Մաքս Էռնստ․ խռովարարը եւ երազների մեկնիչը

Ամենահայտնի սյուրռեալիստներից Մաքս Էռնստը ճանաչման եւ ընդունման հասավ բավականին ուշ, չնայած սյուրռեալիսզմի հիմնադիրները ու առանցքային դեմքերը նրան ընդունում էին անվերապահորեն։ Անդրե Բրետոնը առաջին անգամ հիմնավոր կերպով անդրադարձավ նրա ստեղծագործությանը 1920 թվականին։ Սակայն հատկապես հետպատերազմյան տարիներին մարդիկ չէին ցանկանում տեսնել այն արվեստը, որը հիշեցնում էր նրանց պատերազմի, դժվարություննեի ու ողբերգությունների մասին։ Ճանաչմանը խոչընդոտում էին նաեւ անցյալ դարասկզբին Ֆրանսիայում առկա ազգայնական տրամադրությունները։1950- ականներին նոր Մաքս Էռնստի արվեստը սկսեց գնահատվել ըստ արժանվույն։

Մաքսը ծնվել է 1891 թվականին Գերմանիայում, Քյոլնից ոչ հեռու գտնվող Բրյուլ քաղաքում, սակայն նրա մասին գրված բոլոր մենագրությունները սկսվում են նրա՝ Ֆրանսիա տեղափոխման տարեթվից՝ 1918-1919 թվականներից, որն ինքն էլ հոuշագրություններում համարում է իր «արթնացման» պահը։ Միայն ծեր տարիքում նա սկսեց անդրադառնալ իր մանկության հիշողություններին, ստեղծել կտավներ գերմանական իր հայրենիքի թեմաներով։ Սակայն նրա արվեստը անհնար է հասկանալ առանց հաշվի առնելու այն միջավայրը, որում անցել է նրա մանկությունը՝ գերմանացի ռոմանտիկների՝ Հոֆմանի, Նովալիսի, Արնիմանի ստեղծագործությունների ոգով լցված մթնոլորտը։ Մագրիտն իր ծնողների մասին ասել է․ «Ֆիլիպ Էռնստը՝ մասնագիտությամբ խուլուհամրերի դասատու, կոչումով՝ նկարիչ, իշխող, խիստ հայր էր, ամրակազմ մարդ, նվիրված կաթոլիկ, որ միշտ լավ տրամադրություն ուներ, Լուիզան՝ հայրական ազգանունը Կոպ, քնքույշ մայր էր, որ ուներ հումորի զգացում եւ սիրում էր հեքիաթներ»։

Մաքսի հայրը սիրում էր նկարել եւ ակադեմիական նկարիչների նկարներն էր պատճենում վաճառքի համար։ Մաքսին նկարել հենց նա էլ սովորեցրել է։ Նախքան իր ուղին գտնելը, դեռեւս Գերմանիայում Մաքսի առաջին նկարները առանձնանում են բարձր պրոֆեսիոնալիզմով ու գրագիտությամբ։ Սակայն Մաքսին հրապուրում էր խորհրդավորը, նա տարվել էր այն ժամանակ մեծ տարածում ունեցող օկուլտիզմով եւ նույնիսկ մոգության գիրք էր կազմել, որը հայրն իսկույն ոչնչացրել էր։ Մաքսը դժվար էր դիմանում հայրական կարգապահական խստությանը, ինչպես նաեւ դպրոցի, ապա Բոննի համալսարանի խստապահանջ պրուսական կարգապահությանը։ Այդպես նա հեռացավ տնից, կիսատ թողեց դպրոցը, ապա եւ համալսարանը՝ նախընտրելով ազատ ունկնդրի կարգավիճակը։ Ընդհանրապես, առկա կրթական համակարգը, ինչպես նաեւ երեխաներին տրվող դաստիարակությունը նա համարում էր ծայրահեղ սխալ։ Իր մանկության եւ երիտասարդության մասին նա գրել է․

«Անցողիկ ուրախությունները, հրճվանքը, հեղափոխական բանաստեղծույունները, մտացածին կամ իրական ճամփոդությունների մասին պատմությունները՝ ամենը, ինչ մեր ուսուցիչները ցածր էին համարում, իսկ Աստծո օրենքը դասավանդողները՝ չարիքի երեք աղբյուր (արտաքին ուրախությունները, մարմնական հաճույքները, ապարդյուն ձգտումները), գրավում էր ինձ․․․ Արտաքին ուրախությունները գերակշռում էին։ Դիտել շուրջս իմ ամենասիելի զբաղմունքն էր։ Իմ աչքերը ծարավ էին ոչ միայն այն հրաշալի աշխարհին, որ դրսից լցվում էր նրանց մեջ, այլեւ մյուսի՝ խորհրդավոր ու տագնապաշատ, որ աճում ու նորից անհետանում էր իմ երազանքներում»։

Մաքսը արագ մտավ նկարչական աշխարհ՝ շնորհիվ Դրեզդենի եւ հատկապես Մյունխենի էքսպրեսիոնիստական խմբակների։ Նրա կյանքում մեծ դեր խաղաց ծանոթությունը Ավգուստ Մաքքեի հետ, որը թեպետ ընդամենը չորս տարով էր մեծ նրանից, բայց արդեն ճանաչված նկարիչ էր։ Ինչպես նաեւ կարեոր էր նրա սիրելի Կանդինսկին, որի մյունխենյան խմբի անդամը դարձավ Մաքսը եւ նրանց հետ մասնակցեց մի քանի ցուցահանդեսի։ Այս տարիներին Գերմանիայում բուռն գեղարվեստական կյանք կար, Քյոլնում կարելի էր տեսնել իմպրեսիոնիստների, Վան Գոգի ու Գոգենի, «Կապույտ հեծյալ» խմբի եւ ուրիշ շատերի կտավները։ Այստեղ մի շարք կարեւոր ցուցահանդեսների մասնակցելուց հետո Մաքսը 1914 թվականին կազմակերպեց Հանս Արպի հետ Վերկբոնդ ցուցահանդեսը, որ սկիզբ դրեց նրանց բազմամյա ընկերությանը։

Այս ժամանակ Մաքսը շատ էր ընկնում էքսպրեսիոնիզմի ազդեցության տակ, ինչպես ինքն էր ասում՝ սիրում էր «թափառել սեփական գիշերում եւ թույլ տալ իրեն գլուխը կորցնելու շռայլությունը»։ Արպի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ ծանոթությունը Ապոլիների եւ Դելոնեի հետ, դուրս բերեցին նրան կուբիզմի արահետի վրա։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մաքս Էռնստին զորակոչեցին բանակ, հրետանային գունդ, սակայն լեյտենանտը, ոը տեսել էր նկարները պատկերասրահում, պնդեց, որ նրան տեղափոխեն գնդի շտաբ։ Մաքսը չէր դադարում նկարել, իր խոսքերով «հաղթահարելու համար նողկանքը եւ տանջալից ապուշությունը, որ հարուցում էին ծառայությունն ու պատերազմի սարսափները»։ Մինչ նա ճակատում էր, նրա նկարները ցուցադրվում էին, նրա հոդվածները գույնի եւ նկարիչների մասին՝ տպագրվում։ Այդ ընթացքում նա մասնակցում էր ռազմական գործողություններին, անցնում լեհական ճահիճներով, մասնակցում հարձակումների, նույնիսկ ստանում լեյտենանտի աստիճան, բայց այդ ամենը նրա մեջ միայն նողկանք էր հարուցում։ Անմիջապես զորացրումից հետո՝ 1918-ին նա ամուսնացավ իր դասընկերուհու՝ Լուիզա Շտրաուսի հետ, ծանոթացավ Ալֆրեդ Գրյունեվալդի հետ, որը մոտ էր կոմունիստական շրջանակներին, որի հետ սկսեց հրատարակել «Ventilator» ամսագիրը՝ սոցիալ-քննադատական պամֆլետը, որ նրանք բաժանում էին գործարանների դարպասների մոտ եւ որի տպագրությունը կասեցվեց բրիտանական օկուպացիոն զորքերի ներխուժման հետ։ Այնուհետեւ Էռնստը Բաառգելդի, Օտտո Ֆրեյնդլիխի եւ մյուսների հետ հիմնեց «Դադա կենտրոն W/3»-ը եւ «Բյուլետին Դ» ամսագիրը, որից մի քանի համար լույս տեսավ 1919 թվականին։ Նրանք մտադիր էին ցուցահանդես կազմակերպել, սակայն այն շուտով արգելեցին անգլիացիները եւ աֆիշներն էլ առգրավեցին։ Շուտով սկսվեց Էռնստի համագործակցությունը մյունխենյան դադաիստների հետ, որոնց մարտական եւ ամենակործան տրամադրությունները նրան առավել հարազատ էին։ 1920 թվականին Բաառգալդի եւ Արպի հետ Մաքս էռնստը սկսեց հրատարակել «Շամմադե» ամսագիրը։

Դադամաքս Էռնստ կեղծ անվան տակ ապստամբը պատրաստեց լուսանկարների կատալոգներ և կազմակերպեց ոչ ավանդական ցուցահանդեսներ, որոնք ներառում էին հոգեկան հիվանդների աշխատանքը: Դրա պատճառով ծնողները գժտվեցին նրա հետ եւ արգելեցին նրան տանը հայտնվել։

Այս շրանում ուբիստական փորձարկումներ էր անում՝ նկարված եւ իրական նյութերի կտորները համադրելով, կոմպոզիցիաներում պատկերելով անպետք մեխանիզմներ, որոնք դառնում էին ժամանակակից հասարակության խորհրդանիշը։ Այդպիսի գործերով ցուցահանդեսը նրանք բացեցին «Վինթեր» գարեջրատանը, քանի որ պատկերասրահից թույլտվություն չկարողացան ստանալ։ Էռնստը հանդես եկավ պերֆորմանսով, որ կատարում էր տասնհինգամյա մի մերկ աղջնակ՝ հրեշտակի արատաքինով, որը գռեհիկ ոտանավորներ էր արտասանում։ Սակայն ոստիկանությունը փակեց ցուցահանդեսը, իսկ դրա հարուցած աղմուկը վերջնականապես փչացրեց Մաքսի հարաբերությունները հոր հետ։

Երկարատեւ փորձի արդյունքը

Այս դրվագը առավել ուժեղացրեց Մաքսի համոզմունքը, որ պետք է կանգնել պետության, հասարակության ու ընտանիքի դեմ։ Նրան այդ ընթացքում, սակայն, սատար էին կանգնում իր կինն ու ընկերը՝ Բաառգելդը։ Դադայի հաջորդ ցուցահանդեսին նա ներկայացրեց աշխատանքների շարք, որոնք բաղկացած էին մոլբերտից՝ զարդարված հացթուխի փայտյա ֆորմաներով։ Դրանք ունեին երկիմաստ անվանումներ, օրինակ՝ «Պետությունը ես եմ»։ Այցելուներին առաջարկվում էր կացնահարել դրանք աշխատանքների կողքին դրված կացնով։

րիտանական oկուպացիոն զորերի ազդեցության տակ գտնվող Քյոլնում Մաքսը աշխատում էր նոր միջոցներ բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես զարգացնում էր կոլաժը։ Նա շարունակում էր զարգացնել կոլաժի եւ ասամբլյաժի տեխնիկան՝ տարբեր նյութեր ու առարկաներ օգտագործելով իր կոմպոզիցիաներում։ Դադաիստական կոլաժից սակայն նրա այս գործերը տարբերվում են․ դադաիստական կոլաժը կոչված էր ցույց տալու իրականության տարբեր ֆրագմենտների համակցությունը միեւնույն իրականության մեջ, որոնք իրար հետ չեն կարող կապվել, կամ ծանոթ աշխարհի տրոհումը առանձին դետալների, որոնք թեպետ ծանոթ են թվում, բայց այլեւս երբեք չեն հավաքվելու մի ամբողջության մեջ։ Էռնստը կոլաժի տեխնիկայով ստեղծում էր ոչ թե նկար, այլ կերպար, կերպարներ, հերոսներ՝ ժամանակակից աշարհի տեխնոլոգիական նվաճումների եւ անտրոպոմորֆ բիոլոգիական նյութի խառնուրդներ։

Մաքս Էռնստ, Ինքնաթիռի սպանությունը, 1920

Դադաիստական կոլաժից Էռնստի կոլաժը տարբերվում է նաեւ միացումների աննկատությամբ, որը նա գնալով կատարելագործում է։ Տարբեր են նաեւ թեմաները, նա վերցնում է իր կերպարներին ոչ թե արվեստի գրքերից, այլ գիտական ձեռնարկներից՝ անատոմիայից, կենդանաբանությունից, գծագրությունից։ Ասես ստեղծում է կվազիգիտական դասագրքեր։

Էռնստի արվեստում շատ են թռչունների ու մարդկանց խառնուրդներով կերպարները, որոնք ինքը տարվելով հոգեվերլուծությամբ, բացատրում էր մանկական կորստի հետ՝ կառւցելով իր անձնական դիցաբանությությունը․ երբ Մաքսը փոքր էր, թռչուն էր պահում եւ շատ կապված էր նրա հետ, բայց մի օր թռչոնը սատկեց, եւ ճիշտ նույն պահին հայրը ներս մտավ եւ ասաց, որ Մաքսը քույր է ունեցել։

Էռնստի կոլաժները սկսում են ազդել նաեւ նրա գեղանկարի վրա, դրանց մի մասը հետագայում նա պատկերում է կտավի վրա։

1921 թվականի մայիսին Պիկաբիան եւ Բրետոնը Փարիզում բացեցին դադայի երկրորդ ցուցահանդեսը (առաջինը ապրիլին էր), որին Մաքս Էռնստը ներկայացված էր հիսուն աշխատանքով։ Այսպիսով, նա դարձավ դադայի շարժման առաջատարը։ Դա տեղի ունեցավ նաեւ այն բանի շնորհիվ, որ շարժման նախկին կենտրոնները՝ Ցյուրիխինը եւ Բեռլինինը, քիչ-քիչ կորցնում էին թափը, եւ Փարիզի խմբակը դառնում էր հիմնականը, իսկ Մաքսը ամենամոտն էր կանգնած նրան։

1922-ին Էռնստը տեղափոխվել Փարիզ, որտեղ սյուրռեալիստները հավաքվում էին Անդրե Բրետոնի շուրջ։ Մեկ տարի անց նա ստեղծեց «Մարդիկ ոչինչ չեն իմանա» կտավը, որ հայտնի է որպես առաջին սյուրռեալիստական կտավ։

Մաքս Էռնստ, Մարդիկ ոչինչ չեն իմանա, 1922

Էռնստը ստեղծել է այն Ֆրոյդի մի գործի ազդեցությամբ, որտեղ նկարագրված էր Պարանոյիկ Շրեբերը։ Նա ցանկանում էր փրկել աշխարհը եւ վերադարձնել նրան նախկին երանավետ վիճակը։ Դրա համար պետք էր ընդամենը վերածվել կնոջ։ Այս կտավը շոկ էր հանրության համար։

Մաքսն արդեն հասցրել էր գժտվել իր հայրական ընտանիքի անդամների հետ եւ բաժանվել կնոջից, որը երեխային վերցրել ու լքել էր նրան։ Ընտանիքին փոխարինելու եկան ընկերները՝ ֆրանսիացի համախոհներ Պոլ Էլյուարը և նրա կինը՝ Գալան հետ, որը հետագայում Դալիի կինը դարձավ։ Մտերմությւն է եղել նաեւ Գալայի ու Մաքսի միջեւ։ Մաքսը Գալային բազմիցս նկարել է։ Նաեւ ձեւավորել է Էլյուարի բանաստեղծությունների ժողովածուն։

Մաքս Էռնստ, Գալա Էլյուար, 1924

Պատերազմի նախօրեին Էլյուրաը սիրային կապ է ունենում շատ տաղանդավոր նկարչուհի եւ գրող Լեոնորա Քարինգթոնի հետ։ Կապը տեւում է երկու տարի։ Պատերազմի մեկնարկից շատ չանցած Մաքսը հեռանում է Ամերիկա՝ իր ընկերների մոտ՝ Գալայի եւ նրա արդեն նոր սիրելիի՝ Դալիի մոտ։ Այստեղ նա ծանոթանում է Պեգի Գուգենհեյմի հետ, որը գնել էր նրա նկարների հավաքածուն եւ շուտով ամուսնանում է նրա հետ՝ իբրեւ հարսանեկան նվե ստանալով առանձնատուն Իստ-Ռիվերում եւ հրաշալի արվեստանոց։

Մաքս Էռնստ, Էլեոնորան արշալույսի շողերի մեջ

Պեգին սատարոմ էր նկարչին, կազմակերպոմ ցուցահանդեսներ, զբաղվոմ հանրահռչակմամբ։ Իհարկե, այս ամուսնությունն էլ լուծարվեց, երբ Մաքսի կյանքում հայտնվեց Դորոտա Թենինգը՝ նրա վերջին կինը։ Սակայն նրա արվեստի իրական ծաղկունքը համընկնում է Պեգգիի հետ համակեցութան հետ։ Այս ժամանակ Էռնստի կարիերայում սկսվեց մի շատ բեղմնավոր շրջան, որում ամբողջությամբ դրսևորվեց նկարչի և քանդակագործի տաղանդը։

Էռնստի ստեղծագործության հիմնական հատկանիշը բազմազանությունն է․ նա չի կանգնում տեղում արդեն հայտնաբերվածի վրա, նա անվերջ շարժվում է առաջ՝ դեպի նոր ձեւեր եւ նոր միջոցներ։ Նա նորարար է եւ փորձարար։ Բացի իր զարմանալի դադաիստական պերֆորմանսները, որ կանխորոշեցին ապագա արվեստի շատ ձեւեր, Էռնստը ստեղել է շարքեր՝ կոլաժ-վեպ։ Բայց եթե կոլաժով զբաղվում էին նաեւ այլ սյուրռեալիստներ, բացարձակապես Էռնստի գյուտն են երկու տեխնիկան՝ ֆրոտաժը եկ գրատաժը։ Ֆրոտաժը ուռուցիկխ ֆակտուրային կտավներն են՝ կտավի տակ որոշակի առարկաների օգտագործմամբ, իսկ գրատաժը՝ նույի գեղանկարչական դրսեւորոմը։ Նա նաեւ զարգացրելէ դեկալկոմանիայի տեքնիկան, որ հորինել էր մեկ այլ սյուրռեալիստ՝ Դոմինգեզը։ Մի տեխնիկա էլ է հնարել՝ դրիպինգը, որով հետո աշխատել է Փոլլայքին։ Ամերիկայում նա տարվել էր բնապատկերներով, որոնք կարում էր դրոշմանիշի չափի թղթերի վրա։ Բայց ինչ էլ նկարեր, նա, նրա մտածողությունը մնում էին սյուրռեալիստական՝ հիմնված երազների խորհրդավոր աշխարհի վրա։

В коллекции художника 34 фроттажа, связанных с природой.

Մաքս Էռնստի արվեստը իր վրա կրում է ժամանակի ամենակարեւոր ուղղությունների ու միտումների հետագիծը, այն ասես ուղեցույց լինի քսաներորդ դարի առաջին կեսի արվեստի անցած ուղու։ Սկզբում նա կրում էր իր վրա գերմանական էքսպրեսիոնիզմի ազդեցությունը, ապա բոլոր մյուս սյուրռեալիստների պես օրերից մի օր տեսավ Ջորջո դե Կիրիկոյի նկարները, որոնք սյուրռեալիզմ էին սյուրռեալիզմից առաջ, եւ Մաքսի մոտ սկսվեց սյուրռեալիզմի փուլը։ Ճանաչումը Մաքսին որպես մեծ նկարչի դժվար էր տրվում, բայց նա վերադարձավ Փարիզ հիսունականներին արդեն որպես անառարկելի մեծություն։ Մաքս Էռնստը մահացավ ութսունչորս տարեկանում։

Please follow and like us: