Ռուբեն Ներսիսյան/ՌուՄբեն

քանդված։

քաղաք։ մոխրաման։ սիգարետ։ կիսահանգ։
աչքերիս մեջ ժպիտ։ ծածուկ օրեր։ անլամազ։
գրվելու ճիգեր։ պատշգամբից։
թափ առնելու անփորձություն։ -
ինձ թափ տալու համար կամ ես։ ինքս։ մաշկով արյունլվիկ։
ճեղքրտված ձեռքեր։ կախ ընկած պատշգամբից։
թռնելու անփորձություն։
մատներիս արանքով ծածանվող երազ մը։
տիկնայք եւ պարոնայք, եւ հարգարժաններ հարգարժանների։
քաղաք։ մոխրաման։ սիգարետ։ հանգավոր։
պակա։
չկանք

ռուՄբեն
ռուՄբեն
ռուՄբեն
ռ
ու
մ
բ
բարի էր ամենը ինչը չկատարվեց
մեր միջեւ բառախեղդ տարածք -
այս պահի դրությամբ
այս պահի գլխին
ոտքերին եւ ոչ միայն
մենք պատրաստ լինելու քառակու մեջ
չենք հատվելու հաստատ կամ կիսվելու
հատման կետով
սեր իմ
միակմիակմիակմիակմիակմիակմիակ
չէ մի
անկատար պատրանք։
*
մի պահիր
               շուն
չըդ
չթեքես այլանդակ հայացքդ
նայիր
թե ինչպես է մասերի բաժանվում հայելին
նայիր
թե ինչպես են հայելու մասնիկները հասնում հատակին
եւ դու նստում ես վախերիդ ծնկներին
նրանց առնում ուսերիդ
միահյուսվում նրանց հետ
շըն
                 չում
շըն
                 չում
ոնց վերջին անգամ։
*
եւ էլի պատերազմ կլինի
սերունդների միջեւ
սերունդների միջեւ ու դրանից դուրս
ծակ, վիրտուալ անհեթեթության մեջ
ուր չկան բառեր եւ բաՌաստեղծություններ
ուր չկա հեքիաթ -
լայքամեռ ու լայքասպան գրամոլություն
եւ բանսարկություն
ճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճ
իիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի
շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշ
տտտտտտտտտտտտտտտտտտտտ
սսսսսսսաաասսսսսսսսսսսսսսսսսսս
խխխխխխխխխխխխխխխխխխխխ
աաաաաաաաաաաաաաաաաաաա
լլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլլ
-
փորձառու մեծիկ եւ անփորձ լակոտ
անբարո
եւ քրջոտ
եւ անսպեռ
yes !
*
- պետք չէ հոգիդ բացել ամեն ասունի առաջ
անասունի նույնպես-
ասում է շողքս ինձ ու հետեւում դեմքիս եզրագծին
ես
թթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթ
եեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեե
քքքքքքքքքքքքքքքքքքքքքք
ուուուուուուուու
մմմ եմ հայացքս ու ֆնչցնում
տրորում աչքերս անմեղ ոչխարի պես-
եւ մեքենաներ են անցնում նրա վրայով
եւ փոշին լցվում է գլխին
եւ ես փռշտում եմ ոնց հարբուխով հիվանդը
կամ քաղաքը ցանկացածի երեսին
այդ թվում
եւ իմ
եւ քո
բոլորի վրա -
անվնասվածք ու կատարյալ
sexy
դեգերումների մեջ տապակվող շողքս նայում է ինձ
ես հասկանում եմ նրա պատմածը
լսում ոռնոցը
ճիչը
տեսնում խաղը դրամատիկ
վավերագրում
- պետք չէ բանաստեղծել եւս երկու ամիս։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *