Առաքել Սեմիրջյան / Երկու

Երկու

Երկչոտ երկուշաբթի, երկնուղեշ ցից, երկիմաստ ապուշություն, երկսեռ արիացի, երկկողմանի թոքաբորբ, երկկողմանի որբ, երկնիշ աճ, երկակի միտք, երկակի ստանդարտ, անխուսափելի երկվություն, երկակիության հետևանք, երկսապատանի ուղտ, երկիմաստ ուխտ, երկուստեք հիասթափություն, երկուական մոմ, երկու հատոր, երկրաչափական միավոր, երկու զույգ կոշիկ, քառակուսու արմատ, չպատճառաբանված երկընտրանք, երկկենցաղ կենցավարող, մի կրակոցով երկու նապաստակ, մի ձեռքով երկու ձմերուկ, աներկբա տատանում, սկզբունքային երկերեսանի, երկու անգամ երկու․․․ուստեք հիասթափություն, երկուական մոմ,

Երեք

Երեքնուկ ծաղիկ, եռաչափ սեր, երեքով սեքս, եռանկյան քառակուսի․ եռակնանի հեծանիվ, եռանկյուն ուղղագիծ, եռյակ միություն, երեքհոգանոց շիշ, երեք հրացանակիրներ, եռագլուխ դև, երեքոտանի իշոտնուկ, Երից կանոն, Սուրբ երրորդություն, երեք տակ, այրված եռամատյան, երեք սերունդ, երեք մատի կոմբինացիա, երեք մատի փաթաթան․․․

Չորս

Քառատրոփ վազք, ջութակի քառյակ, Ֆինիգենի քառասունք, բացահայտման քառասուն օր, քառակուսի ուղեղ, քառանկյուն բուրգ, քառաչափ տարածականություն, չինացիների չորս, չորս պատի մեջ, չորս թուղթ, վթարված կվադրոցիկլ, անտաղանդ կվարտետ, չորս կողմից հարձակում, Մոխրոտ չորեքշաբթի , չորս բոլոր, չորս դին, չորս կողմը, աչքը չոսր արած, անավարտ քառատող ․․․

Հինգ

Հինգերորդ էլեմենտ, հինգ անգամից, ավագ  հինգշաբթի, հինգ մատի պես, հնգամարտի չեմպիոն, հնգաստղանի գեներալ, հինգաստղանի կոնյակ, հինգ աստղանի հյուրանոց, հունիսի հինգ ու վեց, դու բեշ, փանջ ու դու,փանջ ու եք, փանջ ու սե, բեշ դորտ․․․

Վեց

Քուչի վեցնոց, վեցի աշխատող, վեցի կռուգ, փչացած վաթսունվեց, Կամասուտրայի վաթսունիննը, Վաթսլավ Հավել, վաթսունականների սերունդ, սատանայական վեց-վեց-վեց, զրովեցի կուզով, կուզիկ վեցի պես,  վեց զրոյով միլիոնատեր․․․

Յոթ

7-րդ հրաշալիք, Հրաշայի յոթնյակ, յոթ ու քառսունք, յոթ օր յոթ գիշեր, յոթանասունը բոլորած, յոթանասունը չլրացած,  յոթ որդով սեղան, յոթերորդ երկինք, արարման 7 օր, յոթ գույն փոխած, ծիածանի յոթ գույն, յոթը պորտ, յոթ սարերի ետևում, յոթ քար, յոթամսյա հղիություն,   յոթ մահացու մեղք․․․

Ութ

Ութանման անվերջություն, ֆելինիական ութ ու կես, Ութի Ա, սադկած ութոտնուկ, խմած ութգրոցի,  ասմունքող Ութմազյան, փչացած ութիլիզատոր, ութից հետո, ութսունութի շարժում, ՄարԴի ութ, ՄարԴի ութ, ՄարԴի ութ․․․

Ինն

Փղի տակինը, Ինն ու կես շաբաթ, ինըստուտի պուլպուլակ, ինըսընթ գեյմ, ինադ ընգած գելերին,Թրամփի ինագուրացիա, Ինդուլգենցիա, ԻՆՄպիչմենտ, ինկվիզիտոր, ինքնահռչակ, Կիմ Բես Ին-ջեր, Մ-ին-կի Ռուրկ-Ին, ինդիկատոր, իններորդ ալիք,Այֆոն իննը․․․ 

Տաս

Տասից տաս հրաձգություն, տասը չափել մեկ կտրել, տաս տանես գաս, տասորդանոց մնացորդ, տասնյակ միավոր, տասովշիկ, տաստալոպիկ, տասնյակ տարիներ, տաս տասնյակ տարվա մենություն, տասը պատվիրան, տասը պատվիրակ, տասը պատրվակ, տասի պատարագ, տասի հաղորդագրություն ․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *