Վաղուց էինք զգուշացված, որ մեզ համաշխարհային աղետ է սպասվում համավարակի տեսքով։ Բայց եթե կա մի բան, որ բնորոշում է կապիտալիզմի մերօրյա հաղթարշավը, այն է, որ սպառնալիքի կանխատեսումը չի գործում։ Ոչ մի զգուշացում, որքան էլ արժանահավատ ու սարսափելի լինի, չի փոխում կապիտալիզմի անխոչընդոտ եւ անկառավարելի ընթացքը։ Ինչպես, եթե վերջնականապես բացահայտվեր, որ կապիտալիզմն ու նրա գործիքները գործի են դնում մի ուժ՝ համակարգային ճնշում, որն այլեւս չի արձագանքում մարդկային կարիքներից եւ ոչ մեկին։
Այսպիսով մենք կարող ենք եզարակացնել, որ կապիտալիզմը մետաֆիզիկայի սպառում է։ Խոսքը մաքուր աբստրակցիայի մասին է՝ երեւութական ու մտացածին, որ տարածվում է ամենուրեք, ինչպես վիրուսներից ամենակատարյալը։ Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ Չիաստանը (թեպետ կապիտալիզմն այստեղ էլ է ներխուժել) միակն է աշխարհում, որ դեռ պահպանում է աշխարհակարգի քաղաքակրթական սկզբունքը՝ այն աշխարհին առջարկելու համար։ Ճշմարտությունն այն է, որ Չինաստանն է ծնել այս վարակը եւ միաժամանակ հենց ինքն էլ կարողացավ զսպել այն։ Առնվազն երկու պատճառ կա, որ հարկ է հաշվի առնել․ նախ՝ Չինաստանում մի շատ հետաքրքրական գաղափար կա (որ կարելի է նկատել՝ հետեւելով Կոմունիստական կուսակցության համագումարներին), ըստ որի կապիտալիզմը Չինաստանի գործիքն է, ոչ թե ճանապարհը։ Սա պարզամտորեն հակասում է ամբողջ արեւմտյան մարքսիզմի տրամաբանությանը, բայց դա թույլ է տվել Չինաստանին, որ կապիտալիզմը չվերացնի նրա ողջ հարուստ և բարդ, խորհրդանշական ժառանգությունը։ Երկրորդ պատճառն այն է, որ Արեւմուտքի մշակութային գերիշխանությունն ապահովող հանգույցը հյուսված է երեք հասկացություններից, որ հիմա գործում են ոչ կապակցված։ Դրանք են շուկայական տնտեսությունը, քաղաքական ազատականությունը եւ ժողովրդավարական, քաղաքացիական կենսակերպը։ Այս երեք հասկացությունները արդեն կապված են նեոլիբերալիզմի հետ, որի միակ հետաքրքրությունը՝ կապիտալի կուտակումը, վեր է ցանկացած քաղաքական կարգից։ Ակնհայտ է, որ արեւմտյան պետությունների սիմվոլիկ հզորությունը անկում է ապրում, եւ ներկայիս համավարակը բացահայտեց մեզ համար այդ իրականությունը իր մերկությամբ։ Այդ պատճառով է, որ Արեւմուտքը չգիտի՝ ինչպես վարվել համավարակի հետ, եւ դա հատկապես վերաբերում է Եվրոպային, որը չուներ այլ ընտրություն, բացի հետեւելուց, թե ինչ է անում Չինաստանը՝ թույլատրելով նրա փորձագետներին վերահսկել իրեն։ Չինաստանից է ակնկալվում այն, ինչը կարող է կասեցնել համավարակի տարածումը։
Այս առումով կորոնավիրուսը առաջին լուրջ խավարումն է հյուսիսամերիկյան գերիշխանության, որի տրամադրության տակ այլեւս չկա Քաղաքակրթության գաղափար։ Հարկ է պարզել, թե զարգացող երկրները (միայն նրանք են դեռ ունակ նոր քաղաքակնություն հայտնագործելու) ինչպե՞ս կարող են վերաբացահայտել 21-րդ դարի խուստիսիալիզմը*՝ եկամուտների բաշխման տեսանկյունից սոցիալիստական, Ընդհանուրի՝ շրջակա միջավայրի, առողջապահության եւ կրթության փորձերի առումով՝ սուվերեն, որը գիտի ժողովրդավարությունն ամրապնդելու ձեւը՝ խուսափելով նեոֆաշիստական հակումներից, որոնք այսօր ավելի, քան երբեւէ վիճարկվում են Հայրենիքի եւ Ուրիշի փորձի նշանակությունը, որ պահպանում է այն։
*խուստիսիալիզմ-(լատիներեն justicia (արդարություն) բառից) «արդար» պետության ստեղծման ուսմունք, որ առաջ է քաշել Դ. Պերոնը 1946-47 թթ․ Արգենտինայում (ծնթ.՝ թարգմ․)
Թարգմանությունը՝ «Գրողուցավի»։
Աղբյուրը՝ այստեղ։