Գրականությունը կանանց փորձառությունը, հիշողությունը և ձայնը հանրային տարածք բերելու կարևոր միջոց է։ Սակայն կանանց ստեղծագործական աշխատանքը դեռևս հաճախ բախվում է տեսանելիության, ճանաչման և հավասար հնարավորությունների խնդիրներին։
EPESEP սիմպոզիումի շրջանակում նոյեմբերի 7-ին տեղի կունենա կին գրողների միջազգային ընթերցում, որին կմասնակցեն հայ և եվրոպացի հեղինակներ։ Երեկոն հնարավորություն կստեղծի լսելու տարբեր երկրներից և սերունդներից կանանց գրական ձայները, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին և կիսվելու փորձառություններով։
Ընթերցման մասնակիցներն են՝
Միլենա Սաֆարյան — Հայաստան
Սուսաննա Դարաբաս — Գերմանիա
Արփինե Վարդանյան — Հայաստան
Սուզանա Տրատնիկ — Սլովենիա
Ժաննա Հայրապետյան — Հայաստան
Գերլինե Հաքներ — Ավստրիա
Արփի Ոսկանյան — Հայաստան
Սառա Հեքել — Ավստրիա
Սիրանուշ Կոստանյան — Հայաստան
Ջուլիա Հայլիգենբրուններ — Ավստրիա
Աննա Մեյն Կարապետյան — Հայաստան
Սոնա Գևորգյան — Հայաստան
Մադլեն Կիրներ — Ավստրիա
Բյուրակն Իշխանյան — Հայաստան / Դանիա
Լիլի Գոլդե — Ավստրիա
Անի Մանուկյան — Հայաստան
Աշխեն Բախչինյան — Հայաստան
Երեկոյի շրջանակում կբացվի նաև Սիրանուշ Աղաջանյանի, Արփի Ոսկանյանի և Լիլիթ Ստեփանյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքներն անդրադառնում են կանանց փորձառությանը, ինքնարտահայտմանը, տեսանելիությանը և հասարակության մեջ նրանց դիրքին։
Միջազգային ընթերցում և ցուցահանդեսի բացում՝ նոյեմբերի 7-ին, ժամը՝ 18:00
Ցուցահանդեսը՝ նոյեմբերի 7–12-ը
«Հայրենիք» կինոթատրոն, Today Art Initiative
Արշակունյաց պողոտա 38, Երևան
Մուտքն ազատ է։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Creative Europe» ծրագրի համաֆինանսավորմամբ։
