Մարիամ Կարապետյան / Կորոնան՝ մեր մարդկանցով

Նրանք իսկական են
և այսպես են խոսում երեկվանից,
մանավանդ երբ ամպում է:
Օրվա կեսերին
ավելի են մոտենում
նրանց պատմածները.
տեսարանի հետագիծն
էկրանին…

Հավասար տարածված տեսարանը:
Ո՞վ կբռնի փողոցը
թղթին…

Ինչ-որ բան է ներում
փողոցի վերջը,
չի ձգվում,
ուր էլ որ անցնեն անծանոթները
գրելիս…

Երեկոյի տունկը հիմնավորապես՝
պակասեցնելով տանիքները
հրավիրելիս…

Մի կում
ինչ-որ եզրից…
Երեկոն պոկվում է փողոցից,
որ այդպես էլ չերևաց…

Please follow and like us: