Արա Նազարեթյան/ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

Թե բա՝ Ձմեռ պապը հեքիաթ չի, երբ ցանկությունն ու հնարավորությունը համընկնում են: Տան վարձերը որ թանկացան, մենակ մարդ, ավելի էժան տուն գտած շենքում հիսունն անց մի հարևանուհի, շփվող, անմեղ կատակից չնեղվող, ամեն հանդիպելիս էլեկտրիկի թեման հա ուներ: Նոր տարվա շեմին նվեր մի բանով պետք գալ արժեր՝ օգնող չունի, կուրախանար:

Պարզվեց պարապ գործ էր: Առաջարկած փողը, դե հարևան, ամոթ էր վերցնելը, ասեց՝ որ էդքան ամաչկոտն ես, քեզ արժե անակնկալ անեմ, աչքերդ փակի, կբացես, երբ ասեմ: Երբ ասեց բացի… ինքը մինչև գոտկատեղը բաց էր:

Է, էդ էր՝ էդ, ինչի՞ ոչ լրիվ: Թե բա՝ ճիշտն ասած մեջս վախ կա: Ի, էդքանից հետո էլ վախենալս ո՞րն էր: Ասեց… կույս եմ: Էդ տարիքո՞ւմ: Թե՝ հա, պահել եմ, թեպետ դժվար թե էլ ամուսնանամ: Ո՞վ կհավատար: Նեղացավ. չես հավատում՝ գրազ գանք: Գրազ ինչի՞ վրա, թե՝ հաղթողն ինչ մտքում Ձմեռ պապից խնդրի՝ մյուսը կատարի: Մտածելու բան… եսիմ:

Պարզվեց ճիշտ էր: Մի պահ կոպիտ թփրտաց, բայց հետո հոգատար, փորձում էր օգնել, թեև ինչ անելը չգիտեր: Բա էս ո՞նց եղավ, որ եղավ, թե բա՝ էլ պահեի որդերի ու բլոճների բաժի՞ն: Ուշադիր հետևել եմ, անշառ, վստահելի մարդ ճանաչեցի, արժեր, հասնում էր քեզ… Փաստորեն էդ էլեկտրիկի գործը անշառ, բարի մարդու թատրոն էր: Բարի ու անշառ, դողսրտած… տեսնես ի՞նչ ցանկություն էր մտապահել: Բա թե՝ մտածել էի, եթե սրտովս լինի… Մի քիչ ցավոտ էր, բայց ողջ կյանքում միայնակ էս ձանձրանալն էլ ապրել չի, երբեմն արի հյուր, միասին սրճելու: Իսկ դո՞ւ: Նույնը: Դրանից էն կողմ համընկնելն էլ ո՞նց կլինի: Հա, բայց էլ խի՞ երբեմն ու որպես հյուր, էս թանկ կրակին ավել փող կա՞ տան վարձ տալու… Տես, որ ցանկությունն ու հնարավորությունը կարող են և համընկնել: Հետո էլ ասում են Ձմեռ պապ մենակ հեքիաթներում կա:

Please follow and like us: