Ինչպես չգրել վատ բանաստեղծություն

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր բանաստեղծությունները դուր գան ընթերցողներին, ապա

  1. Մի սկսեք «հեռվից», թող առաջին տողը գովազդի պես լինի. աշխատեք հետաքրքրել ընթերցողին:
  2. Մի շեղեք ընթերցողին թեմայից: Անկախ նրանից՝ իրատեսական է, թե վերացական, փորձեք ինչ-որ ամբողջական բան գրել: Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք ձեր ստեղծածի ընդհանուր տպավորությունը: Կտրեք ավելորդը, ավելացրեք այն, ինչ պակասում է:
  3. Փորձեք չունենալ դատարկ, հենց այնպես գրված տողեր: Եթե ​​իսկապես նման խնդիր առաջանա, բանաստեղծությունը մի կողմ դրեք, որ մեկ ժամից կամ մի քանի օրից վերադառնաք դրան: Վերանայեք և կատարեք փոփոխություններ: Ձեր լավագույն քննադատը դուք եք, քանի որ միայն դուք գիտեք, թե ինչ էիք ուզում գրել։ Թույլ մի տվեք, որ այս հրաշալի օգնականը պարապ նստի:
  4. Եթե դուք գրում եք դասական տաղաչափությամբ, գնահատեք՝ արդյո՞ք ձեր բանաստեղծության մեջ ամեն ինչ դյուրամարս է և ընթեռնելի: Դուք կարող եք հեռացնել կամ փոխարինել չափազանց կոպիտ, անհամապատասխան կամ անտրամաբանական տարրերը:
  5. Մի մոռացեք, թե որն է ձեր բանաստեղծության առանցքը, ինչի վրա պիտի շեշտադրում կատարեք: Պահպանեք այն և մի աղավաղեք: Փորձեք տեքստում մնացած ամենը ծառայեցնել դրան։
  6. Գլխավորը ժամանակին կանգ առնելն է։ Խուսափեք «խոսքի լուծից»: Ժամանակին ասեք ինքներդ ձեզ՝ կանգ առ: Դուք պետք է հիշեք դա նույնիսկ այն ժամանակ, երբ թեման ընդգրկուն է, ծավալվող կամ նույնիսկ վերացական: Որքան երկար լինի բանաստեղծությունը, այնքան քիչ ընթերցողներ կկարդան այն:
  7. Գրեք մինչև վերջ։ Հայտնի է «վերջին տողի» համախտանիշը։ Ավելի լավ է նստել ևս 10 րոպե և գտնել պահանջվող հանգը, բառը, տողը, քան փչացնել բանաստեղծությունն անհաջող ավարտով։
  8. Աշխատեք ճիշտ արտահայտել գաղափարը, որ մշակում եք։ Եթե օգտագործում եք ավելի շատ բառեր, քան պահանջվում է այն բացելու համար, ընթերցողներին կարող եք դիլետանտ թվալ, նույնիսկ եթե ձեր աշխատանքը պարունակում է լուրջ բովանդակություն: Դա կարող է տանելի լինել արձակի համար, բայց երբեք ոչ պոեզիայի: Եվ հակառակը, եթե դուք պահանջվածից ուրբաթախոս եք, խնայել եք բառերը, տողերը եւ էմոցիան, ապա մեծ է հավանականությունը, որ կվրիպեք։
  9. Եթե որոշել եք գրել պոեմ, հիշեք, որ այս աշխարհում ամեն ինչ ցիկլային է՝ եղանակները, մարդու մարմնում տեղի ունեցող պրոցեսները և նույնիսկ հենց բանաստեղծությունները: Տեքստային զանգվածը կազմակերպելու շատ տարբեր եղանակներ կան: Դուք չեք սխալվի, եթե առաջնորդվեք «լարման փուլը փոխարինվում է թուլացման փուլով» սկզբունքով: Կարող եք նույնիսկ արձակի հատվածներ ներառել, փոխել ռիթմը։ Մտածեք հավասարակշռության մասին։ Պոեմները, որոնցում իրար փոփոխող հանգիստ ու բուռն փուլերը լավ հավասարակշռված են, կարդացվում են «մեկ շնչով»:

Պատրաստեց Գայանե Պողոսյանը

Please follow and like us: