Երբ արևի ճառագայթները
ջերմացնեն պատերդ,
Ժամացույցի ձայները
կանցնեն լռությանդ վրայով
ու կպատմեն, կհիշեցնեն
սրճարանների,
ռեստորանների,
փաբերի
ու գինետների հասցեները,
որոնք գիտեինք այնքան լավ,
քանի դեռ չէին ջերմացրել պատերդ
արևի ճառագայթները:
Ու մինչ փորձեմ անտեսել
Ժամանակի անէացած,
անշնչացած հետքերը,
Փողոցների, նրբանցքների,
իմ ու քո միջև անցնող
մշուշոտ ճառագայթների,
անիմաստ փնտրտուքի,
զղջման մարմաջների,
կորցրած րոպեների,
ժամերի,
օրերի,
փոշոտված հուշերի
փշուրները,
Ժամացույցի ձայները
կուժգնանան,
կթուլանան,
կտատանվեն,
կօրորվեն ու կանցնեն
լռությանդ վրայով՝
հիշեցնելով հասցեներն ու անկյունները
քաղաքի,
ջերմացնելով անհետացած շշուկներն
ու սառեցնելով պատերդ ջերմ…
Please follow and like us: