Ռուբեն Ներսիսյան/Հասել է պահը

*
մարդիկ
թըմ
րա
մոլ
են
ու
խաղամոլ
խա
դա
մոլ
ու
թմրամոլ
մարդիկ անբախտ են, որ հավատում են բախտին
մարդիկ կիսատվել են արդեն
ու կիսատվում են անվերջ՝
տիեզերքի մեծանալուն զուգընթաց
մարդիկ ճչում են խեղդվելով սեփական ձայների
անդրադարձումից

մարդիկ
թըմ
րա
մոլ
են
թմրամոլ
ու
խա
ղա
մոլ
թմրամոլ
ու
խա
ղա
մոլ
մարդիկ վաղուց ինքնասպան են եղել
ու գտնվում են դժոխքում՝
սեփական ճիչերն ականջներում պահած
մարդիկ՝
չը
կա’ն
մարդիկ…

*
Հասել է պահը —
ներդաշնակ, հանդարտ փտում են ծառերը,
սատկում կենդանիները, և սա է ավարտը․
մրի ու կեղտի, աղբի ու ախտի,
փոշու, անտերության մեջ՝
ցցված է մարդը—

ա
հ
ա’
։

*
ժամանակը կանգնել է տարածության մեջ,
ժամանակը խժռվում է գիշատիչ քաղաքի երախում,
բայց կուլ չի գնում, կանգնած է կոկորդին․
վազում է ու շարունակ պայքարում`
ոչնչի մեջ
ոչնչի հետ
հանուն ոչնչի
և «ոչինչ» բառը նմանվում է դառնությամբ մատուցվող դե
ղա
հա
բի,
որը տրվում է բոլոր ցավերը բուժելու համար
պը
տըտ
վե
լով
մարդկային ատրակցիոնի մեջ։

*
կար ժամանակ, էլ չկա
ու մենք լրիվ մերկ ենք ու բոբիկ
ցրտահարված, թրջված, քրքրված մաշկով
պատրաստ պայթյունի, պատրաստ պայթյունի
լրիվ հանդուգն եւ կիսով թերի
բոլորի վրա, բոլորի վրա
առանց ամոթի
հետայսու
.
.

*
Պահիր շունչդ,
Հայացքդ չթեքես,
Ու կտեսնես`
Ոնց է
փ
շ
ր
վ
ու
մ
հայելին`
շըրըխկշը՛խկ,
ամեն կտորին`
բո՛

*
ծտերը գնում են
ծտերը գնում են ու հեռանում
գլուխները պարզած դեպի արեւը
հետեւները ցցած քամու կողմ
իսկ ես աչքներս չռած դեպի ամպերը
հետեւում եմ նրանց չուին
գալար-գալար զեղումներին
ի՜նչ հրաշալի ա կյանքի մի վայրկյանում լինելը
լինելը առհասարակ
զոռով լինելը
ընկրկումով լեզուն էս անտերության մեջ
բայց ծտերը գնում են կամ հեռանում
ծտերը…
ծը՛ռտ։

Վթար

Ներսումս մեքենաներ են․
BMW, Mercedes, Kia, Mazda, Ford, Toyota… Ժիգուլի․․․ Երազ—
արագորեն գնում-գալիս են, վեր ու վար անում—
ճռռիկներ, շրջադարձեր․
ղըն
ղըն
ղընղըն,
բենզինի հոտ կամ էլ գազի,
փչացած լուսամփոփներ,
ճանապարհներ, որոնք կիսատ են, հակառակ թեքված,
իրար վրա իջնող, իրարից դուրս եկող, իրար մեջ մնացող,
ճանապարհներ, որ չգիտեմ ուր են տանում։
Ես վաղուց սովորել եմ ավարտին, որ լինում է արագ, անռիթմ վտվտումներով,
առանց ԱՊՊԱ-ի, գումարի փոխհատուցման,
առանց ճանապարհային ոստիկանության,
առանց տուգանքի, կաշառքի,
առանց առանցի…
Եվ ես միակ վիրավորը— մեքենաներ ջարդուխուրդ եղած,
մեքենաներ իրար քամակ մտած, իրարից հոտ քաշող, մեքենաներ պայթող,
մեքենաներ…
ղըն
ղըն
ղընղըն։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *