Սլավոյ Ժիժեկ/ Ամերիկյան ցույցեր․ Թրամփի քաղաքականության զոհերը օգնում են հանցագործին ջնջել հանցագործությունը

Քովիդ19-ի պատճառով հայտարարված լոքդաունին են դեմ, թե ոստիակնության դաժանությանը, ԱՄՆ-ն համակած  բողոքի ցույցերը հիմնված են «փող կամ կյանք» ընտրության վրա, երբ մարդիկ ստիպված են ընտրել փողը։ Աղքատները զոհերն են, որոնք օգնում են թաքցնել իրենց դեմ կատարված հանցագործությունը։

Մեր աշխարհը քիչ-քիչ ընկղմվում է խելագարության մեջ․ Քովիդ 19-ի դեմ կազմակերպված գլոբալ գործողությունների ու համերաշխության փոխարեն աճում է ոչ միայն գյուղատնտեսական հիվանդությունների վտանգը՝ զանգվածային աովի սպառնալիքն ուժգնացնելով (մորեխը տարածվել է Արեւելյան Աֆրիկայից մինչեւ Պակիստան  ընկած շրջանները), աճում է նաեւ քաղաքական բռնությունը, ինչը հաճախ անտեսում են զանգվածային լրատվամիջոցները։ Որքան քիչ գիտենք մենք Հնդկաստանի ու Չինաստանի սահմանին տեղի ունեցող բախումների մասին, որոնց հետեւանքով արդեն մի քանի մարդ վիրավորվել է։

Այսպիսի հուսահատ ժամանակներում հարկ է արդարացում գտնել, որ ժամանակ առ ժամանակ շեղվում եմ ու հին, բարի կարծրատիպային քրեական սերիալ եմ դիտում, ինչպիսին, ասենք, ֆրանսիական եւ բրիտանական համատեղ արտադրության «Մահ դրախտում»-ն է։

Վերջին դրվագներից մեկում հանցագործի դրդապատճառը վրեժն է այն դաժան վերաբերմունքի ու տառապանքի համար, որին նրան ենթարկել է զոհը բարձր դդասարաններում։ Մահացու վիրավորված՝ զոհը գիտակցում է, թե ինչ տառապանք է պատճառել եւ օգտագործում է վերջին ուժերը, որպեսզի տեսարանն այնպես կառուցի, կարծես հանցագործությունը մի երրորդ մարդ է կատարել՝ իրական հանցագործին արդարացնելու համար։

Այս ժեսթի մեջ ազնիվ մի բան կա, իրական զղջման հետքը։ Սակայն գաղափարախոսությունը ձեւեր է գտնում այլասերելու նաեւ այսպիսի ազնվաբարո ժեսթերը․ այն կարող է ոչ թե հանցագործին, այլ զոհին ստիպել կամավոր ջնջել հանցագործության հետքերը եւ ներկայացնել դա որպես սեփական կամքով կատարված գործողություն։ Այդպե՞ս չեն վարվում հազարավոր հասարակ մարդիկ, որոնք ԱՄՆ կոչվող դրախտում բողոքի ցույցեր են կազմակերպում լոքդաունին վերջ տալու համար։

«Փող կամ կյանք»-ը ազատ ընտրություն չէ։

Չափազանց արագ վերադարձը «նորմալին», որի օգտին արտահայտվում են Թրամպն ու նրա աշխատակազմը, բազմաթիվ մարդկանց դնում են վարակման մահացու սպառնալիքի տակ, բայց այնուամենայնիվ մարդիկ պահանջում են դա՝ այդպիսով կոծկելով Թրամպի (եւ կապիտալի) հանցագործությունների բոլոր հետքերը։

19-րդ  դարի սկզբին Ուելսում շատ հանքափորներ հրաժարվում էին սաղավարհներից ո այլ թանկարժեք, պաշտպանական սպառազինությունից,  թեպետ այն զգալիորեն նվազեցնում էր մահվան ելքով դժբախտ պատահարների հավանականությունը, որ այդքան առատ էին ածխահանքերում։ Որովհետեւ սպառազինության վրա կատարված ծախսը դուրս էր գրվում իրենց աշխատավարձից։ 

Այսօր մենք կարծես թե հետընթաց ենք ապրում դեպի այն մակարդակը, որ ներկայացնում է «քսակը կամ կյանքը» հին, պարտադրված ընտրության նոր տարբերակը (եւ, իհարկե, դուք կընտրեք կյանքը, եթե նույնիսկ դա կյանքն է տանջանքի մեջ)։ Եթե դուք հիմա ընտրեք կյանքը, դուք չեք կարող  գոյատեւել, քանի որ կորցնում եք եւ փողը, եւ կյանքը։Դրա համար դուք ստիպված կլինեք վերադառնալ աշխատանքի։ Որպեսզի փող աշխատեք, որպեսզի կարողանաք գոյատեւել, բայց կյանքը, որ կունենաք, կհայտնվի վարակման եւ մահվան սպառնալիքի տակ։ Թրամփը մեղավոր չէ բանվորների սպանության մեջ, նրանք ազատ ընտրություն են կատարել, բայց Թրամփը մեղավոր է, որ նրանց «ազատ» ընտրություն է առաջարկել, ըստ որի գոյատեւելու միակ միջոցը կյանքը վտանգելն է։ Եվ էլ ավելի է նվաստացնում նրանց՝ դնելով մի իրավիճակի մեջ, երբ նրանք պիտի ցուցադրեն աշխատավայրում մեռնելու «իրավունքը»։

Լոքդաունի դեմ ուղղված այս բողոքի ցույցերը հարկ է հակադրել ընթացիկ ապստամբությանը, որ ամերիկյան դրախտում տեղի ունեցած  մեկ այլ մահ է հարուցել՝ Ջորջ Ֆլոյդի մահը Մինեապոլիսում։ Թեպետ ոստիկանական բռնության դեմ բողոքող հազարավոր սեւամորթների կատաղությունը ուղղակիորեն կապված չէ  համավարակի հետ, նրանց ֆոնին երեւում է Քովիդ 19-ից մահացության վիճակագրության պարզ դասը․ սեւամորթների եւ լատինամերիկացիների՝  վիրուսից մահանալու հավանականությունն ավելի մեծ է, քան սպիտակ ամերիկացիներինը։ Այսպիսով, այս բռնկումը ջրի երես հանեցԱՄՆ-ում դասակարգային անհավասարության նյութական հետեւանքները․ սա պարզապես աղքատության ու հարստության հարց չէ, սա նաեւ կյանքի ու մահվան հարց է, եւ կապ չունի՝ դուք ում հետ գործ ունեք՝ ոստիկանությա՞ն, թե՞  կորոնավիրուսի համավարակի։ 

Եվ դա վերադարձնում է մեզ մեր մեկնակետին՝ «Մահը դրախտում» կինոնկարին, զոհի ազնվաբարո ժեսթին, որ օգնում է հանցագործին ջնջել իր հանցագործության բոլոր հետքերը՝ հանցագործություն, որ եթե նույնիսկ արդարացված չէ, ապա գոնե հասկանալի է իբրեւ հուսահատ արարք։ Այո, սեւամորթ ցուցարարները  հաճախ են բռնություն կիրառում, սակայն մենք պիտի մի քիչ ներողամտություն ցուցաբերենք, ինչպես զոհն է անում  իրեն սպանողի նկատմամբ «Մահը դրախտում» էպիզոդում։

Թարգմանությունը՝ Գրողուցավի
Աղբյորը՝ այստեղ

Please follow and like us: