Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի «Հաղորդակցության ոճեր և մեդիահաղորդակցություն» գիրքը, որ դասախոսությունների ժողովածու է՝ նախատեսված ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար: Կարող է, սակայն, հետաքրքրել բոլորին, ովքեր առհասարակ հետաքրքրվում են ոճի սոցիալական նշանակություններով:
Որևէ հումանիտար փորձառություն՝ առանց մեդիայի թելադրած օրենքների հետ հարաբերության, արդեն հնարավոր չէ պատկերացնել: Եվ այդ հարաբերություններում ոճը էական դերակատար է:
«Ե՞րբ են ոճին դիմում «ինչպիսի՞ն է» հարցին պատասխանելիս». սա գրքի կարևոր հարցերից է, որ մեդիայի հետ կապվող տարբեր ոլորտներ և նշանակություններ փնտրելու է առաջնորդում…
Please follow and like us: