Անդրե Կոմտ-Սպոնվիլ/ Զգուշացեք սանիտարական կարգերից

Հատված ֆրանսիացի նշանավոր փիլիսովա Անդրե Կոմտ-Սպոնվիլի՝ Philosophie Magazine ին տված հարցազրույցից։

-Ինչի՞ց ենք մենք վախենում։

– Առաջին հերթին ինձ անհանգստացնում է խուճապը, որ համակել է զանգվածային լրատվամիջոցներին եւ հասարակական կարծիքը։ Միգուցե ես ծայրահեղ հանգիստ մարդ եմ, բայց ես երբեք այդ վախը չեմ զգացել։ Փորձագետները մահացությունը Քովիդ19-ից գնահատում են 0,6 կամ 0,7։ Եթե նույնիսկ այս ցուցանիշն ավելի բարձր է իմ տարիքի մարդկանց համար, ես շատ ավելի վախենում եմ քաղցկեղից, ինսուլտից եւ Ալցհեյմերի հիվանդությունից (իմ հայրը դրանից է մահացել մի քանի տարի տեւած սարսափից հետո, եւ իմ խորթ մայրը վերջերս մահացավ դրանից ծերանոցում)։

– Մեկուսացումը սպառնալի՞ք է մեր ազատություններին, թե՞ հումանիզմի դրսեւորում։

– Ես երբեք չեմ ասել, որ ծերերը պիտի մահանան՝ բախտի քմահաճույքին հանձնված։ Ես պարզապես ասել եմ, որ ինձ ավելի շատ հուզում է իմ երեխաների ապագան, քան իմ՝ յոթանասունին մոտ գտնվող մարդու առողջությունը։ Մեկուսացումը ունենալու է առնվազն երկու շատ լուրջ հետեւանք․ լուրջ տնտեսական ճգնաժամ՝ հնարավոր է աննախադեպ (շատ մասնագետներ ասում են, որ դա ավելի լուրջ ճգնաժամ է լինելու, քան 1929 թվականինը) եւ մեր ազատությունների կրճատումը՝ նույնպես աննախադեպ խաղաղ ու ժողովդավարական ժամանակների համար։ Վախենամ, որ մեկուսացման տնտեսական հետեւանքները հատկապես աղքատ երկրներում ավելի շատ մարդու մահվան պատճառ դառնան, քան Քովիդ 19-ը։ Եվ ես չեմ պատրաստվում համաձայնվել, որ մեկուսացման ժամկետը երարաձգվի 65 կամ 70 տարեկանների համար, որոնք առավել վարակիչ չեն, քան մյուսները, այլ պարզապես ավելի խոցելի են։ Փակել ինձ իմ տանը հանուն ի՞նձ։ Չէ, շնորհակալ եմ։

– Առողջապահությունը նոր գաղափարախոսությո՞ւն է, թե՞ համընդհանուր բարիք։

Ճգնաժամը բացահայտեց նոր ժամանակի գլխավոր միտումը, որը ես անվանում եմ համաառողջապահացում՝ գաղափարախոսություն, որ առողջությունը հռչակում է գերագույն արժեք (ոչ երջանկությունը, ոչ արդարությունը, ոչ ազատությունը) եւ որը միեւնույն ժամանակ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ ենթարկվում է բժշկությանը՝ ոչ միայն հիվանդությունների բուժումը, ինչը նորմալ է, այլեւ անձնական եւ հասարակական կյանքի կառավաումը, ինչը ավելի շատ անհանգստություն է առաջացնում։ Ես չեմ ուզում, որ իմ մասին հոգ տանեն իմ կամքին հակառակ։ Ես շատ եմ հարգում մարդկանց, որոնք աշխատում են ծերանոցներում։ Բայց ավելի լավ է՝ Քովիդ19-ով վարակվեմ եւ նույնիսկ մահանամ (եթե կարելի է, առանց տանջանքների), քան հինգ կամ վեց տարի ապրեմ մեկուսացման մեջ՝ ծերանոցում կլինի, թե որեւէ այլ տեղ։ Որոշ մարդկանց դուր չի գալիս այսպիսի խոսքը։ Բայց սա ի՞նչ նոր «սանիտարական կոռեկտություն» է, որն արգելում է մեզ ասել այն, ինչ մտածում ենք։ Զգուշացեք սանիտարական կարգերից։

– Արդյո՞ք երիասարդների կյանքն ավելի թանկ է, քան ծերերինը։

Մեկուսացումն առաջին հերթին տարեցներին պաշտպանելու համար է (Քովիդից մահվան միջին տարիքը), մինչդեռ տնտեսական հետեւանքները զգալու է հիմնականում երիտասարդությունը։ Դա չի կարող բավարարել ընտանիքի հորը, ինչպիսին ես եմ։ Ինչ վերաբերում է հումնիզմին, ապա այն սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով ու արժանապատվությամբ։ Բայց ինձ երբեք չեն համոզի, որ նրանք հավասար են ըստ էության եւ ըստ արժեքի, եւ որ բոլոր կյանքերը հավասար են (հերոսի կյանքը՝ ինչպես Կավայեսն է (ֆրանսիացի փիլիսոփա, դիմադրության հերոս) ավելի թան է, քան ստահակի կյանքը, ինչպիսին Կլաուս Բարբյեն է)։ Եվ առաջին հերթին բոլոր մահերը չէ, որ հավասար են․ շատ ավելի տխուր է մահանալը 20 կամ 30 տարեկանում, քան 68-ում (իմ տարիքն է) կամ 90-ում։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: