Ստելլա Ավետիքյան

Ստելլա Ավետիքյան / Գեղն աշխարհի ծերին ա՝ թեկուզ երկրի կենտրոնինը

Ակտուալ թեմա՝ կորոնա վիրուս։

Ակտուլա թեմա՝ բոլորը պոտենցիալ վիրուսակիր,

Բոլորը պետենցիալ հիվանդ։

-Բայց ո՞րտեղ։

-Րևանըմ, իրա կողքի տարածքներըմ, սաղ աշխարհըմ։

-Սաղ աշխարհը՞մ։

-Սաղ աշխարհըմ։

-Սաղ աշխարհըմ, բայց ոչ գեղըմ․․․

-Հմի դու Րևանից ես գալի՞։

-Ըհը։

…․

– Իիի՜, էդ կորոնան էլ էնա սարքեցին, որ թեթևացնեն մի քիչ, բայց դե էդ անդեր Չինաստանըմ ինչքան մարդ էլ մեռնի, չի զգացվի՝ էնքան շատ են, Հայաստանը մի բուռ ա, ըստի մի մեռնողն էլ հաշիվ ա։

– Մի ասեք տենց, մարդը մարդ ա. ի՞նչ կապ ունի որդի։

– Դե բայց նրանք շատ են։

…․

– Ասըմ են դիմակ ու էն սպիրտից չկա, հա՞։ Էդքան շատ ե՞ն այսահարված: 

Կիրովական էլ ա օր օրի թնգանըմ։

Ես էնա քաշած արաղ ունեմ, էդ եմ շուտ-շուտ քսըմ ձեռներիս։ Էդ էլ որ սաղ օրը մարդ ա նստըմ ավտոս, դրա հըմար։

 

Գեղն աշխարհի ծերին ա՝ թեկուզ երկրի կենտրոնինը։

 

– Հմի մենակ մեզ էդ էր պակաս։ Թե ջերմությունդ խի՞ ա 39 հասել, օֆ է։

– Մա՜մ, հանգի՜ստ, շնչահեղձություն, կրծքավանդակի շրջանում սուր ցավեր չկան։ Մրսել եմ ուղղակի։ Կանցնի՝ էս չայը խմեմ։

– Տենամ թե էսօր չի իջնում ջերմությունդ…

– Մա՜մ, լավ եմ, ոչ մի խուճապ, ոչ մի կորոնա վիրուս։ Մենք ու՜ր ենք, որ դա հասնի մեզ մոտ։

 

Գեղն աշխարհի ծերին ա։

Գեղն աշխարհի ծերին ա, բայց մարդիկ իրանց նման ապրըմ են․

Ըստի ռավոդ, ճաշին ու րիգուն 

Իրանց գորՁերով են ամեն աստծու ու չաստծու օր։

Բոլորը հանգիստ են, 

Խանութներն ըստի լիքն են։

Դպրոց, մանկապարտեզ չեն գնըմ, 

Բայց դե գրկելով բարևն էլ հո չե՞ն թարգել։

Բոլորը հանգիստ են,

“Էս կորոնան մեզ հո վնա՞ս չի”։

Բոլորը հանգիստ են,

Որովհետև գէղն աշխարհի ծերին ա․․․

 

– Ի, բա հմի րեխա էլ կա, որ չունի էդ հնարավորությունը, ոչ էլ կարըմ ա օգտվի։

– Դե էնա հմի որ պետք ա գալի օգնություն, գալիս ենք, օգնըմ եք, բայց էս հո մեկուսացո՞ւմ չի։ Բա որ հիվանդ սատկելիս ըլնեմ` պառկած, ո՞նց տեմ անի, որ գիդեմ ոչ ձևը։

– Էն օրն էլ մի կնիկ նախարարին ասըմ ա՝ բա որ մարդ կա, չի կարա էդ օնլայն դասերն անի, ի՞նչ տի անի, նախարարն էլ ասավ՝ կմտածեմ։ *քմծիծաղ*

– Ոչ խոզագրիպն էկավ ըստի, ոչ թռչնագրիպը․ դա էլ չի հասնի, արխեին․․․

 

Գեղն աշխարհի ծերին ա՝ թեկուզ երկրի կենտրոնինը։

 

Ասըմ են,թե էս կոՌոնան ման ա գալի մենձերին, գդնըմ, որ կպնի։

Մտածեցինք, վեր կացանք ու գնացինք,

Թե պտի մենձերին օգնենք.

Ձեռնոց-մեռնոց վերցրինք`

Իրանց տեղը խանութ գնալ առաջարկենք։

Մինը թե բա`

“Էս դուք վարձատրվըմ եք սրա հմա՞ր”,

Զրմացավ, որ ասինք՝ չէ։

Էն մինն էլ թե`

“Էս ի՜նչ լավ եք մտածել,

Էն կոմերիտական (լավ չեմ հիշմ էս բառը`

Կոմ-ով բառեր շատ եմ լսել սովետի վախտվանից, 

Տարբերելն ա դժար) բաներից ե՞ք անըմ”.

Երևի` հա, գիդեմ ոչ,

Բայց, որ մարդիկ ուրախ էին` էդ հաստատ,

Իսկ, դե «մեջը քյար ունենալու» կասկածնին էլ կա ու կա.

Խնգառըմ չի` կսըվորեն։

Պետք ա զանգեին, որ գնանք իրանց տեղը խանութ,

Բայց մի՛ն կոՌոնան կհասնի գեղը,

Մի՛ն էլ իրանք կզանգեն մեզ. հավանականություն` չկա։

Չեն վստահմ էլի։

 

Բոլորը խոսըմ են կորոնա վիրուսից,

Աշխարհըմ, Րևանըմ, կողքի տարածքներըմ․․․գէղըմ էլ,

Բայց էդ անտեր կորոնան գէղը հասնող չի՜․․․

Please follow and like us: