Յաննա Լոունտյենս․բանաստեղծությունների ընթերցում/Կանանց ձայները համաշխարհային գրականության մեջ

«Գրողուցավ» կայքը եւ «Այսօր արտ նախաձեռնություն» կազմակերպությունը Գրքի երեւանյան փառատոնին ներկայացնում են ժամանակակից նիդերլանդական գրականության մեջ 2020 թվականից գործող ֆեմինիստ գրողների «Fixdit» խումբը։

Միջոցառումը տեղի կունենա Գրքի երեւանյան փառատոնի ընթացքում, սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում։

✒️Միջոցառման առաջին մասում Յաննա Լոնտյենսը կընթերցի իր բանաստեղծությունները։ Հայերեն թարգմանությանը հնարավոր կլինի հետեւել էկրանին՝ ընթերցանությանը զուգահեռ (թարգմանիչ՝ Աննա Մարիա Մաատար, խմբագիր՝ Արփի Ոսկանյան)։

Յաննա Լոունթյենսը վիպասան է, բանաստեղծ և փիլիսոփա: Նրա վեպերից են՝ «Բարի բախտ», «Իսկապե՞ս այսքան ուշ է» (2011, առաջադրվել է Հալևեյնի գրական մրցանակի), «Բայց այնուհետև» և «Ո՞վ իմանա»։ Նրա բանաստեղծությունների ժողովածուներից են՝ «Անհավատալիորեն փոքրանալը» (2006, առաջադրվել է Էլին վան Հարեն մրցանակի) և «Դու ես»։

✒️Միջոցառման երկրորդ մասը, որ կրում է «Կանանց ձայները համաշխարհային գրականության մեջ» խորագիրը, քննարկում է«Fixdit» խմբի անդամների միջեւ, որի ընթացքում նրանք կխոսեն նաեւ իրենց խմբի ստեղծման նպատակների, իրենց գործունեության մասին։ Քննարկման լեզուն՝ անգլերեն։

Պրոֆեսոր Իրա վան Դեյկը նիդերլանդական գրականության դասախոս է Լեյդենի կիրառական գիտությունների համալսարանում։ Նա հրատարակել է հատորներ և մենագրություններ պոստմոդեռնիստական գրականության, ինտերտեքստուալության և ժամանակակից գրականության մեջ Շոայի հիշողության վերաբերյալ։ Ներկայում ուսումնասիրում է հետգաղութային հիշողության թեման ժամանակակից և Կարիբյան գրականության մեջ՝ իր հաջորդ մենագրության համար։

Մարիա վան Դորդրեխտը գրականության գիտակ է, սովորել է նիդերլանդական գրականություն և փիլիսոփայություն։ Աշխատել է De Gids ամսագրում, Fixdit-ի համար վարում է գրական փոդքասթ՝ համագործակցելով Իրիս Քատեր Միրսալարիի հետ։

Իրիս Քատեր Միրսալարին նիդերլանդա-իրանական գրականության գիտակ է՝ մասնագիտացված 20-րդ դարի գեղարվեստական գրականության, ֆեմինիստ փիլիսոփայության, «խենթագիտության» (mad studies) և սփյուռքի ձայների ուսումնասիրության մեջ։ Նա նույնպես Fixdit ֆեմինիստ գրողների խմբավորման աջակցող անդամ է։
Միջոցառման լեզուն անգլերենն է:

🗓️ Սեպտեմբերի 6, 13։00
📍Հայաստանի ազգային պատկերասրահ

Գրքի երևանյան միջազգային փառատոն
Օրակարգը 🔗 www.evnbookfest.com

Please follow and like us: