կյանքը նոր չի սկսվում,
նոր էլ չի վերջանում:
գնալիք գալիք ա:
հայացք վերևի՞ց,
թե՞ ներքևից:
ի՞նչ տարբերություն:
տար ու բեր՝ վերև ներքև:
հավասարում-փոխաբերություն,
կամ մի ծանրակշիռ չգիտեմ ինչ:
կետադրական նշաններից կազմված
դեմքի արտահայտություն,
կամ փակագծի վերջին նշան՝ ժպիտ:
ամենապարզ բաների մասին
բառերի կույտը
թևավոր ա հնչում:
———————
ի նշան կապի՝
սրտին մոտ,
ծոցագրպանում,
կամ ձեռքի մեջ
պահելու համար:
կա
թակն, կաթ, կին,
ակն, ակնի, ակնիկ,
շիկ, շիթ:
սեփական մտքերին,
եզերող կարին,
մանրիկ ծաղիկներին,
սկզբնատառերին
նայելու համար:
կա
թակն, կաթ, կին,
ակն, ակնի, ակնիկ,
շիկ, շիթ:
ու հավեսի,
պարելու ժամանակ,
ողջունելիս,
կամ հրաժեշտին
թափահարելու համար:
կա
թակն, կաթ, կին,
ակն, ակնի, ակնիկ,
շիկ, շիթ:
աչքերը ացունքներից,
քրտնած ճակատը,
բերանը ուտելուց հետո,
քիթը, երբ հոսում ա,
մաքրելու համար:
թաշկինակ:
—————-
իմ ու քո միջև.
ոչինչ չկա:
նայում ես:
տեսնու՞մ ես՝
բան չկա:
մաշկիս շուրջ դատարկ տարածություն:
ցվրվել եմ:
ձգվում-ձգվում-ձգվում ա մառախուղը:
մտքներովս չէր էլ անցնում, որ
ինքն ա գլխավոր հերոսը:
ցնծում են իրանց գոյության ամենավառ արտահայտումը:
ճանապարհի տեսանելիությունը շատ ցածր ա:
իսկ իրանք վառ ու ակնհայտ:
մասուրները մառախուղի մեջ են՝
վերին աստիճանի կարմիր:
վերին կարմիրում ենք:
ափըր րեդ:
մի բառ
ոչ
մի բառ
մառախուղ,
թե՞ թուխպ:
հիմնականում մառախուղ:
մեկ-մեկ իսկապես թուխպ:
նաև մեգ, մշուշ:
ամեն քայլիս հետ
հայացքդ կորցրեցի:
աստիճանաբար՝ քայլ առ քայլ:
շունչս զսպել էի,
մեկ էլ ազատվեց:
մենակ մնացի: ոչ մի բան եղավ:
պատկերացրեցի՞ր:
սիրու՞ն ա:
սիրու՞ն էր:
իսկ ե՞ս:
բառեր-մտքեր, ձևակերպումներ:
ու մի հարց:
էն հարցը:
հը՞
հըմ
հև՝ պատճառ, սկզբնապատճառ, առիթ:
հևք՝ ձայն, որ դուրս է գալիս թոքերից ու բերանից:
լռությունը՝
էն, որ դժվար տարա
ու, որը, երևի,
հետաքրքրել էր քեզ,
ճանաչելու փորձ եմ անում՝
հնարավորինս ազնիվ ձևով:
խախտու՞մ եմ:
հետաքրքրությունդ բավարարու՞մ եմ:
առավոտյան հայացքդ կորցրած
ու հանգիստ շնչելու ընթացքում՝
զգացի ձայն եմ ուզում հանեմ:
որոշեցի չանեմ:
երկար դիմացա.
ջանք էր:
ոչ մի բառ.
անձուկ բան ա:
———————
ապրենք մենք սիրուն ջան.
ինչ լավ ենք սիրում:
հլը բառերին նայի:
համաձայն՝
տարաձայն:
ձայն ընդ ձայնի՝
խոսում ենք:
ճշմարիտ ճշմարիտ եմ
ասում-լսում:
ու տենց մի նայի.
ամաչում եմ:
