնիկական-հայրիշխանական հանրույթների անհատները՝ այն հանրույթների, որոնց ստեղծման թնթացքում վրա հասավ Քովիդը, չունեն մաշկ, նրանք անշոշափելի են, նրանք չունեն ձեռքեր։ Նրանք չեն փոխանակվում նյութական բարիքներով եւ չեն վճարում կանխիկ։ Նրանք թվային սպառողներ են՝ զինված բանկային քարտերով։ Նրանք չունեն շուրթեր եւ լեզուներ։ Նրանք չեն խոսում ուղղակի, այլ թողնում են ձայնային հաղորդագրություններ։ Նրանք չեն հավաքվում իրար հետ եւ ժամանակ չեն անցկացնում միասին։ Նրանք արմատապես ան-հատական են։ Նրանք չունեն դեմքեր, նրանք ունեն դիմակներ։ Գոյություն ունենալու համար նրանց օրգանական մարմինները թաքնված են բազմատեխնիկական միջնորդավորումների անվերջանալի շարքի տակ, շղարշված կիբեռնետիկական պրոտեզների բազմությամբ, որոնք գործում են որպես թվային դիմակներ՝ էլեկտրոնային փոստի, Ֆեյսբուքի, Ինստագրամի, Զումի, Սկայպի հաշիվների  հասցեներով։ Նրանք մարմնական գործակալներ չեն, այլ հեռահաղորդակցական արտադրանք՝ նրանք կոդեր են, պիքսելներ, բանկային հաշիվներ, դռներ առանց անունների ու հասցեներ, որոնց «Ամազոնը» կարող է առաքել պատվերներ։

Քովիդ 19-ը  տեսանելի դարձրեց հանրային մարմնի ոչ արտադրական հատվածների քարտեզը  նոր դեղագործա-պոռնոգրաֆիկ համակարգի շրջանակում՝ նրանց,  որ  ժամանակավրեպ են դառնում տեխնիկական-թվային արտադրության նոր իրադրության մեջ։ Դրանք բնակչության այն հատվածներն են, որ արդեն լքվել էին  կենսաքաղաքական սահմանից այն կողմում, բայց այսօր կրկնակի խոցելի են․ տարեց մարդիկ՝ մասնավորապես նրանք, որ տաղավորված են մահվան արդյունաբերության մեջ, որ մեզ հայտնի է ծերանոցների տտեսքով, մարդիկ, որոնց համար շատ ուշ է վերափոխվելը  տեխնա-կիբռնետիկական սուբյեկտների, մարդիկ, որ համարվում են հաշմանդամ՝ հատկապես նրանք, որ տեղակայված են մահվան գործարաններում՝ մեզ հայտնի իբրեւ հաշմանդամների տներ, մահվան արտադրության մեջ փակված քրեականները, որ հայտնի են մեզ որպես բանտեր եւ ժամանակավոր մեկուսարաններ, զուգահեռ  տիեզերքներ՝ ամբողջովին դուրս եկող համացանցի շուկայական պղպջակի սահմաններից։ Անտուն մարմինները (կենցաղային կարգապահության, ինչպես նաեւ՝ թվային սպառման ու վերահսկման  հակառակ կողմում) համարվում են հանցագործ արդեն իսկ կալանքից խուսափելու փաստով եւ մեկուսացված են խնամքի կենտրոններում ու պահման վայրերում, որոնք խոստանում են ավելի շուտ վարակվել, քան ապաքինվել։  Այս վարձու աշխատանքն ինքնին կալանքի ինստիտուտ է, ինչը երբեւէ այսպես պարզ չէր եղել, ինչպես այսօր, քանի որ մենք վկաներն ենք, թե ինչպես «հիմնական» արտադրությունների աշատակիցներին որպես դե-մունիզացված սուբյեկտների դաժանաբար հարկադրում են աշխատանքի այնպիսի վայրերում, որտեղ կյանքի համար մահացու վտանգ է առկա։ Նյու- Յորքի մետրոպոլիտենը բազմամարդ է, ինչպես երբեւէ չի եղել, քանի որ տեղափոխման կառավարումը կտրուկ կրճատել է գնացքների թիվը։  «Հիմնական» արտադրությունների աշխատակիցները, որոնց ստիպում են աշատանքի գնալ, որպես կանոն ցածր եկամուտ ունեցող մարդիկ են, որպես կանոն՝ ներգաղթյալներ, որպես կանոն՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Նրանց հարկադրված շարժը նույնպես ազատազրկման ձեւերից է։ Նրանց բոլորի համար ավանդական քրեակատարողական հաստատությունները , ներառյալ հիանդանոցները, ներկայումս նմանվում են ոչ թե անկլավների, որտեղ պահպանվում է հասակրակական կարգ ու կանոնը, այլ թույլ օղակների մուտացվող կենսա-մահաքաղաքական շղթայում

Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: