Վերջապես շպռտված «Գրողուցավի» դաշտ եմ մտնում ու … վայ մամա ջան, էս ինչ արեցի, ինձ համար «մտքում գրող» հայտնի գրող էի, ինչ գրում էի, հիանում էի, աշխարհի չեմպիոն էի, հենա-հենա Տոկիո էի գնում:
Դե էլ էս ա…
Էս մեր տղաներն էլ կարծես, Սաթի տատիիս ասած, բյուլերը կոխ են տալիս: Ճիշտ ա իրանք սկզբում կարծես ուրախացան մեր մուտքով, բայց հետո սկսեցին մեզ՝ աղջիկներիս, մեկը մեկին հակասող բաներ ասել, շփոթացնել. Մեկ՝ հարձակվող եք, մեկ՝ դարպասապահ, մեկ էլ ՝ հենակետային:
Հա, հենակետայինի ծանր ու չգնահատվող /էս էլ հո դուք եք ասել/ դիրքը՝ մեզ, հարձակումը, գոլերն ու դափնիները՝ ձեզ: Ոնց որ միշտ՝ գենդերը հուպտալիզացիա արավ: «Բայց դէ էլի վոշը բան էլի»՝ կասեր դասական մեղրեցին:
Ուրեմն, Մարինան խաղն ուժեղացրել ա շախմատային քայլերով, ու մի մատ խորքից տրամաբանական գրոհ ա ձեռնարկում՝ ֆրանսիական պաշտպանությունից մինչև թագուհու գամբիտ, Արփին /Մախսուդյանը/ առողջապահական հնարքներ ա կիրառում ու հզոր դարպասապահ ա բերել: Հա ինչ անենք, որ Ջոնի Բրջոնի ա նայում, բա պարետ մարդ ա, չիմանա՞ մի բուռ ազգի կես բուռը ինչով ա ապրում: Դե ես էլ, ես… դե հա մտքում գրելու արագությունը չունեմ ու հիշողությամբ եմ խաղում, բայց մյուս կողմից էլ՝ ոչ միայն մաթեմատիկան ու առատաձեռնություննա իմ արյան մեջ, այլ նաև սպորտը ու ինչ- ինչ, ֆուտբոլի կանոններին տիրապետում եմ: Անկյունայինը՝ գիտեմ, խաղից դուրսը՝ գիտեմ, ձեռքով խաղալ չկա՝ գիտեմ, գոտկատեղից ներքև խփել չկա.. չէ, չէ սա բոքսից էր: Վայ տատի, տատի… Սաթիկ տատիս ասում էր.
-Էդ տելեվիզորով բոքս չկա՞, միացրեք մի քիչ լնջեմ….
Բա ո՞նց չասեմ. այ Գրիգոր ջան, այ պրոֆեսիոնալ ջան, ճիշտ ա ֆուտբոլի կանոնները գիտեմ, բայց կոնկրետ շպո-բան չկա՞: Չնայած ես շպարգալկայից ե՞րբ եմ խերվե՞լ որ…
Մի անգամ ուսանողական կարանտինի ժամանակ, էն ինչ խայտառակվել խայտառավեցինք ես ու ТОЭ –ի (սա հայհոյանք չի, ոչ էլ դիմելու ձև, սա «Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ» առարկայի ռուսերեն հապավումն ա) իմ դասախոս Ավետիսյան Լարիկը, երբ ես էն անտեր տրանֆորմատորների հավասարումների շպոն հանել էի ու համառորեն սպասում էի, որ գա ինձ բռնի: Դե սովորեիր, էլի, էսօր հո կհասկանայիր էդ, Արփիկ տատիիս ասած, «խելքի պուտուկ դափ-դատարկ» մանդատավորներին. էլ ֆինանսների տրանսֆորմացիա, Էլ գեներացիա… տո հենց գրողուցավացիա…
Ասա՝ այ Սաթիկ, շպոն քո ի՞նչ բանն էր, շըփ-թըփ սարքեիր, ոնց որ փիլոյի քննություններին էիք սաղ կուրսով անում… Շըփ-թըփ ասացի, ուրիշ բան հիշեցի.
Կիսուրս ասում էր՝ կանայք (բայց դե տղամարդիկ էլ են էլի մարդ, էնպես որ սա իրանց համար էլ ա կիրառելի) լինում են երեք տեսակ (պարզ ա չէ՞, որ էս նոր ժամանակներում միքսերն էլ են կիրառելի). «Կըլդրմ կըփ», «Շըլդրմ շըփ», «Հըլդրմ հոփ»: Բացատրեմ.
«Կըլդրմ կըփ». աշխատումա ա դիք – դիք, ցուցադրական, մի խոսքով՝ ինքն իրանից գոհ, արած գործը քիչ, ներկայացումը շատ.
«Շըլդրմ շըփ». էս տեսակը մի ձեռքով մի քանի գործ ա անում, ամեն ինչ հասցնում, մեկ-մեկ էլ ինչ որ բան փչացնում, բայց ցուցադրելու մասին չի մտածում.
«Հըլդրմ հոփ». Էս տեսակը մենակ ուտում ա ու նստում:
Հա, բայց ոնց նայում եմ, էս բաժանումները մեր նախկին ու ներկա իշխանություններին էլ ա համապատասխան համապատասխանում…
Ու մի բան էլ, էն պարետը մեռավ ասելով՝ մնա տանը:
Ուրեմն մեր ТОЭ –ի (արդեն գիտեք) առաջին գործնականի ժամանակ, աղջիկներից մեկը, աչքերը ճպճպացնելով, ամեն բառից հետո շունչ քաշելով, խելոք բան ասողի հուզմունքով, թե.
-Ասում են մարդուն… որ հոսանքը խփում ա… դնում են հողը, լիցքերը գնում են՝ արթնանում ա…
Ավետիսյան Լարիկը, խորամանկ ժպիտը դեմքին, արվելիք հումորը վայելելով, իրա քթի մեջ հնչող ձայնով, էս աղջկա խոսքին զուգահեռ, նույն տեմպով ասում ա.
-Այո… այո… դնում են հողը… ընդմիշտ:
Ա դե տանը մնացեք էլի, որ էդ միքս կորոնային տեղը տեղին հանձնենք հողին: