Ինչպիսի՞ն են լինելու ապագայի պատերազմները/Արսենի Կումանկով

Միջուկային տեխնոլոգիաները փոխեցին պատերազմը անցյալ դարում։ Ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը փոխում են այն մեր օրերում։ Ինչպիսի՞ն կլինեն բախումները հիսուն տարի անց։ Ինչպե՞ս կփոխեն մեքենաները մարտերի բնույթն ապագայում։ Եվ կարո՞ղ է ադյոք արտաքին սպառնալիքը միավորել մարդկությանը ու վերջ դնել պատերազմներին։ Պատերազմը մի երեւույթ է, որ գոյութույն ունի նույնքան, որքան ինքը՝ մարդկությունը։ Սակայն ամենահայտնի տեսակը՝ այն, որ տեղի է ունենում երկու պետությունների՝ իրավական եւ քաղաքական հավասար կարգավիճակի սուբյեկտների հակամարտության հետեւանքով, ձեւավորվել է միայն 17-18-րդ դարերում։

Թշնամին պետությունը չէ

Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա ատոմային ռումբերի նետումից հետո հակամարտություն ծագեց ոչ թե որոշակի երկրների, այլ ռեժիմների միջեւ՝ կոմունիստականի (ԽՍՀՄ գլխավորությամբ) եւ կապիտալիստական (ԱՄՆ գլխավորությամբ)։ Հետագայում պայքարի մանակիցները դարձան ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան համաձայնագրի երկրները։ Այս իրավիճակի բացառիկությունն այն է, որ ատոմային գերիշխանություն ունեցող երկիրը (Ամերիկան 1945-49 թթ) պատերազմի բոլոր կանոններով պիտի հարված հասցներ, բայց չարեց դա։ Ըստ ամենայնի դա կապված էր այն բանի հետ, որ երկու խումբն էլ հասկանում էին միջուկային պոտենցիալի մահաբերությունը․ հարվածը կարող է հասցվել ոչ միայն թշնամուն, այլեւ ամբողջ աշխարհին։ Մինչ օրս համաշխարհային պատերազմների բացակայությունը հաճախ կապում են հենց միջուկային պատերազմի զսպման հետ։

Ապագայում պատերազմական գործողությունների հիմնական մասնակիցները կլինեն քաղաքականության ոչ պետական սուբյեկները՝ ոչ կառավարական եւ հումանիտար կազմակերպությունները, վերազգային կորպորացիաները, ապստամբ խմբերն ու ահաբեկիչները։

Շատ վերազգային ընկեությունների բյուջեն համադրելի է պետությունների բյուջեի հետ, եւ պայմանական Apple-ը կարող է թույլ տալ իրեն մի ոչ մեծ բանակ ունենալ։ Որոշ ընկերությունների համար ապագայում կարեւոր կլինի որոշ պետությունների հավատարմությունը։ Այդօրինակ նախադեպեր արդեն առկա են։ Օրինակ, Լատինական Ամերիկայում մրգերի արտահանմամբ զբաղվող որոշ ընկերություններ մասնակցում էին տեղական քաղաքացիական պատերազմներին, ազդում քաղաքական լանդշաֆտի վրա այնպես, որ շահավետ լինի ԱՄՆ-ի համար։ Բայց միանգամայն իրատեսական է մի սյուժե, ըստ որի կոմերցիոն ընկերություններն ապագայում կգործեն ինքնուրույն եւ հարստացման նպատակով կկիրառեն քաղաքական գործիքներ, այդ թվում՝ պատերազմը։ Ինչ վերաբերում է ապստամբ խմբերին ու ահաբեկիչներին, ապա ամենից հավանական է, որ նրանք կդադարեն պետություն ստեղծելու նպատակ հետապնդել, պատերազմն ինքնին նրանց համար շահավետ ձեռնարկ կդառնա, եւ ռազմական գործողությունները՝ ապրուստի միջոց։ Այսինքն, նրանք առավել հետաքրքրված կլինեն պատերազմով տնտեսական, ոչ թե քաղաքական պատճառներով։

Սրան զուգահեռ պետությունների դերը պատերազմներում կնվազի։ Զարգացած երկրները չեն ունենա որոշակի թշնամի, որի դեմ կարելի է լայնամասշտաբ պատերազմ մղել։ Բացահայտ մարտական գործողությունները հիմա արդեն այնքան էլ շահավետ չեն նրանց համար ոչ ֆինանսական, ոչ քաղաքական իմաստով։ Պատերազմ վարելը շատ թանկ է։ Քաղաքական գործիչները պիտի բացատրություն տան իրենց ընտրողներին, թե ինչու է պատերազմն անհրաժեշտ։ Բացի այդ ժողովուրդը պատրաստ չէ ռազմի դաշտ մեկնել առաջին իսկ կանչով։ Ամերիկացի ռազմական փորձագետ Էդվարդ Լյուտվակը դա կապում է այն բանի հետ, որ մենք ապրում ենք հետհերոսական դարաշրջանում։ Արեւմուտքի երկրներում, այդ թվում Ռուսաստանում բնակչության ծերացումն ու ծնելիության անկումը, հումանիզացիան, բռնության նորաձեւ չլինելը, ազատ ԶԼՄ-ները, ՄԱԿ-ի տիպի ոչ պետական կազմակերպությունները եւ այլ գործոնները պատերազմը դարձրել են անհրապույր միլիարդավոր մարդկանց աչքում։

Դրա համար հնարավոր է, որ ապագայում մասնավոր զինվորական ընկերությունների դերի մեծացման եւ բանակների դերի թուլացման ականատես դառնանք։ Ընդ որում մասնավոր բանակի պատվիրատուն կարող է պետությունը լինել, այն այդպիսով հեռու է մնում մարտական գործողություններից։ Իսկ վարձկանները կարող են եւ պայմանագրային զինծառայողները ինել, եւ մարտական հակերների ջոկատները։

Տեղական պատերազմները դառնում են համաշխարհային

Վերջին երկու տասնամյակում կարելի է հետաքրքիր միտում նկատել՝ ներպետական բախումները հաճախ վերածվում են միջպետական բախումների։ Օրինակ, սիրիական հակամարտությունը սկսվեց որպես կառավարության ու ընդդիմության՝ ապստամբների բախում։ Բայց ժամանակի հետ տարբեր ուժեր կոալիցիաներ կազմեցին, եւ հիմա շատ դժվար է սահմանել այս բախման մասնակիցներին՝ յուրաքանչյուր կողմի հետեւում ավելի խոշոր ու համաշխարհային նշանակության խաղացող է կանգնած։ 20-րդ դարում նմանատիպ բախում Վիետնամի պատերազմն էր, որ նույնպես տեղական բնույթի պատերազմից վերածվեց գլոբալ պատերազմի։ Վիետնամի պատերազմը սկսվեց որպես հակագաղութատիրական եւ դարձավ կապիտալիտական եւ կոմունիստական աշխարհների՝ Արեւմուտքի ու Խորհրդային Միության դիմակայության ասպարեզ։ Վիետնամում կոմունիստները շատ ուժեղ էին։ Դա գրավեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուշադրությունը, ինչպես նաեւ՝ կոմունիստական պետությունների։ Չինաստանը սատարում էր Վիետնամին ֆինանսապես, Խորհրդային Միությունն անմիջական մասնակցություն ունեցավ ռազմական գործողություններին: Նմանատիպ ռազմական սցենարը վերարտադրելի է. այն արքետիպային է 21-րդ դարի պատերազմների համար: Մենք դա տեսնում ենք Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում և Սիրիայում: Նմանատիպ մի բան տեղի ունեցավ Ուկրաինայում:

Այս ռազմական հակամարտությունների մեծ մասը ձգձգվող բնույթ է կրում. Կոնգոյում կամ Սիրիայում լարվածությունը պահպանվում է երկար տարիներ: Եվրոպայում, 17-18-րդ դարերից սկսած՝ բոլոր պատերազմները պետք է ավարտվեին կա՛մ մի կողմի պարտությամբ և կապիտուլյացիայով, կա՛մ խաղաղության պայմանագրի կնքմամբ: Դրանից հետո հակամարտությունը համարվում էր կարգավորված: Բայց այն փաստը, որ Եվրոպայից կամ Հյուսիսային Ամերիկայից դուրս շատ տարածաշրջաններում ոչ մի ուժեղ պետություն չի առաջացել, թուլացնում է հակամարտությունները խաղաղեցնելու հնարավորությունները. անհասկանալի է, թե ով ում հետ պիտի հաշտություն կնքի: Եթե ոչ ոք չի կարող հաղթել պատերազմում, ապա հակամարտությունն ավարտված չէ: Թե ինչպես կարելի է ինստիտուցիոնալ կերպով հաղթահարել պատերազմը, անհայտ է, իսկ շատ համայնքների համար խաղաղ ապրելն ավելի դժվար է, քան կռվելը:

Իհարկե, ոչ բոլոր պատերազմների մեջ է ներքաշվում համաշխարհային հանրությունը, և ամեն անգամ չէ, որ տեղական բախումները դառնում են գլոբալ: Բայց նույնիսկ տեղական պատերազմներն ավելի մեծ ազդեցություն կունենան գլոբալ քաղաքականության վրա: Օրինակ ՝ Սուդանում քառասուն տարի մղվող պատերազմը հանգեցրել է փախստականների տեղահանմանը այլ երկրներ, ինչպես նաեւ՝ ծովահենության:

Այնուամենայնիվ, երկրները, որտեղ հերոսության պարադիգմը դեռ առկա է ՝ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում, շարունակում են հետհերոսության երկրներին ներքաշել իրենց պատերազմների մեջ, ինչպես դա տեղի է ունենում Սիրիայում և Կոնգոյում: Դրա համար կան ժողովրդագրական և սոցիալական հիմքեր. հերոսության հարացույց ունեցող երկրների երիտասարդ բնակչությունը զրկված է արևմտյան երկրների տնտեսական առավելություններից, և բացի այդ այնտեղ ավելի շատ երիտասարդներ կան, քան արևմտյան երկրներում: Այս մարդիկ պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը ավելի լավ կյանք ունենալու համար: Դա հիմնականում պայմանավորված է իսլամական ահաբեկչության ֆենոմենով: Կոնգոլեզյան ճգնաժամը և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը բացատրվում են նմանատիպ պատճառներով: Այս հակամարտությունների մեջ գտնվող մարդիկ պատրաստ են զանգվածային բռնության գործողությունների և դրանց պատասխանելու նույն բռնությամբ: Ուստի, չնայած մարդասիրության ամրապնդմանը, մարդկության համար պահպանվում են պատերազմների օրինակարգ պատճառները: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրական փաստաթղթերի՝ պատերազմը ընդունելի է ինքնապաշտպանության նպատակով, և, ինչպես կարելի է եզրակացնել առաջատար համաշխարհային տերությունների ռազմական ուսմունքներից, բանակները հենց դրա համար են անհրաժեշտ:

Փոխվում են պատերազմը վարելու տեխնոոգիաները

Պատերազմ վարելու տեխնոլոգիաները կատարելագործվում են, ստեղծվում են ինքնավար ռազմական համալիրներ։ Առաջիկա տարիներին մենք ռոբոտացված համակարգերի տանաատիկ աճ կտեսնենք, որոնք ինքնուրույն կորոշեն թիրախը, կհետեւեն եւ հարված կհասցնեն դրան։ Նրանք ինքնուրյուն կվերլուծեն տվյալները եւ կգնահատեն հարվածների հետեւանքները։

Եթե խոսենք պատերազմական գործողություններին ռոբոտների մասնակցության մասին, ապա ռազմական հակամարտությունը առայժմ հետեւյալ տեսքն ունի․ հարուստ, զարգացած ենթակառուցվածքներով պետությունը ստեղծում է ռոբոտներ եւ օգտագործում դրանք նվազ զարգացած պետությունների ու ժողովուրդների դեմ, որոնք հնարավորություն չունեն ոչ ստեղծելու նման տեխնոլոգիա, ոչ ձեռք բերելու այն։ Այդ պատճառով պատերազմը, որի ընթացքում իրար դեմ կռվում են ռոբոտները, առայժ ըստ ամենայնի ուտոպիա է։

Ապագայի պատերազմն, ինչպես ասում էր Արիստոտելը, որսորդություն է։ Մեքենաները որսի են դուրս գալիս վատ զինված մարդկանց դեմ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ բարդ, բազմաֆունկցիոնալ ռոբոտների մշակում։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա ապագայում որոշում ընդունող մեքենաների քանակը կմեծանա, սակայն միայն նրանց մոտ, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ։

Ապագայում պատերազմում հաղթել դժվար հաջողվի, եթե նույնիսկ Երկրագնդի վրա այլմոլորակայիններ հարձակվեն, ու մարդկությունը ստիպված լինի միավորվել արտաքին թշնամու դեմ։ Պատերազմը շատ շահառուներ ունի, եւ կա բռնության պահանջարկ, այդ թվում՝ նաեւ այնպիսի զանգվածային ու կազմակերպված բռնության, ինչպես պատերազմն է։ Մարդը չի սպառել բոլոր հնարավորությունները, որ նրան տալիս է պատերազմը, այն կարող է ձեռնու լինել թե քաղաքականապես, թե տնտեսապես, ինչպես նաեւ կրոնական պատկերացումներով։ Բազմաթիվ մարդիկ ապրում են պատերազմի հաշվին․ պատերազմելու համար կարիք չկա տասը տարի սովորելու։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Աղբյուը՝ այստեղ

Please follow and like us: