ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ54/ Դոխտուրական դիսո «Կայֆն ու կենսաբազմազանությունը» թեմայով/ Գևորգ Գիլանց

(թավշի և շուշաթղթի էկզիստենցիալիստական նմանությունը Վարդիշաղ տատի հյուսիստիզբոներում)

Սիրելի ֆուբոլիստներ ջան, կհիշե՞ք, որ բակի ֆուտբոլի ժամանակ բիձեքից մեկը որ հոգնում էր, խաղը կանգնացնում էր ու ասում. «Մի րոպե, ես մի հատ պենալ խփեմ ու գնամ, դուք շարունակեք խաղալ»։ Հա, քանի հակառակորդի դարպասի մոտ ֆուտբոլոլա է (ասել մեր Մարինան), էդպիսի մի արտահերթ պենալ եմ ուզում խփեմ ու գնամ իմ թարգմանությունների հետ «քյալլա տամ»։
Դե երևի հասկացաք, թե ինչն է ստիպել էսպես հապճեպ գնդակին մոտենալ…
Ի վերջո երեկ ի՞նչ է տեղի ունեցել։ Առանձնապես ոչի՛նչ, եթե հաշվի առնենք աշխարհի բազմաթիվ խորհրդարաններում տեղի ունեցող ծեծկռտուքները, բայց…
Հիշո՞ւմ եք, որ ասում էի, թե իմքայլականները սերժենցից անցել են, լոք են արել և եղջերու են ձեռք բերել… Պարզվեց՝ ոչ թե լոք են արել, այլ թռիչք, և հիմա ոչ միայն եղջերու ունեն (հիշեցնեմ. բուն գրաբարով՝ алень) և թութակներ (հիշում եք չէ՞ Վիսոցկու երգի միջի թութակին. «Жираф большой, ему видней…»), այլև հյուսիստիզբոնական լեզվից մեզ անցած շակալ կենսատեսակից, ընդ որում մի երեք-չորս առանձնյակ։ Խնդրում եմ չխառնել մեր շնագալի հետ։ Խորքային իմաստով այս նոր կենսատեսակը մի ամբողջ երևույթ է, որը մեզ քաջ հայտնի է դեռևս սերժանտական բուծարաններից. տիրոջ ներկայությամբ, և նրա հովանու ներքո, նրանք որպես կանոն լինում են նուրբ, քնքուշ ու փխրուն, բայց նաև… Չեմ ուզում Գրողուցավի դաշտը աղտոտել՝ բնրոշումներով, որոնք մեկ հրապարակախոսական նյութերին են հարիր, մեկ էլ դրանց մեծ վարպետ Վարդիշաղ տատին, որը տիրապետում է դրանց պորֆեսիոնալ մակարդակով, իսկ ես՝ սիրողական… Այս տեսակի փայլուն օրինակ է «Մաուգլի» մուլտի նուրբ, քնքուշ, փխրուն ու փափկասուն շակալը, էն որ Շերխան վագրին ասում էր «а мы пойдем на север»… Որպես կանոն այս քնքուշ էակներն անհատի երկվություն են ունենում (հյուսիստիզբոնյան գրաբարով՝ раздвоение личности), մեկ հոգեբանական բռնության զոհ են, մեկ՝ ամբարտավան հոխորտախոսներ, հետևից վրա տվող քաջեր, մեկ՝ խիստ գրագետ հեղափոխականներ, մեկ էլ՝ իրենց իսկ անգրագետ հարևանը…
Բայց ամենավատն այն է, որ մի շա՜տ մեծ բացասական կողմ ունեն՝ շուտ են խոնավություն քաշում… Նույնիսկ հեքիաթից են խոնավություն քաշում։ Հիշում ե՞ք «Золотая антилопа» մուլտը, էն որ այծքաղը (կամ այծեղջերուն) կճղակով քարին է խփում, իսկ ընկերը՝ սիրուն տղան, ոսկի է հավաքում։ Հիշեցի՞ք։ Մեր դեպքում (դե հո լրիվ չէին նմանակի, հեղինակայինի խնդիր կառաջանար) այծքաղի փոխարեն ձեզ արդեն հայտնի եղջերուն հարմար դիրքավորվել էր հայտնի բուրգի վերևում, որ տղային ապահովագրի, երաշխավորի, և կճղակով խփում էր սյունաց քարերին, իսկ իր հովանավորյալ սիրուն տղան պղինձ ու մոլիբդեն էր հավաքում, որ դաձնի դոլլար ու ոսկի… Իհարկե, կարող են ասել, որ դրանով մեր սյունաց քարերի պղինձն ու մոլիբդենը խլում էին խոհանոցներից լայվ անող ագահ թագավորի ագահ փեսայից, բայց դրանից ոսկին ու դոլարը նորից պղինձ ու մոլիբդեն չեն դառնում… Ընդհանրապես թավիշը շուտ է խոնավություն քաշում… Չգիտեմ, բնակված շենքի պատերից է, թե այլ պատճառ ունի, բայց քաշում է ու քաշում… Ինչպես մեր թիմի գերմանական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստուհի Արփին է ասում (Մախսուդյան), էդ շենքն էկզիստենցիալ հատկություններ ունի, խոնավություն է փոխանցում՝ անկախ ներսինների ուզել-չուզելուց։ Ես իհարկե առաջարկ հնչեցրի, որ շենքը տան թագավարակից չվախեցող էկզիստենցիալիստ արվեստագետներին (սրանք էստեղ կխմեն-կկռվեն, էնտեղ՝ կբաարիշեն), թավշականերն էլ թող իրենց դայակ-դաստիարակների հետ տանից skyp-ով աշխատեն (շատ-շատ իրենց հեռախոս ու նոութի էկրանները ջարդեն, ոչ թե քիթումռութ), բայց դե ասած հյուսիստիզբոներեն՝ «ռազմեչտալսյա»…
Մի խոսքով, հիշում եք. երեկ թավշապարտեզի դայակի համբերության բաժակը վերջապես լցվեց, ու ինքը ստիպված եղավ հոգեբռնարարին բացատրել, որ թավիշն ու շուշաթուղթն իրականում շա՜տ նման են… Ով էր սկսել, ով էր մեղավոր՝ կարևոր չէ, վարքն է կարևոր, քանի որ թավիշը սկսել է շուշաթուղթ (հղկաթուղթ) դառնալ, թիմը՝ ոհմակ։ Ես իհարկե դեմ չէի լինի, եթե թիմը վերցներ հղկաթուղթն ու մշակեր մեր օրենդրությունը, պետական կառավարման համակարգը… Բայց ճիշտ հակառակ ընթացքի է նման, ոնց որ թե թիմը դառնում է թավշյա զգեստով ոհմակ… Էսպես որ գնա՝ հլու հնազանդ թվցող ուժեղ առանձնյակները հարմար առիթ են ման գալու, որ խժռեն առաջնորդին, որը դեռ կարծում է, թե ինքը թիմի ավագ է, ոչ թե ոհմակի առաջնորդ.. Ու եթե իրոք էդ անաստված պատերը չափից շատ խոնավություն փոխանցեն, իրենք էլ կարող է մի-մի ռուլոն շուշաթուղթ նվեր ստանան, որ կախեն իրենց խոնավություն փոխանցող կաբինետների արտաքնոցներում, զուգարանի թղթի փոխարեն…
Քանի որ սա արտահերթ պենալ էր և կասկած ունեմ, որ էլ ոտքիս գնդակ չի դիպչի (նոր դաշտ մտածները հերթ չեն տա), ավարտեմ իմ ելույթը դեռևս առաջին փոխանցմանս մեջ հիշատաված մեր ընկեր Բարսեղյան Լևոնի երեկվա ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով. «Լևոն ջան, կոնցլագերից մենք ընդամենը մի քանի ամսով էինք դուրս եկել, ոգևորության վրա հիմնված գերմարդկային ճիգի հաշվին, հիմա դանդաղ ու հաստատուն սկսել ենք ետ սահել կոնցլագերի փոսը, քանի որ կոնցլագերը էդ շենքի պատերից եկող խոնավության հետ ներծծվում է ամեն օր, կոնցլագերը գլուխներում է։ Իսկ մենք կարծես թե չագուչով սեփական մատին խփողի մասին անեկդոտի օրն ենք ընկնում, կամաց-կամաց»…
P.S.
Պատմում եմ վերոհիշյալ անեկդոտը, եթե չգիտեք, կամ չեք հիշում։
Ուրեմն մեկը երկաթգծի ռելսին նստած մուրճով խփում է մատին ու ցավից ոռնում է։ Անցորդը հարցնում է.
– Ախպեր ջան, էս ի՞նչ ես անում։
– Կայֆ եմ բռնում։
– Ո՞նց, արա մատդ ցխել, արունլվիկ ես արել։
– Ապե, մեկ-մեկ որ փուստ ես գալիս է՜… Կա՜-ա՜-ա՜յֆ…
– Հիմի ուզում եմ հարցնել ընկերներս. «Երկու տարի առաջ ի՜նչ կա՜յֆ էր, չէ՜՞»…

Please follow and like us: