Գայանե Բաբայան

Գայանե Բաբայան/Բայց չէ որ չի կարելի շպրտել երազները

*** Նա նվաճեց աշխարհըՍան-Ռեմոյի միսս-շոու փառատոնում,Հետո վար իջավՈւ քերեց իր տան կաթսաների մուրը:Նա ուզում էր… թեև ամաչում էր,Որ ինքն էլ, Մերիլինն էլ կին էին,Եվ սակարկեց ամուսնու հետ,Եվ սպանած հմայքներն իր գնահատեցՄի կիլո միս,ՄարգարինԵվ կոշիկ` բոբիկ երեխայի համար, Բայց չմոռացավ իր երազանքիցԱնհնազանդ մի փունջՈւղարկել Սան-Ռեմո… *** Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,Բաիշեցի աստծո հետ տմարդի,Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,Այլ` մի թեթև ձեռքով կանեմ էն մայթից,Կասեմ ո՞նց ես, դեռ սեր չունե՞ս, ես լավ եմ… ***Եվ ես, որ գզգված մի կատու էի`Սիրատարփ ու ցինիկ,Որ լիզում